Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:  Անդրադառնալով մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում են անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում: Լրագրողի հարցին, թե այցից առաջ Ռուսաստանը Թուրքիային նոր առաջարկ արե՞լ է, նախագահը նշել է, որ այժմ որևէ առաջարկ չի լինի: Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին մի շարք թեմաների են անդրադառնալու և որևէ բան գաղտնի չի մնալու:   Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինամթերքով աջակցել Թուրքիային։ Լրագրողները Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նման պահանջ Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է: Թուրքիայի նախագահն կարճ մեկնաբանություն է տվել. «Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել եմ այդ ամենի վերաբերյալ մեր պահանջները»: Հիշեցնենք, որ Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի համար:
18:50 - 04 մարտի, 2020
Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 27 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, եւ քննարկել որոշ հարցեր՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Սիմոնյանը Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք մեր ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչի մասին են խոսել ու քննարկել, որո՞նք են մեր քայլերը՝ այս խնդրի պարզաբանման հետ կապված։ ԱԳ նախարարը պատասխանեց, որ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են հանդիպումներ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների, միջազգային կազամակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության, եւ այդ հանդիպումները նորություն չեն․ «Այստեղ արտառոց որեւէ բան չկա, այդ հանդիպումները պլանային են։ Համանախագահների հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում, մենք գիտենք այդ պլանի մասին, գիտենք՝ ինչպես եւ ինչ մոտեցումներով են աշխատում, որովհետեւ մենք էլ ենք աշխատում նրանց հետ։ Սա առաջին հանդիպումը չէ։ Ի դեպ՝ դրանից առաջ էլ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ են հանդիպումներ ունեցել։ Այստեղ որեւէ մտահոգություն չունենք համանախագահների մասով»։ Մնացականյանը նկատեց՝ Թուրքիայի կողմից մեկնաբանություն եղավ, բայց դրա մեջ էլ չկար որեւէ բան, որը նախկինում չէինք լսել, մենք էլ հանդես եկանք մեր հայտարարությամբ․ «Եւ, բնականաբար, այդ մոտեցումը նույնպես ծանոթ է բոլորին, որ ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ սա մենք ասել ենք եւ կրկնում ենք, մեր մոտեցումը հստակ է, շարունակում ենք իրակիանացնել մեր նպատակլաները, եւ աշխատել ՄԽ համանախագահների հետ»։
17:21 - 04 մարտի, 2020
Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները |ermenihaber.am|

Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստամբուլի նահանգապետարանը մարտի 1-ից արգելել է բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ կքննադատեն Թուրքիայի բանակի գործողությունները Սիրիայում: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ «այս զգայուն ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում զոհեր ու պատերազմի հերոսներ ունի», «Ոչ պատերազմին» և նմանատիպ այլ լոզունգների ներքո անցկացվելիք հանրահավաքները, քայլերթերը, մամուլի ասուլիսները, ստորագրահավաքները, տաղավարներ տեղադրելը, թռուցիկներ բաժանելը և նմանաբնույթ այլ միջոցառումները վտանգավոր են հանրային կարգի պահպանման, հանցագործությունների կանխման ու մարդկանց իրավունքների և ազատությունների երաշխավորման տեսանկյունից: Նշվում է, որ վերը թվարկված միջոցառումները Ստամբուլի ողջ նահանգի տարածքում արգելվում են մինչև մարտի 10-ը: Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է մարտի 1-ով Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ այսպես կոչված «Գարնան վահան» ռազմագործողությունը սկսելու մասին:  
22:02 - 03 մարտի, 2020
Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից. Տաթևիկ Հայրապետյան |pastinfo.am|

Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից. Տաթևիկ Հայրապետյան |pastinfo.am|

pastinfo.am: Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է և նրա գործելաոճի հետևանքներին մենք ականատես ենք եղել դեռ 100 տարի առաջ մեր իսկ մաշկի վրա, ուստի կյանքը շարունակվում է, բայց գնահատականները հստակ մնում են։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նա ընդգծեց՝ այն քաղաքականությունը, որ այսօր Թուրքիան վարում է Սիրիայում, ամբողջությամբ կրկնում է 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կողմից տեղի ունեցած ոճրագործությունները։ «Ինչ վերաբերում է, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպմանը, ապա կցանկանամ չակերտավոր պատմական ակնարկ կատարել։ Այս հանդիպումը, ըստ էության, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, այսպիսի հանդիպումներ եղել են նաև նախկինում և Թուրքիան մշտապես՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, փորձել է գերազանցապես ներգրավված լինել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, սակայն դա նրան երբևէ չի կարող հաջողվել»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով, Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում և իր գործելաոճով հստակ արտահայտել է այն. «Լուծման գործընթացում, եթե Թուրքիան իսկապես ուզում է ներդրում ունենալ, ապա լավագույն ներդրումը կլինի Արցախյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից հնարավորինս հեռու մնալը, քանի որ բացի վնասից, Թուրքիա այլ ազդեցություն ունենալ չի կարող»։
19:24 - 03 մարտի, 2020
Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին, երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրամիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Ըստ կանցլերի՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է: «Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության առաջ է կանգնել (դեպի Թուրքիա սիրիցի փախստականների հնարավոր նոր ալիքի հետ կապված-խմբ.): Սակայն ինձ համար անընդունելի է այն, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Ըստ իս՝ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է Մերկելը: Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալու ու հրադադար հաստատել Սիրիայում:
15:05 - 03 մարտի, 2020
Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ
 |aysor.am|

Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ |aysor.am|

aysor.am: Հունաստանի կառավարության պաշտոնմական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասը հերքել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե հույն սահմանապահները սահմանում, իբր, սպանել են երկու միգրանտի: Էրդողանը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկուշաբթի հունական զորքերը սպանել են երկու միգրանտի և ծանր վիրավորել մեկին, երբ  նրանք փորձել են հատել թուրք-հունական սահմանը: «Հունական սահմանային ուժերը չեն գնդակահարել որևէ մեկին, ով փորձել է ապօրինի մուտք գործել Հունաստան: Հակառակ դեպքում դա ոչ այլ ինչ է, քան կոպիտ և կանխամտածված ապատեղեկատվություն. Կեղծ լուրեր», - գրել է Պեթսասը՝ Twitter- ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով «կեղծ» «թուրքական քարոզչություն» հեշթեգներ:
14:02 - 03 մարտի, 2020
Մենք Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք․ Էրդողան |ermenihaber.am|

Մենք Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք․ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի և Իրանի հետ խնդիր չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հերթական նիստի ժամանակ: «Եվս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանին ու Իրանին՝ Սիրիայում մենք ձեզ հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Թուրքիան նպատակ չունի Սիրիայից հող գրավել կամ բազաներ հիմնել այնտեղ: Ըստ Էրդողանի՝ իրենց հիմնական նպատակն Իդլիբից դեպի Թուրքիա միլիոնավոր փախստականների հոսքը կանխելն է և Թուրքիայի անվտանգությունն ապահովելը։ Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առաջ եվրոպական սահմանը բացելու մասին՝ սպառնալով, որ շուտով իր երկրից Եվրոպա անցնող փախստականների թիվը միլիոնների է հասնելու։
11:40 - 03 մարտի, 2020
Էրդողանը սպառնացել է. եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբում մեր գծած սահմաններից, այդ գլուխները ուսերի վրա չեն մնա |ermenihaber.am|

Էրդողանը սպառնացել է. եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբում մեր գծած սահմաններից, այդ գլուխները ուսերի վրա չեն մնա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սիրիական բանակի ավիահարվածներից հետո 34 թուրք զինծառայողի սպանվելուց հետո նահանգում թուրք-սիրիական բախումներն աստիճանաբարվ ավելի մեծ մասշտաբների են հասնում: Այդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական կողմին սպառնում է գլխատումներով: Էրդողանը նախ հայտնել է, որ  թուրք զինվորականների սպանվելուց հետո լիովին թիրախավորվել ու հարվածների տակ են առնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հենակետերը։ Բացի այդ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսել է նոր ռազմական օպերացիա, որը կրում է «Գարնանային վահան» անվանումը։ Այնուհետև Էրդողանը թվարկել է, թուրքական կողմի տվյալները Սիրիայի կառավարական բանակին հասցված վնասների մասին ու նշել, որ իրենք դեռ նոր են սկսում ցույց տալ իրենց ուժը: Վերջում Թուրքիայի նախագահը սիրիական կողմին սպառնացել է հետևյալ կերպ. «Մեր զինվորների կյանքին սպառնացողներին հողին հավասարեցնելը մեր պարտքն է: Այն, որ կատարվածից դաս չքաղածները դեռ շարունակում են սպառնալ մեզ, վկայում է այն մասին, որ դրանք խելքները գլուխները չեն հավաքել: Եթե ժամ առաջ հետ չքաշվեն (Իդլիբում) Թուրքիայի գծած սահմաններից դուրս, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա»:
20:38 - 02 մարտի, 2020
Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա |ermenihaber.am|

Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց Թուրքիան որոշել է փախստականների հոսքի առջև բացել է Եվրոպա տանող «դարպասները»: Թուրքիական իշխանությունների կայացրած այդ որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ: Չնայած հույն ոստիկանների` փախստականների մուտքն արգելող միջոցներին, այնուամենայնիվ, հազարավոր փախստականներ կարողացել են անցնել Եվրոպա: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ արդեն 117.677 փախստականի հաջողվել է անցնել սահմանը և մուտք գործել Եվրոպա: Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:
19:53 - 02 մարտի, 2020
Թուրքիան հայտնել է Սիրիայում նոր ռազմագործողության` «Գարնանային վահանի» մեկնարկի մասին |ermenihaber.am|

Թուրքիան հայտնել է Սիրիայում նոր ռազմագործողության` «Գարնանային վահանի» մեկնարկի մասին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զիզնուժի նոր ռազմական օպերացիայի՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին: Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից սկսած թուրքական զինուժը հաջող ընթացքով շարունակում է իր ռազմագործողությունը: Նախարարը նշել է, որ  թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն ունի 2212 զոհ: Աքարը շեշտել է, որ այս ռազմագործողությունն ուղղված չէ Ռուսատանի  դեմ: Անկարան ռուսներից ակնկալում է, որ նրանք դադարեցնել տան սիրիական բանակի հարձակումները և իրենց ազդեցությունն օգտագործեն Սոչիի համաձայնագրով նախատեսված սահմանները պահպանելու համար:  «Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան դադարեցնելն է»,- պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
12:15 - 02 մարտի, 2020