Ռուսական պատվաստանյութ ձեռք բերող երկրների նկատմամբ գործադրվող ճնշումն աննախադեպ է. Պեսկով  |tert.am|
15:15 - 16 մարտի, 2021

Ռուսական պատվաստանյութ ձեռք բերող երկրների նկատմամբ գործադրվող ճնշումն աննախադեպ է. Պեսկով |tert.am|

tert.am: Արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել:

«Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-Պեսկովին մեջբերում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝ արդյոք խոսքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասին է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել