ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը |armtimes.com|
14:21 - 02 մարտի, 2021

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը և խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու նախագիծը:

Հեղինակներն են Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը և Վարդան Աթաբեկյանը:

Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:

Ավելի վաղ պատգամավորները կողմ էին քվեարկել նախագիծը փակ ռեժիմով քննարկելու հարցին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել