Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ․ Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերություն
16:09 - 25 փետրվարի, 2022

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ․ Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Ինչպես փոխանցում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։ 

Չինական կողմը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորումը բանակցությունների միջոցով։

Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել