ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Սահմանադրության փոփոխությունների մասին կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից |azatutyun.am|

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Սահմանադրության փոփոխությունների մասին կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից |azatutyun.am|

azatutyun.am:   ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից: Այս մասին նշված է ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելի և Կիմմո Կիլյունեի հայտարարության մեջ: Նրանք նշում են, որ Հայաստանի իշխանությունները որոշել են այսօր արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կհանեն օրենսդրական նախաձեռնությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ստուգելու համար ՍԴ դիմելու պահանջը: «Մի շարք այլ հարցերի կողքին, սա կփոխի նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը: Բացի այդ, ներկայացվել է Սահմանադրության փոփոխությունը, որի նպատակը, կարծես թե, ՍԴ մի քանի անդամների պաշտոնավարումն անմիջապես դադարեցնելն է»,- հայտարարել են համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն, ապա շարունակել. «Այս երկու հարցերը կարևոր են, և առաջարկվող փոխոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով ծագած հարցերը՝ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից:Մենք համարում ենք՝ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում»: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի արտահերթ նիստին հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ևս 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է դնել հանրաքվեի:
15:46 - 06 փետրվարի, 2020
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարածել է Բաքվի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարածել է Բաքվի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն

Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից: Հայտարարությունը վերհիշում է 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի հանդեպ տեղի ունեցած վայրագությունները և կոչ անում դատապարտել քսենոֆոբիայի և ռասիզմի դրսևորումները ԵԽ տարածքում: ՀՀ ազգային ժողովը հրապարակել է հայտարարության տեքստը: Դրանում մասնավորապես նշված է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղել են կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվել են, խեղանդամվել, հետապնդվել եւ տեղահանվե։ Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված են եղել փախուստի դիմել Ադրբեջանից: «Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ: Այս կապակցությամբ, մենք՝ ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը, դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար, դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:
12:56 - 01 փետրվարի, 2020
ԵԽ որոշ երկրներում լրագրողները հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ. Տաթև Հայրապետյան

ԵԽ որոշ երկրներում լրագրողները հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ. Տաթև Հայրապետյան

Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ: Այս մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը նշել է իր ելույթում: «Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են: Այս բառերը պատկանում են ամերիկացի լրագրող և դիվանագետ Հենրի Անատոլի Գրանվոլդին: Այո, լրագրությունը կոչված է ասելու ճշմարտությունը, սակայն, ցավոք, մեր օրերում Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ, նրանք ձերբակալվում են և հետապնդվում: Դաֆնա Գալիցիայի դժբախտ դեպքը դրա ակնհայտ օրինակն է, և այս զեկույցն ամբողջությամբ արտացոլում է այդ իրականությունը»,-նշել է Տաթև Հայրապետյանը: Տաթև Հայրապետյանն անդրադարձել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Զեկույցում մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, երբ ակնառու, քննադատող լրագրողն ու ընդդիմադիր քաղաքական գործիչը դարձավ հեղափոխության առաջնորդ և երկրի ղեկավար, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր և իրականությունը փոխող դեր կարող է խաղալ լրագրությունը: Սակայն, մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որտեղ մամուլի հետ կապված խնդիրների մասին խոսվում է նաև վերոնշյալ զեկույցում: Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին և որքան վտանգավոր է տալ հարցեր և իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը»,-ասաց նա: Տաթև Հայրապետյանի խոսքով, իհարկե, չենք կարող լռել և անտարբեր մնալ այս դեպքերի վերաբերյալ: Մի կողմից, գործ ունենք մարդու իրավունքների, մյուս կողմից՝ մամուլի ազատության հետ: «Հույս ունեմ, որպես ԵԽԽՎ անդամներ, մենք կանենք հնարավոր առավելագույնը որպեսզի հանդիսանանք մամուլի ազատության երաշխավորներ, մենք պետք է «պահապան շան» («watchdog») դեր ստանձնենք անդամ երկրների հանդեպ և ձեռնարկենք համապատասխան քայլերը՝ կանխելու լրագրողների նկատմամբ հետապնդումները: Այսպիսով, կամ մենք բարձրաձայնում ենք այսօր առկա խնդրի մասին և անում առավելագույնը դադարեցնելու այս միտումը ընդդեմ լրագրողական ազատության կամ մենք հարկադրված ենք լինելու տեսնել նման դեպքերի կրկնություն ապագայում: Մենք արդեն ընտրել ենք առաջին ճանապարհը և պետք է հավատարիմ մնանք դրան»,-հավելել է նա:
06:23 - 29 հունվարի, 2020
Աշխատանքային միգրանտները մեծածավալ տրանսֆերներ են ապահովում սեփական երկրների համար. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում |news.am|

Աշխատանքային միգրանտները մեծածավալ տրանսֆերներ են ապահովում սեփական երկրների համար. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում |news.am|

news.am: Շատ կարեւոր է, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն եւ իրավական առումով պաշտպանված լինեն: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ աշխատանքային միգրացիայի թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաեւ այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է էապես տարբերվել, որովհետեւ նույն որակի եւ քանակի աշխատանքի դիմաց վարձատրության չափն էապես տարբեր է: Աշխատանքային միգրանտներն ունեն ԵԽԽՎ համապատասխան որոշումների եւ պաշտպանության կարիքը։ Նշանակում է այստեղ մենք պետք է ընդունենք կիրառական որոշումներ։ Բնականաբար, առավել զարգացած երկրներում նվազագույն եւ միջին աշխատավարձի մակարդակն առավել բարձր է: Սակայն միայն այդ հիմնական պատճառով չէ, որ տարբեր երկրներից դեպի առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներ աշխատելու են մեկնում քաղաքացիներ՝ ապահովելու իրենց նվազագույն կենսապայմանները: Աշխատանքային միգրացիան առաջացնում է լուրջ ժողովրդագրական խնդիրներ մայր երկրներում, որտեղից տեղափոխվում են աշխատանքի համար։ Դա պետք է հաղթահարել։ Այդ առումով Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ բոլոր երկրներում էլ այս խնդիրները խիստ արդիական են եւ լուծման կարիք ունեն։ Մասնավորապես գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունից հիմնականում սեզոնային աշխատանքի համար ՌԴ են մեկնում տարեկան մի քանի հարյուր հազար աշխատանքային միգրանտներ: Այստեղ խնդիրներ կան նաեւ կապված աշխատանքի կատարյալ ազատ տեղաշարժի հետ, սակայն համոզված եմ, որ դրանք առաջիկայում իրենց լուծումները կստանան: Որպես ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահ՝ լավատեղյակ եմ այդպիսի խնդիրներին եւ դրանց լուծման ընթացքին: Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն եւ իրավական առումով պաշտպանված լինեն: Դա կապված է ընդունող երկրներում ժամանակավոր կացության, աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուտների ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական կարգավորումների արդյունավետության բարձրացման հետ: Իհարկե, այս զեկույցը եւ դրա հիման վրա ընդունվող որոշումը կնպաստեն այդ խնդրի լուծմանը, սակայն դա ամբողջական եւ իրական լուծում չի լինի։ Միաժամանակ պետք է նշել, որ աշխատանքային միգրանտները մեծածավալ ֆինանսական տրանսֆերներ են ապահովում նաեւ սեփական երկրների համար: Սակայն ակնհայտ է, որ բոլոր երկրներն էլ ձգտում են զարգացնել իրենց տնտեսությունները, ապահովել առավել բարձր նվազագույն եւ միջին աշխատավարձի մակարդակ: Մեր վեհաժողովն իր որոշումներով միայն ու միայն պետք է նպաստի այդ գործընթացներին:  
10:37 - 04 հոկտեմբերի, 2019
Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության |tert.am|

Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության |tert.am|

tert.am։ Լեհաստանը միացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։ Այս մասին հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում հայտնել է լեհական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Պոցեյը, գրում է ukrinform.ru-ն: Ինչպես հայտնի է, այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Ուկրաինական պատվիրակությունը չի մասնակցի նստաշրջանի որոշ միջոցառումների՝ ի նշան ՌԴ-ի՝ ԵԽԽՎ վերադարձի դեմ բողոքի։ Ուկրաինայի հետ ԵԽԽՎ-ին բոյկոտել են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը։Իր հերթին, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորիս Պասկյեն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավաստիացրել, որ ուկրաինական պատվիրակության հետ համագործակցությունը շատ կարևոր է:
12:22 - 01 հոկտեմբերի, 2019
ՀՀ իշխանությունները ձախողում են ԼԳԲՏ անձանց պաշտպանության հարցում. ԵԽԽՎ 29 պատգամավոր հայտարարություն է արել

ՀՀ իշխանությունները ձախողում են ԼԳԲՏ անձանց պաշտպանության հարցում. ԵԽԽՎ 29 պատգամավոր հայտարարություն է արել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ հայտարարություն են տարածել, որում նշվում է՝ ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար: Այս հայտարարությամբ ԵԽԽՎ պատվիրակներն անդրադարձել են ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։ Նշվում է, որ հայտարարության տեքստը հեղինակել է վերջերս ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած մեծ աղմուկ բարձրացրած բանաձևի հեղինակ, բելգիացի պատգամավոր Պետրա դը Սութերը։ «LGBTI անձանց իրավիճակը ՀՀ-ում Եվրոպայի շրջանում ամենավատն է»,- նշվում է հայտարարությունում, որը ստորագրողները հիշեցնում են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցը: Հայտարարությանը միացած պատվիրակները որպես իրավիճակի ցուցիչ հիշեցնում են ՀՀ-ում 2018 թվականի նոյեմբերին Արևելյան եվրոպական և Կենտրոնական ասիական LGBTI անձանց և քրիստոնյաներին նվիրված ֆորում-կոնֆերանսի մահվան սպառնալիքների տակ: «Այս ամենն իրականցվում է ամեն տարի LGBTI անձանց իրավունքների տասնյակ խախտումների մասին հ/կ-ների զեկույցների ֆոնին»,- ասված է հայտարարության տեքստում։ ԵԽԽՎ պատվիրակներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները ձախողում են այս մտահոգություններին արձագանքելու հարցում, չնայած միջազգային իրավապաշտպան մարմինների առաջարկություններին։ Ըստ հայտարարության, ոչ խտրականության դեմ օրենսդրություն է պատրաստվում, ոչ էլ գործող ատելության խոսքի/հանցագործության օրենքում է հատուկ կերպով նշվում սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության մասին։ Նրանք կոչ են անում ՀՀ իշխանություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար անվտանգություն և ազատություն LGBTI անձանց խտրականությունից։ «Սա պետք է ներառի LGBTI անձանց ուղղված ատելության խոսքի և բռնության հրապարակային քննադատություն, ատելության խոսքի, ատելության վրա հիմնված հանցագործությունների և հակախտրականության օրենսդրության մշակում սեռական կողմնորոշման և սեռական ինքնության հարցի հատուկ ներառմամբ, ինչպես նաև թրեյնինգներ իրավապահ մարմինների պաշտոնյաների և դատավորների համար»,- ասված է հայտարարության տեքստում։
13:58 - 04 հուլիսի, 2019
Երեխաները երբեք չպետք է դառնան հակամարտությունների թիրախ. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Երեխաները երբեք չպետք է դառնան հակամարտությունների թիրախ. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել երեխաների պաշտպանության թեմայով: Ավետիսյանն իր ելույթը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։  Հրապարակման տեքստում ասված է․ «Երեխաներին պետք է սիրել և երբեք թույլ չտալ, որպեսզի նրանք դառնան էժանագին քարոզչության զոհ, հատկապես այն դեպքում, երբ այդ քարոզչությունը ուղեկցվում է զենքի կիրառմամբ:  Երբ 2016թ-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, առաջին զոհը եղավ մի 9-ամյա երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը: Խաղաղ բնակչության վրա այդ հարձակումով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրեց իր ռազմատենչ քաղաքականությունը:  Համացանցում փնտրելով՝ կգտնենք տեսահոլովակներ, որտեղ կտեսնենք թե ինչպես են Ադրբեջանում մարդիկ իրենց երեխաներին, աշակերտներին սովորեցնում ատել հայերին: Հայաստանն ընդունել է ավելի քան 20000 սիրիացի փախստականների, և մեր կառավարությունը ամեն ինչ արել և անում է նրանց՝ հասարակությանը լիարժեք ինտեգրելու համար: Եվ դա այն պատճառով է, որ մենք մի երկիր ու ազգ ենք, ով վերապրել է ցեղասպանությունը: Երեխաներին պետք է էլ ավելի շատ սիրել թե՛ Հայաստանում, թե Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում և թե՛ ամենուր. երեխաները երբեք չպետք է դառնան հակամարտությունների թիրախ»:  
15:01 - 27 հունիսի, 2019
ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները |armenpress.am|

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդունված փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է արել Մոսկվային իրականացնել 2014 և 2015 թվականների բանաձևներում ներառված բոլոր առաջարկությունները: Բանաձևում նաեւ նշված է, որ ռուսական պատվիրակությունը առանց հետագա ուշացումների պետք է վերադառնա Մոնիտորինգի կոմիտեի և Վեհաժողովի մյուս բոլոր կոմիտեների հետ համագործակցությանն, ինչպես նաև պետք է վարի կառուցողական երկխոսություն՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ: Բացի այդ, Վեհաժողովը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին ազատել 24 ուկրաինական նավաստիներին, որոնք անցած տարվա նոյեմբերին սահմանը խախտելուց հետո ձերբակալվել էին:
17:05 - 26 հունիսի, 2019
Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ նիստերի դահլիճը |aysor.am|

Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ նիստերի դահլիճը |aysor.am|

aysor.am: Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Այդ մասին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն: «Մեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը։ Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն»: Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հիասթափություն է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել Է ՌԴ պատվիրակության լիազորություններն ամառային նստաշրջանում: «Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից։ Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին և տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները», - գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:
11:37 - 25 հունիսի, 2019
ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողներն մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը |tert.am|

ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողներն մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը |tert.am|

tert.am։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին: ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Սիրսելջը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և որ հետևաբար՝ օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,-ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ: Համազեկուցողներն ընդգծել են, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով են նրանք: «Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը»,-նշել են համազեկուցողները: Միևնույն ժամանակ նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի՝ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը:
10:31 - 21 մայիսի, 2019
ԵԽԽՎ բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

ԵԽԽՎ բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունած փողերի լվացքատունը դատապարտող բանաձևի զգալի մասը վերաբերում է ադրբեջանական լվացքատանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ամփոփելով այցի արդյունքները։«Հետաքրիր քննարկում էր ծավալվել գլոբալ և ադրբեջանական լվացքատան հետ կապված, փողերի լվացման համակարգի վերաբերյալ, որում ներգրավված են եղել մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ: Բանաձևը մեծ սատարում ստացավ ԵԽԽՎ-ի կողմից, մեծ հատված վերաբերում էր ադրբեջանական լվացքատանը»,- ասաց Վարդանյանը։ Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ադրբեջանցի պատվիրակները ապակառուցողական ելույթներով են հանդես եկել նստաշրջանի ընթացքում, որոնց հայկական պատվիրակության անդամները համարժեք պատասխաններ են տվել։ Ռուբինյանը հիշեցրեց, որ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգ է մեկնել վարչապետ Փաշինյանը, ելույթով է հանդես եկել, ապա հարցեր են հնչել։ «Վարչապետի ելույթը երկու մասից էր բաղկացած՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների, և երկրորդ մասը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը: Շատ կարևոր է, որ այդ հարթակից ևս ներկայացրեց մեր դիրքորոշումներն ու առաջնահերթությունները, ներառյալ Արցախին բանակցությունների սեղանին ներգրավելու հարցը»,- ասաց Ռուբինյանը։ ԵԽ 22 պատգամավորներ նամակ են հղել եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով պատժամիջոցներ կիրառել «Տրոյկա լվաքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի և Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ: Մեր հարցին, թե այս մասին ինչ քննարկումներ են եղել, և որն է հայկական պատվիրակության դիրքորոշումը, Վարդանյանը պատասխանեց. «Տրոյկա լվացքատան հետ կապված այդ փոքրիկ փոփոխությունն ամբողջ զեկույցում իրականացվել է մարտ ամսին՝ Փարիզում տեղի ունեցած իրավական հարցերով կոմիտեի նիստից հետո: Կոմիտեի քննարկումները ծավալվում էին այն ըմբռմամբ, որ ԵԽԽՎ-ն պետք է դատապարտի ընդհանրապես լվացքատունը՝ որպես երևույթ, և այս տեսանկյունից լվացքատան որևէ հարց չպետք է դուրս մնա զեկույցից։ Այնտեղ մի փոքր հատված է ավելացվել, որում հիշատակվում է Ռուբեն Վարդանյանի անվանումը՝ որպես սեփականատերերից մեկը: Բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում»,- ասաց նա։Վարդանյանի խոսքով՝ չնայած զեկույցը վերաբերում է փողերի լվացքատանն առհասարակ, սակայն զեկույցի գերակշիռ մասը վերաբերում է ադրբեջանական լվացքատանը։ Հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ ասաց, որ բանաձևի մի ամբողջական հատված քննադատվում է միայն նրա համար, որ լվացքատունը հայտնվել է ԵԽԽՎ-ում։ «ԵԽԽՎ-ի  քայլերից մեկն էլ այն է, որ իր հեղինակությունը մաքրի»,- ասաց նա։
12:41 - 16 ապրիլի, 2019
Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը |armenpress.am|

Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն օգտագործել է այդ հարթակը` բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրելու հարցը: ԱԺ-ում պատվիրակության անդամների հրավիրած ասուլիսում այս մասին խոսեց Վարդանյանը: «Օրակարգում ընդգրկված էր ատելության խոսքի հետ կապված բավականին լուրջ հատված: Եվ դրա շրջանակում ես իմ ելույթում անդրադարձ եմ կատարել ատելության խոսքին: Ոչ մի ցեղասպանություն հնարավոր չէ իրագործել առանց ատելության խոսքի: Ընդ որում՝ հարց բարձրացվեց առ այն, որ թե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, այդուհանդերձ մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում բախվում ենք հայատյացության տարբեր դեպքերին: Եվ այս տեսանկյունից մենք օգտագործելու ենք այս հարթակը` պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրել, և փորձելու ենք մեր ելույթների ու գործունեության միջոցով հնարավորինս նվազեցնել հետագայում որևէ ցեղասպանության իրագործման հնարավորությունը»,-ասաց Վարդանյանը:
11:01 - 16 ապրիլի, 2019