ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումները և հնարավոր հրադադարի պայմանները քննարկելու նպատակով մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Մոսկվա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահականում մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ներկայացնելով Թուրքիայի սպասելիքներն այդ հանդիպումից։
«Մոսկվա գնալիս մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Իդլիբի վերաբերյալ մեր ստորագրած համաձայնագրի շրջանակներում հրադադար հաստատվի,- ասել է Քալընն ու ավելացրել,- «Գնում ենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երկկողմանի համաձայնության հասնելու հույսով»:
comment.count (0)