Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իրոք հեռախոսով խոսել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ անցած շաբաթ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ժամանակ զրուցել է Պուտինի հետ:Հայտնի է, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:
15:05 - 06 ապրիլի, 2021
Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին |azatutyun.am|

Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Արևմուտքի ղեկավարների մտահոգությունն առաջացնող Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժին: «Ռուսաստանի տարածքում ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանը որևէ կերպ չի սպառնում ուրիշներին: Ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղություններով, որոնք նպատակահարմար են և այն եղանակով, որն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար», - ասել է Պեսկովը: Խոսելով Ուկրաինային առնչվող Եվրամիության ղեկավարների մտահոգությունների մասին, Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանն ուրիշ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում: «Միաժամանակ Ռուսաստանը շատ ուշադիր է սեփական անվտանգությունն ապահովելու հարցերում» - ավելացրել է Կրեմլի խոսնակը:
15:48 - 05 ապրիլի, 2021
Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին |azatutyun.am|

Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք զինվորականները նախագահ Պուտինին ինչ-որ բան են զեկուցել Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն Ղարաբաղում «Իսկանդեր»-ի օգտագործման հետքեր են հայտնաբերվել»։ «Որքան հասկանում եմ՝ դա նոր տեղեկություն է, ես չգիտեմ՝ զեկուցել են արդյոք մեր զինվորականները նախագահին, և արդյոք նրանք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունեն այդ մասին», - ասել է Դմիտրի Պեսկովը, միաժամանակ կրկնել ավելի վաղ ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ներ ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել»։ «Դուք հիշում եք դրանց հետ կապված պատմությունը՝ դրանք հակամարտության ընթացքում չեն գործածվել, դա հաստատված է», - ընդգծել է Պուտինի խոսնակը։ Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե «համալիրների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։
15:35 - 02 ապրիլի, 2021
Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ: «ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը: Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը: Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»: Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»: ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում:
15:38 - 31 մարտի, 2021
Պեսկովը թվարկել է ՌԴ-ի ընկեր-պետությունները |tert.am|

Պեսկովը թվարկել է ՌԴ-ի ընկեր-պետությունները |tert.am|

tert.am: Խոսելով այն մասին, թե ում հետ է ՌԴ-ն այժմ ընկերություն  անում, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդպիսի երկրներ շատ կան, և փոխշահավետ համագործակցության համար կա լայն տարածք:«Նման հարաբերություններն ավելի շատ են: Սա նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքն է, բացառությամբ Վրաստանի, Ուկրաինայի և Բալթյան երկրների: Մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՊՀ հանրապետությունների հետ, ավելի խոր ինտեգրում ԵԱՏՄ երկրների հետ»,-ասել է Պեսկովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ՝ անվանելով նաև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը կարևոր ինտեգրման գործընթաց նախկին ԽՍՀՄ տարածքում:«Դրանք լատինամերիկյան երկրներն են, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցում: Սրանք եվրոպական մի շարք երկրներ են»,-շարունակել է Կրեմլի խոսնակը՝ նշելով, որ «Բրյուսելի հետ ամեն ինչ լավ չի ընթանում», բայց ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ երկխոսությունը շարունակվում է:
16:11 - 30 մարտի, 2021
Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ սերտորեն համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ իրականացվում է փոխգործակցությունը, բավականին բարդ է մնում, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
15:51 - 16 մարտի, 2021
Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով
 |1lurer.am|

Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:   Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:   «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:   Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ  կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը:   Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին:
20:30 - 10 մարտի, 2021
Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ |armenpress.am|

Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ: «Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, ու մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,-  ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը: Նա ընդգծել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Դուք գիտեք, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը: Ուստի այդ հարաբերություններն, իրոք, ևս շատ արժեքավոր են»,- եզրափակել է Պեսկովը:
15:53 - 04 մարտի, 2021
Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անհեթեթ են և որևէ իմաստ չունեն։Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Սվոբոդնայա պրեսա»-ն։Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցները միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին:«Նման որոշումները մենք համարում ենք անհեթեթ, առանց որևէ հիմնավորման: Եվ ամենակարևորը, դրանք ոչ ազդեցություն ունեն, ոչ էլ իմաստ: Եվ այս առումով մենք կարող ենք միայն տարակուսանք հայտնել», - ասել է Պեսկովը:Նա հավելել է, որ «նման սահմանափակումները զգալիորեն վնաս են հասցնում առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին»:
14:43 - 03 մարտի, 2021
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ սխալ զեկույց ստանալու մասին հայտարարությունը |tert.am|

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ սխալ զեկույց ստանալու մասին հայտարարությունը |tert.am|

tert.am: Կրեմլում մեկնաբանել են Երևանից հնչող այն հայտարարությունները, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ իրեն սխալ են զեկուցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը։«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել էր Գևորգյանը:
14:43 - 01 մարտի, 2021