armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր:
Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է:
Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախատեսվում էր ազգային փոքրամասնությունների օր հռչակել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:
Բաքոյանը, սակայն, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ասել էր, որ 7 տարին մեկ սեպտեմբերի 27-ը կարող է համընկնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա հետ. դրանով էր պայմանավորված առաջարկվող փոփոխությունը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, երբեք չեն կարողանա նշել որպես տոն՝ մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»:
Նախագիծն ընդունվեց 115 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
comment.count (0)