Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան |tert.am|

Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը համակարծիք է, որ տնտեսական հեղափոխության համար առաջնային է ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը, քանի որ դա նաև արտաքին աշխարհի հետ կապ է։ Նա նշել է, որ հենց այս գիտակցումից ելնելով է, որ կառավարությունն այս տարի լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ է հատկացնելու ճանապարհաշինությանը համար՝ թե՛ միջպետական, թե՛ հարակից։ «Կարծում եմ՝ սրա էֆեկտն այս տարվա վերջում կզգանք, որովհետև մենք ունենք ճանապարհներ, որոնք 15-20 տարի չեն նորոգվել, և այդտեղ, իհարկե, լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ ճանապարհներից են նաև Իրանի ու Վրաստանի հետ կապող ճանապարհները»,- ասել է նա։ Արշակյանը, խոսելով Լարսին այլընտրանք ունենալու մասին, նշել է, որ գործընթացը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով։ Նա նկատեց, որ բանակցությունները հիմնականում ռուս-վրացական օրակարգի շրջանակում են։ «Մեր ունեցած լեգիտիմության չափով մենք մասնակցում ենք, խոսքը հարավօսականի, լաստանավային անցման մասին է։ Բավականին բազմակողմանի քննարկումներ կան, իհարկե, մեզ համար առաջնահերթ են, բայց դանդաղությունը պայմանավորված է նրանով, որ բանակցությունները 2 տարբեր երկրների միջև են, իսկ մենք 3-րդ կողմ ենք, շահառու կողմ ենք, ոչ թե ուղիղ»,- շեշտել է Արշակյանը: Ինչ վերաբերում հարցին, որ նախկինում էլ բազմաթիվ ծրագրեր են գծվել, սակայն վերջնակետում պարզվել է՝ գումար չկա, նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որևէ ծրագրի իրականացման ժամանակ, անհրաժեշտ է ոչ թե մտածել գումար ունենք, թե՝ ոչ, այլ այդ գումարը հետ է գալու, թե՝ ոչ։ «Եթե գումարը հետ է գալու, ապա այդ գումարը կգտնվի, իսկ եթե ծրագիրը պարզապես անում են անելու համար, ապա ո՛չ գումար, ո՛չ անող չի չգտնվի։ Յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է տնտեսական էֆեկտիվության գնահատական լինի։ Լարսի այլընտրանքի մասով էլ ասեմ, որ հիմա բավականին լուրջ խոսակցություններ են գնում, նույնիսկ մեկ փոխադրող կա, որն արդեն իրավական մասով ընթացակարգերի մեջ է, որպեսզի կարողանա բեռնափոխադրումներ անել «Փոթի-Պորտ Կավկազ» ուղղությամբ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Նախարարի խոսքով՝ քննարկումներ կա նաև լաստանավային ուղու հետ կապված։ Ըստ Արշակյանի՝ իրագործումը կախված է նրանից, թե ինչ տարողունակություն կլինի։ «Կախված է նրանից, թե այդ միջանցքն իրեն տնտեսապես կարդարացնի՞, թե ոչ։ Եթե բավարար չափով ծավալներ լինեն, «Հարավկովկասյան երկաթուղին» հավաստիացնում է, որ իրենք կարող են լաստանավ վարձակալել»,- ընդգծել է նախարարը։ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Իրանի հետ երկաթգիծ կառուցելու հնարավորությանը, որի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, շեշտել է, թե ինչպես ցանկացած ներդրումային ծրագիր, այդպես էլ սա պետք է հաշվարկվի։ Նա վստահեցրել է՝ քաղաքական առումով որևէ խնդիր չկա։ «Կարծում եմ՝ քաղաքական առումով բավականին լավ ու բարիդրացիական հարաբերություններ են, որովհետև մենք ուզում ենք մեր հարավային հարևանի հետ լավ հարաբերություններ ու տրանսպորտային միջանցք ունենալ։ «Հյուսիս-հարավն» էլ դրա համար էր, եթե քաղաքական խնդիր լիներ, ապա այն նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վրա կանդրադառնար»,- հավելել է նախարարը։ Վերջինս տեղյակ է, որ ամեն անգամ ՀՀ-Իրան երկաթգծի մասին խոսակցությունների ժամանակ, մեջբերվում է Իրան-Ադրբեջան համագործակցության արդյունավետությունը։ Այս համատեքստում նա նկատեց, որ դաշտային ու լեռնային երկաթուղի անցկացնելը շատ տարբեր հարցեր են, տարբեր գումարներ են պահանջում, ավելին՝ ունեն տնտեսական էֆեկտիվության տարբեր աստիճաններ։ «Այս երկուսը համեմատելուց կարող ենք միայն քաղաքական բաղադրիչը համեմատել, քանի որ տարբեր են տնտեսական էֆեկտիվության աստիճանները՝ արդյունավետության, արագանցիկության և այլնի առումով։ Սակայն Իրան-ՀՀ երկաթգծի հետ կապված միշտ հաշվարկներ արվել են, արվում են, բայց նաև բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնք պետք հաշվի առնել»,- եզրափակել է Հակոբ Արշակյանը։  
17:34 - 06 ապրիլի, 2019
Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանում օտարերկրյա ՏՏ ընկերությունների գործունեության կարգավորումներին |armenpress.am|

Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանում օտարերկրյա ՏՏ ընկերությունների գործունեության կարգավորումներին |armenpress.am|

  Ճշգրտում՝ infocom.am: Աշխատակիցների թվաքանակի սահմանփակումը վերաբերում է այն ընկերություններին, որոնք կցանկանան օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրից։  armenpress.am։ Հայաստանում ՏՏ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերը կարող են ունենալ առավելագույն 30 աշխատակից: Դա նպատակ ունի կանխել տեղական ընկերություններից օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր աշխատուժի արտահոսքը: Այս մասին ԱԺ-ում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: ԼՀԿ խմբակցությունից Արկադի Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում գործող միությունները վերապահումներ ունեն նախագծով նախատեսվող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին հարկային արտոնություններին հասանելիություն տալու մասով: Հիմնական մտավախությունն այն է, որ այդպիսի արտոնության հասանելիություն չունեն տեղական այնպիսի ընկերությունները, որոնք ունեն հինգ և ավելի տարիների փորձ: Դա անհավասար պայմաններ է առաջացնում: «Նախ հիմնական մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները կգան և մեր ընկերություններում աշխատող պրոֆեսիոնալ անձանց կտանեն: Տաղանդի արտահոսքի մասին է մտահոգությունը: Դա շատ տեղին մտահոգություն է: Այդ պատճառով ընկերությունների աշխատողների թվաքանակի վերին շեմ է դրված ` 30-ը: Եվ դա հատուկ է արված, որ մենք ոչ թե թիրախավորենք այն ընկերություններին, որոնք գան և այստեղ միանգամից հարյուրավոր աշխատատեղեր ստեղծեն և սերվիսով զբաղվեն, այլ թիրախավորենք այնպիսի ընկերությունների, որոնք կբացեն խորը գիտահետազոտական խմբեր»,- ասաց Արշակյանը: Նա նաև տեղեկացրեց, թե ոլորտի միությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կքննարկեն դրսի ընկերության Հայաստանում մասնաճյուղ հիմնելու դեպքում աշխատակիցների թվի կրճատումը: Նա հնարավոր համարեց 30-ի փոխարեն աշխատողների թվաքանակի շեմը սահմանել 20: Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ստեղծել օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դուստր ընկերությունների համար: ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:  
12:04 - 28 մարտի, 2019
Ստեղծեք ձեր պրոդուկտը, մենք էլ ձեզ տալիս ենք հնարավարություն, և հարկային արտոնություններ․ Հակոբ Արշակյան

Ստեղծեք ձեր պրոդուկտը, մենք էլ ձեզ տալիս ենք հնարավարություն, և հարկային արտոնություններ․ Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Աժ-ում խոսեց ՏՏ ոլորտում հարկային արտոնությունների մասին։ Անդրադառնալով ստվերին՝ ասաց, որ հիմա իրենք ավելի շատ մեխանիզմների մասին են մտածում, թե ինչպես անել, որ խրախուսեն մարկանց օրեսնդրական դաշտ գալը և գնալը դեպի ստարտափային մոդելը։ «Սթարթափային մոդելը իրենից ենթադրում է,որ օրինակ մարդը ունի տեխնոլոգիա, նորարարություն կա իր արածի մեջ, ունի ինտելեկտուալ կարողութոյւններ, ինչ-որ բան ավելի լավ է անում աշխարհում քան մնացածը կամ այլ կերպ է անում և որևէ կերպ ֆինանսավորում է ստանում։ Կա՛մ դրամաշնորհներով, կա՛մ հիմնադրամներից, կա՛մ պետությունից է աջակցություն ստանում։ Ներդրումը օգնում է, որ իրենց արածը հասցնեն մինչև պրոդուկտի մակարդակի և ձեռք բերեն օգտագործողներ, սպառողներ։ Այստեղ արդեն ընկերության գինն է բարձրանում։ Ներդնողները ներդնում չեն անում, որպեսզի հետո վաճառքից ինչ-որ փայաբաժին ունենան։ Նրանք ներդրում են անում, ընկերության գինն են բարձրացնում և հաջորդ ներդրման փուլում ավելի շատ եկամուտ ստանան, կամ, երբ ընկերությունը դուրս գա բաց շուկա, դրա վաճառքից եկամուտ ստանան։ Այն մարդիկ, ովքեր աութսորսով են զբաղվում, մենք նրանց մղում ենք պրոդուկտ սարքելու ուղղությամբ։ Այսինքն որևէ մեկի պռոդուկտի վրա աշխատելու փոխարեն ստեղծեք ձեր պրոդուկտը, մենք էլ ձեզ տալիս ենք հնարավարություն, և հարկային արտոնություններ»,- ասաց նախարարը։
10:25 - 28 մարտի, 2019
Youtube-ից շահույթ ստացողները եւս կարող են մտնել հարկային դաշտ, եթե միկրոբիզնես չեն. Հակոբ Արշակյան

Youtube-ից շահույթ ստացողները եւս կարող են մտնել հարկային դաշտ, եթե միկրոբիզնես չեն. Հակոբ Արշակյան

Youtube-ի հայաֆիկացման հետ կապված հաջորդ շաբաթ աշխատանքային խումբ կստեղծենք եւ հատ-հատ կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվել ինֆորմացիոն այդ հնարավորություններից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տրանպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Հարցին, թե արդյոք դա կարող է ենթադրել, որ Youtube-ով գործունեություն ծավալող եւ եկամուտներ ստացողները նաեւ հարկային դաշտում հայտնվեն, նախարարը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյետի է վերաբերում: Ինչպես գիտեք Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում եւ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»: Նախարարն ընդգծեց, որ սա կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ճանաչելի դարձնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, նոր բիզնես մոդելներ, մեխանիզմներ ստեղծելու հետ եւ իր դրական ազդեցությունը կունենա:
12:13 - 12 մարտի, 2019