Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ՊԵԿ որոշ աշխատակիցների թույլատրվեց կրել մարտական զենք |armenpress.am|

ՊԵԿ որոշ աշխատակիցների թույլատրվեց կրել մարտական զենք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած նախագիծն ստացավ 91 «կողմ», 6 «դեմ» և 21 «ձեռնպահ» ձայներ: «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք: Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:
11:06 - 03 մարտի, 2021
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակը Կառավարությունն է: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը ասել էր, որ Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: «Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով գույքի բռանգանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազությունը, սնանկության վարույթում ինչ իրավունքներ և պարտականություններ ունի, ինչպես է ներգրավվում վարույթին»   Նախագիծն ընդունվեց  97 կողմ,  20 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
10:59 - 03 մարտի, 2021
ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:  «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 «կողմ», 11 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայներ: Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը: Առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Այսպիսով, եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: Գործող կարգավորմամբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին. ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է 100-օրյա ժամկետում, իսկ Հաշվեքննիչ պալատի մասին  օրենքով՝ 90-օրյա ժամկետում: Նախագծում առաջարկվող փոփոխությամբ ուղղվել է նաև այս անհամապատասխանությունը:
10:54 - 03 մարտի, 2021
Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի  Ռուստամ Բաքոյանն է: Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախատեսվում էր ազգային փոքրամասնությունների օր հռչակել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Բաքոյանը, սակայն, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ասել էր, որ  7 տարին մեկ սեպտեմբերի 27-ը կարող է համընկնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա հետ. դրանով էր պայմանավորված առաջարկվող փոփոխությունը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, երբեք չեն կարողանա նշել որպես տոն՝ մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»: Նախագիծն ընդունվեց 115 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
10:23 - 03 մարտի, 2021
Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը: Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում: «Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել: «Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը:
16:50 - 02 մարտի, 2021
Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Մարիա Կարապետյանը հիշեցրեց նոյեմբերի 15-ի դատավորներին ուղղված ուղերձը, որում ասել է. «հայրենիքի նվիրումը ապացուցվելու է այս օրերին և այսօր է առարկայական և այսօր է վերջ տրվելու շուրջ երկու տարի հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Պատգամավորը խնդրեց  պարզաբանել, թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու, քաղաքական խոսքի հղումը. «Ինչու չսահմանափակվեցիք մասնագիտական, իրավական բառապաշարով»: Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ այդ պահին, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էր նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականացվեն: «Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են: Իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև իմ անձնական կարծիքով այսօր, քան երբեք դատավորները աշխատում են առավել անկախ»,-ասաց նա և նշեց, որ բազմաթիվ դատավորներ իրեն ևս այդ հարցը տվել են:
16:35 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Այս հարցը ընդգրկված էր քառօրյայի օրակարգում, սակայն այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, և հարցի քննարկումը հետաձգվել էր: Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ներկայացված թեկնածուների թվից Ազգային ժողովը պետք է ընտրի դատարանի դատավոր: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն Սամվել Գրիգորյանն էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանը: «Առավոտյան անձամբ զրուցել եմ Գրիգորյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Պարոն Գրիգորյանը բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ անհրաժեշտ է այսօր կամ երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, դրա համար էլ չի հավակնում ստանձնել թափուր պաշտոնը»:
16:05 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է փոփոխել դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Փոխնխարարը նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշ տուրքեր 1999-ից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ ՀՀ-ում այդ ընթացքում սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են փոխվել: «Այժմ Առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, Վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, Վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց նա ու հավելեց՝ սրանք սահմանվել են կոնկրետ հաշվարկներով: Սնանկության վարույթով տուրքն է փոխվում, դարձվում է 1 մլն և 500 հազար դրամ՝ համապատասխանաբար իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության դեպքերի համար: «Սա կնպաստի սնանկության գործերի դեպքում քիչ դիմումների ներկայացմանը և քաղաքացիների, իրավաբանական անձանցª քիչ սնանկուÃյան գնալուն»,-ասաց նա: Վեճերի այլընտրանքային լուծման համար սահմանվել են արտոնություններ՝ տուրքերի տեսքով: Մասնավորապես, արբիտրաժի կատարողական թերթի համար պետական տուրք չի գանձվելու: Սահմանվել են նաև այլ արտոնություններ: Նախագիծը նպատակ ունի զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները: ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը ողջունեց ռազմավարական նպատակը՝ նկատելով, որ սա կնպաստի նաև պետական համակարգի ուսերից թոթափելու դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը: Սակայն նա նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակները պետք է ստեղծվեին, հետո նոր պետտուրքը բարձրացվեին: Նույն խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ համավարակից, պատերազմից հետո լրիվ ուրիշ իրականություն է, հարցրեց, թե որքանո՞վ է արդիական քաղաքացիների համար նոր բեռ ավելացնելը: Փոխնախարարը արձագանքեց՝ 1999-ի համեմատ՝ անկախ 2020-ի վատ տնտեսական ցուցանիշների պարագայում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մոտ 4-5 անգամ բարձր են:
14:25 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը և խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու նախագիծը: Հեղինակներն են Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը և Վարդան Աթաբեկյանը: Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Ավելի վաղ պատգամավորները կողմ էին քվեարկել նախագիծը փակ ռեժիմով քննարկելու հարցին: 
14:21 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին,  իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:  «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,- նշեց  արդարադատության նախարար Բադասյանը: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: 
11:28 - 02 մարտի, 2021
Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ |1lurer.am|

Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Ինչու նախորդ շաբաթ չներկայացաք ԱԺ խորհրդի նիստին, որում  պետք է քննարկվեր ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի մեկնարկին այս հարցադրմամբ դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:    «Եթե արհամարհել եք, կա՛մ ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տվեք»,- հավելեց Մարուքյանը:  «Ես ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների այլոց ընկալման մասին և զերծ մնալ իմ պարտականությունների ձեր ընկալման այդպիսի ներկայացումից:  Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, զերծ մնալ նման գնահատականներից: Չեմ կարծում, որ ձեր առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ կարծում եմ՝ մի փոքր ավելի բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»,- պատասխանեց Միրզոյանը:  Մարուքյանը կրկնեց հարցը՝ ինչո՞ւ չեք ներկայացել ԱԺ խորհրդի նիստին: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր պարտականությունները պատշաճ է կատարում, և այդ նիստին չներկայանալը նաև իր իրավունքներից մեկն է: «Ես գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Դուք կարող եք հարցը հնչեցնել, բայց չեք կարող պնդել, որ դա իմ պարտականությունն է»,- ընդգծեց նա:
10:53 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում երեկ ենթարկվել է որոշ փոփոխությունների: Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:    
10:41 - 02 մարտի, 2021
ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

 |armenpress.am|

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: Մարտի 2-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց: Գումարվող հերթական քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների և օրենսդրական փաթեթների նախագծեր: Խորհրդարանը կքննարկի նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը կքննարկվի փակ նիստում:
18:18 - 01 մարտի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին: Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում ենթարկվել է որոշ փոփոխությունների: «Սա լրամշակված, վերջնական տարբերակն է: Բոլոր առաջարկները, որոնք արվել են Արտաքին գործերի նախարարության կողմից, մենք ընդունել ենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը: նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ: Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն: Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը հանձնաժողովի նիստում արժանացավ միաձայն դրական եզրակացության:
15:07 - 01 մարտի, 2021