Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ |hetq.am|
10:40 - 04 փետրվարի, 2022

Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ |hetq.am|

hetq.am: Այսօր՝ փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում են 24-րդ ձեմռային Օլիմպիական խաղերը։ Բացի Պեկինից որոշ մարզաձևեր կունդունեն նաև Չժանցզյակոու և Յանցին քաղաքները։

Ձմեռային Օլիմպիական խաղերին ներկայացված են 91 երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ։ Մասնակից մարզիկների ընդհանուր թիվը գերազանցում է 4000-ը, որոնք պայքարելու են մեդալային 109 հավաքածուների համար 7 սպորտաձևի 15 մրցաձևերում։

Ի դեպ, ռուս մարզիկները երկրորդ անգամ անընդմեջ հնարավորություն չունեն հանդես գալու Ռուսաստանի պետական դրոշի ներքո։ Պատճառը 2016-17 թվականների դոպինգ-սկանդալն է, երբ հայտնի դարձավ, որ 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերում ռուս մի շարք մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել։ 

Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի կունենա 6 ներկայացուցիչ։ Վաստակած վարկանիշային միավորների շնորհիվ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: 

Ի տարբերություն նախորդ խաղերի, Պեկինի Օլիմպիական խաղերի ծրագրում ներառվել է 7 նոր մրցաձև։ Որոշումն ընդունվել է 2018 թվականի հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից։ 7 նոր մրցաձևերն են՝ բոբսլեյի կանանց անհատական մրցույթը, բիգ-էյրի (big air) տղամարդկանց և կանանց մրցույթները «ֆրիսթայլ» ոճում, շորթ-տրեկի (չմշկավազք) խառը էստաֆետը, խառը թիմային մրցույթները ակրոբատիկայի «ֆրիսթայլ» ոճում, դահուկացատկում և սնոուբորդ-կրոսում։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել