Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն կվնասի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ իր գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես խնդիրների լուծման մեթոդի, և առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին»,-հայտնել է նա։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Պեկինը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են իրավիճակի թուլացմանը և քաղաքական կարգավորմանը։  
12:27 - 27 փետրվարի, 2022
Չինաստանը աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ԱԳ նախարար Վան Ին

Չինաստանը աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ԱԳ նախարար Վան Ին

Չինաստանը կարեւոր է համարում հարգել աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և պաշտպանության օգտին, ինչպես նաև փաստացիորեն հետևում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս դիրքորոշումը հետևողական է և հստակ, այն հավասարապես վերաբերում է Ուկրաինային», - ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։  ԱԳ նախարարը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական պահանջները։ 
00:43 - 26 փետրվարի, 2022
Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ |armenpress.am|

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. Պեկինը հորդորում է բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ կանխել հետագա էսկալացիան: Այդ մասին փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանն Ուկրաինա «ներխուժումը» ռազմական է համարում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում: «Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարկավոր է հարգել եւ պաշտպանել: ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները անհրաժեշտ է պաշտպանել համատեղ ջանքերով. դա սկզբունք է, որը Չինաստանը պահպանել է, ինչպես նաեւ՝ միջազգային հարաբերությունների հիմնական նորմա, որը պետք է պահպանեն բոլոր երկրները»,-հայտարարել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նշել է նա, մենք տեսնում ենք, որ ուկրաինական հարցի պատմությունը բարդ է ու առանձնահատուկ, եւ, հասկանալով Ռուսաստանի ռացիոնալ անհանգստություններն անվտանգության ոլորտում, Չինաստանը հանդես է գալիս սառը պատերազմի մտածելակերպից լիովին հրաժարվելու եւ երկխոսության ու բանակցությունների ճանապարհով եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ ու կայուն մեխանիզմ ձեւավորելու օգտին: Դիվանագետը նաեւ ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Չինաստանն արդյոք կճանաչի ԼԺՆ-ն եւ ԴԺՀ-ն, նշելով միայն, որ ուկրաինական հարցը բարդ պատմություն ունի, եւ հույս հայտնելով, որ կողմերը տարաձայնությունները կկարգավորեն բանակցությունների ճանապարհով: «Ուկրաինան, անկասկած, ինքնիշխան պետություն է, Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հստակ է եւ հետեւողական, այն չի փոխվել»,-հայտարարել է նա, պատասխանելով այն հարցին, թե Պեկինը մինչեւ հիմա Ուկրաինան համարում է արդյոք ինքնիշխան պետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:16 - 25 փետրվարի, 2022
Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիայի հավաքականը |hetq.am|

Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիայի հավաքականը |hetq.am|

hetq.am: Պեկինում ավարտվեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որտեղ մեդալային հաշվարկում ինչպես 2018-ի խաղերի ժամանակ, հաղթեց Նորվեգիայի օլիմպիական հավաքականը, որը նվաճեց 16 ոսկե, 8 արծաթե և 13 բրոնզե մեդալ, ընդհանուր 37 մեդալ։ Թիմային հաշվարկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը, որը նվաճեց 12 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 27 մեդալ։ Ի դեպ, գերմանացիները երկրորդն էին նաև 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մեդալային հաշվարկում լավագույն եռյակը եզրափակեց Օլիմպիական խաղերն ընդունող երկիրը՝ Չինաստանը, որի մարզիկներն իրենց հավաքականի համար նվաճեցին 9 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ, ընդհանուր 15։ Լավագույն տասնյակում են նաև ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և Ֆրանսիայի հավաքականները։ Ի դեպ հարկ է նշել, որ նվաճած մեդալների քանակով (32) Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականը երկրորդն է, սակայն ընդհանուր հաշվարկում ամենաառաջնայինը ոսկիների քանակն է, իսկ ռուսների մոտ ոսկե մեդալների թիվը 6 է, այդ պատճառով էլ թիմային հաշվարկում նրանք ընդամենը 9-րդն են։ Ընդհանուր առմամբ, 2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող 91 երկրների հավաքականներից մեդալներ նվաճեցին 27-ը։ Հայաստանի հավաքականի անդամներից Միքայել Միքայելյանը 30 կմ սկիաթլոնում 70 դահուկավազորդների մեջ զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը, իսկ 15 կմ դահուկավազքում (դասական ոճ) 99 մարզիկների մեջ նա 61-րդն էր։ Դահուկավազորդ Կատյա Գալստյանը սպրինտում (1500 մ) 91 մասնակիցների մեջ 80-րդն էր։ Դահուկավազքի (դասական ոճ) 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 98 մասնակիցների մեջ զբաղեցրեց  74-րդ, իսկ Անգելինա Մուրադյանը 94-րդ հորիզոնականը։ Գեղասահքի պարային զույգերի մրցաձևում էլ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը 20 պարային զույգերի մեջ։ Հավելենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2026 թվականի փետրվարին իտալական Միլան և Կորտինա դ՛Ամպեցո քաղաքներում։ Լուսանկարը՝ olympics.com-ից
15:00 - 20 փետրվարի, 2022
Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը իր հավատարմությունն է հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը և նոր կանցլերի հետ համագործակցությանը՝ տրանսատլանտյան գործընկերության խորացման համար: Այդ մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղված լարվածությունը հաղթահարելուն ուղղված դիվանագիտական ջանքերը: Նրանք վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հավաստել են «Ռուսաստանի կողմից էներգակիրների օգտագործումը որպես զենք թույլ չտալու իրենց հանձնառությունը»: «Ղեկավարներն անդրադարձել են նաև «Մեծ յոթնյակում» Գերմանիայի նախագահությանը, ներառյալ՝ COVID-19- դեմ պայքարի, առողջապահական անվտանգության ամրապնդման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և գլոբալ տնտեսության համապարփակ վերականգնմանն աջակցելու վերաբերյալ ավելի վճռական համատեղ միջոցների ձեռնարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը պարտավորվել են սերտորեն համագործակցել Չինաստանի հարցում և շարունակել նպաստել Արևմտյան Բալկաններում կայունությանն ու բարգավաճմանը: Փետրվարի 15-ին նախատեսվում է Օլաֆ Շոլցի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
12:36 - 08 փետրվարի, 2022
Պեկինում մեկնարկել են 24-րդ Ձմեռային oլիմպիական խաղերը |armenpress.am|

Պեկինում մեկնարկել են 24-րդ Ձմեռային oլիմպիական խաղերը |armenpress.am|

armenpress.am: Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Պաշտոնական արարողությունը մեկնարկեց պատմական անդրադարձով`ներկաներին և հեռուստադիտողներին ներկայացնելով նախորդ 23 ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունած երկրները: Հաջորդիվ սկսվեց պատվիրակությունները մուտքը մարզադաշտ: Հայաստանի պատվիրակության դրոշը տանում էին դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Թինա Կարապետյանը: Պեկինն Օլիմպիական խաղերն ընդունած միակ քաղաք է, որ ընդունել է թե ձմեռային, թե ամառային (2008 թվական) խաղերը: Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, իսկ ձմեռային Խաղերի կրակը վազեցրին երկու պատանի չինացի մարզիկ: Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացնում են դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, ինչպես նաև գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել և նրանք չեն մեկնել Պեկինի խաղերին:      
20:28 - 04 փետրվարի, 2022
Պուտինն ու Սի Ծինփինը հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի |tert.am|

Պուտինն ու Սի Ծինփինը հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի, նրանց համագործակցության մեջ «արգելված գոտիներ» չկան։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։«Երկու պետությունների բարեկամությունը սահմաններ չունի, չկան համագործակցության արգելված գոտիներ, երկկողմ ռազմավարական համագործակցության ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի ազդում միջազգային միջավայրի փոփոխության և երրորդ երկրներում իրավիճակային փոփոխությունների վրա»,- ասված է ուղերձում։Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների ձևավորման օգտին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։
14:39 - 04 փետրվարի, 2022
Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ |hetq.am|

Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ |hetq.am|

hetq.am: Այսօր՝ փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում են 24-րդ ձեմռային Օլիմպիական խաղերը։ Բացի Պեկինից որոշ մարզաձևեր կունդունեն նաև Չժանցզյակոու և Յանցին քաղաքները։ Ձմեռային Օլիմպիական խաղերին ներկայացված են 91 երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ։ Մասնակից մարզիկների ընդհանուր թիվը գերազանցում է 4000-ը, որոնք պայքարելու են մեդալային 109 հավաքածուների համար 7 սպորտաձևի 15 մրցաձևերում։ Ի դեպ, ռուս մարզիկները երկրորդ անգամ անընդմեջ հնարավորություն չունեն հանդես գալու Ռուսաստանի պետական դրոշի ներքո։ Պատճառը 2016-17 թվականների դոպինգ-սկանդալն է, երբ հայտնի դարձավ, որ 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերում ռուս մի շարք մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել։  Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի կունենա 6 ներկայացուցիչ։ Վաստակած վարկանիշային միավորների շնորհիվ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:  Ի տարբերություն նախորդ խաղերի, Պեկինի Օլիմպիական խաղերի ծրագրում ներառվել է 7 նոր մրցաձև։ Որոշումն ընդունվել է 2018 թվականի հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից։ 7 նոր մրցաձևերն են՝ բոբսլեյի կանանց անհատական մրցույթը, բիգ-էյրի (big air) տղամարդկանց և կանանց մրցույթները «ֆրիսթայլ» ոճում, շորթ-տրեկի (չմշկավազք) խառը էստաֆետը, խառը թիմային մրցույթները ակրոբատիկայի «ֆրիսթայլ» ոճում, դահուկացատկում և սնոուբորդ-կրոսում։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
10:40 - 04 փետրվարի, 2022
Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում: «Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում: Փենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
15:42 - 02 փետրվարի, 2022
Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են |hetq.am|

Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են |hetq.am|

hetq.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները երկուշաբթի երեկոյան քննարկել են Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման խնդիրը։ BBC-ի փոխանցմամբ, սակայն, հանդիպման գրեթե ողջ ընթացքում վիճել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք միասնական կարծիքի այդպես էլ չեն եկել։ Քվեարկության մեկնարկից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱԽ անդամներին կոչ է արել «սկզբունքայնություն ցուցաբերել և թույլ չտալ ԱԽ հարթակն օգտագործել մեր արևմտյան գործընկերների քարոզչական գործիքներն իրականացնելու համար»։  Ռուսական տարածքում զորքերի տեղաշարժի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը Նեբեզնյան անվանել է իր երկրի ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ Այդուհանդերձ, ընթացակարգային քվեարկության ժամանակ Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել ամերիկյան կողմի նախաձեռնած նիստի անցկացմանը։ Ինչպես նշել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, եթե Ռուսաստանը «շարունակի հարձակումն Ուկրաինայի վրա, ապա մեզնից ոչ ոք չի կարող ասել, որ մենք դա չէինք կանխատեսել, և հետևանքները սարսափելի կլինեն»։  «Մեր առաջարկները միշտ հստակ են եղել և հետևողական։ Մենք տեսնում ենք խաղաղության ճանապարհը, մենք տեսնում ենք երկխոսության ճանապարհը, մենք չենք ցանկանում առճակատում, սակայն մենք հաստատակամ կգործենք, արագ և միահամուռ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»,- հայտարարել է նա։ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալը պաշտպանել է ԱՄՆ դիրքորոշումը և ընդգծել, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ցանկացած ներխուժում կամ ագրեսիայի գործողություն կդառնա միջազգային իրավունքի և ռուսական պարտավորությունների կոպիտ խախտում։ Չինաստանի ներկայացուցիչն էլ ԱԽ անդամներին կոչ է արել լսել «անվտանգության ոլորտում Ռուսաստանի հիմնավոր մտահոգությունները», ինչպես նաև խոստովանել, որ չի հասկանում, «թե ինչ հիմքերի վրա են առաջացել հնարավոր պատերազմի վտանգները»։ Լսելով ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները՝ Վասիլի Նեբեզնյան ամերիկյան կողմին խնդրել է ներկայացնել «որևէ ապացույց, բացի հերյուրանքներից, այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա»։ «Որտեղի՞ց է վերցվել 100 000 զինծառայողների թիվը, որոնք, ինչպես դուք պնդում եք, տեղակայված են ռուս-ուկրաինական սահմանին, չնայած դա այդպես չէ։ Մենք որևէ տեղ այդ թիվը չենք նշել»,- հարցրել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։  Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ հիասթափված է Նեբեզնյայի ելույթից։ «Մենք ծրագրեր չունենք թուլացնելու Ռուսաստանին, ինչպես պնդում է ռուս գործընկերը։ Հակառակը, մենք ողջունում ենք Ռուսաստանին որպես միջազգային հանրության պատասխանատու անդամի, սակայն նրա գործողություններն Ուկրաինայի հետ սահմանին անպատասխանատու են»,- եզրակացրել է նա։  Ի պատասխան Նեբեզնյան հայտարարել է. «Մենք նախկինի պես չենք հասկանում, թե ինչ սպառնալիքների ու սրման մասին է խոսքը և ինչում են մեզ մեղադրում»։  Արևմտյան երկրները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Ռուսական իշխանություններն այդ մեղադրանքները հերքում են, սակայն զուգահեռաբար պահանջներ ներկայացնում, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի դեպի արևելք հետագա ընդլայնումից և իր կազմ Ուկրաինային ընդունելուց։  Շարունակությունը՝ hetq.am-ում
12:24 - 01 փետրվարի, 2022
Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում շփվել այլ երկրների առաջնորդների հետ |armenpress.am|

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում շփվել այլ երկրների առաջնորդների հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4 - ին Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել այլ առաջնորդների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը այլ պետությունների առաջնորդներից հարցումներ ստացել է բացման արարողության շրջանակներում ՌԴ նախագահի հետ առանձին հանդիպումներ անցկացնելու մասին։ «Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված մի շարք խիստ սահմանափակումներ են կիրառում ինչպես մարզիկների, այնպես էլ՝ հյուրերի, այդ թվում ՝ պաշտոնատար անձանց համար: Այնպես որ, հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում», - ասել է Պեսկովը: Ճշտող հարցին, թե քննարկվում է արդյոք Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու շփման հնարավորությունը, ով նույնպես կայցելի խաղերի բացման արարողությանը, Պեսկովը պատասխանել է, որ ներկայումս նման հանդիպում չի նախատեսվել: «Թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող, բայց, կրկնում եմ, որևէ երկկողմ հանդիպում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից, նախագահ Պուտինի օրակարգում չկա», - ընդգծել է նա:
17:03 - 29 հունվարի, 2022