Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար |tert.am|

Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:Այս մասին գրում է eurointegration.com  կայքը:Համապատասխան բանաձևը, որով պատգամավորները լիակատար համերաշխություն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին, պաշտպանել է 601 պատգամավոր, 57-ը դեմ է եղել, 36-ը ձեռնպահ է մնացել:Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանում է իր շահերը՝ եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են արել անհապաղ դադարեցնել հետագա անօրինական հետախուզությունն ու հորատումը Միջերկրական ծովի արևելքում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի սահմանները խախտելուց և վերջ տալ «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությանը»:Նրանք ընդգծել են, որ հարցի լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով, և կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել զինված ուժերը շտապ դուրս հանել տարածքից:Միևնույն ժամանակ, նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:
17:39 - 17 սեպտեմբերի, 2020
Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները
 |ermenihaber.am|

Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը: Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը: «Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չի նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:
12:11 - 16 սեպտեմբերի, 2020
Թուրքական Oruc Reis նավը դուրս է բերվել Միջերկրականի վիճահարույց գոտուց
 |azatutyun.am|

Թուրքական Oruc Reis նավը դուրս է բերվել Միջերկրականի վիճահարույց գոտուց |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է Reuters գործակալությունը։ Միջերկրականի վիճահարույց գոտում իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների հետևանքով կտրուկ կերպով սրվել էին Թուրքիայի հարաբերությունները Հունաստանի հետ: Պաշտոնական Աթենքը պնդում է, որ թուրքական կողմը մուտք էր գործել իր բացառիկ տնտեսական գոտի։ Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը արդեն իսկ ողջունել է թուրքական նավի դուրսբերումը վիճահարույց գոտուց։ Սալոնիկ կատարած այցի ընթացքում հունական կառավարության ղեկավարը հայտարարել է. - «Oruc Reis նավի դուրսբերումը առաջին դրական քայլն էր։ Հուսով եմ, որ այն շարունակություն կունենա։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք բանակցել սադրանքներից զերծ մթնոլորտում», - ասել է Հունաստանի վարչապետը։
16:36 - 13 սեպտեմբերի, 2020
Լեսբոս կղզում ապաստանած անօրինական ներգաղթյալները բախվել են հունական ոստիկանության հետ |azatutyun.am|

Լեսբոս կղզում ապաստանած անօրինական ներգաղթյալները բախվել են հունական ոստիկանության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Լեսբոս կղզում այսօր հազարավոր անօրինական ներգաղթյալներ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահսներ են մասնակցել բողոքի ցույցին՝ հունական իշխանություններից և ԵՄ ղեկավարությունից պահանջելով իրենց կեցության տանելի պայմաններ ապահոել։ Ավելի քան 12 հազար ներգաղթյալների համար ապաստան հանդիսացող «Մորիա» ճամբարում իրադրությունը կտրուկ սրվեց այս շաբաթ տեղի ունեցած հրդեհից հետո։ Դրա հետևանքով ճամբարի բնակչության մեծամասնությունը հայտնվել է փողոցում՝ զուրկ կենսագործունեությունն ապահովելու տարրական պայմաններից։ Այսօրվա ցույցի մասնակիցները փորձել են երթով շարժվել դեպի Լեսբոս կղզու խոշորագույն քաղաք՝ Միտիլինի, սակայն հունական ոստիկանությանը հաջողվել է արգելափակել ներգաղթյալների ճանապարհը։ Հետագայում հունական ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ցույցի մասնակիցներին։
18:08 - 12 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Մակրոնին որպես Հունաստանի և Կիպրոսի «փաստաբան» հանդես չգալ ու չքննադատել Էրդողանին |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Մակրոնին որպես Հունաստանի և Կիպրոսի «փաստաբան» հանդես չգալ ու չքննադատել Էրդողանին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Միջերկրական ծովում տարվող քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:«Մակրոնը չի հրաժարվում Անկարային զրպարտելու փորձերից ՝ արտաքին քաղաքական ոլորտում Փարիզի հակաթուրքական ծրագրերի ձախողման ֆոնին: Էմանուել Մակրոնն առաջնորդվում է նախկին գաղութատիրոջ ռեֆլեքսներով ՝ ամբարտավանորեն փորձելով սովորեցնել ուրիշներին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները նրա անկարողության և հուսահատության ցուցիչն են»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր վարկանիշի վրա՝ նշելով, որ վերջինս որը ընտրություններում առավելագույն աջակցություն է ստացել ընտրողներից:«Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հիմնված է թուրք ժողովրդի աջակցության վրա: Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը միավորված են և միավորված կլինեն անհիմն հարձակումների դեմ», - ասված է փաստաթղթում:ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի սահմանազատելը ոչ մի կապ չունի Էմանուել Մակրոնի լիազորությունների հետ:«ԵՄ շահերի դեմ միակողմանի և սադրիչ քայլեր ձեռնարկող Հունաստանի և հունական Կիպրոսի «փաստաբան» հանդես գալու փոխարեն Փարիզը լավ կաներ տարածաշրջանում երկխոսության և համաձայնության կոչ աներ: Դա պահանջում են ՆԱՏՕ-ի դաշինքի սկզբունքները և ընդհանուր եվրոպական շահերը: Ֆրանսիայի նախագահի ազգայնականությունն ու հավակնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին՝ վտանգելով Եվրոպայի և ԵՄ շահերը»,-ավելացրել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Ավելին՝ tert.am-ում
11:37 - 11 սեպտեմբերի, 2020
Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին |factor.am|

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին |factor.am|

factor.am: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը. «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն Է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»: «Այդպիսով, հունական կողմին հնարավորություն Է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ (Հյուսիսատլանտյան) դաշինքի անդամի ապօրինի և սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլև հենց դաշինքի թե՛ անվտանգության և թե՛ համախմբվածության:  Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Եգեյան ծովում և Արեւելյան Միջերկրականում»,- ասել Է կաբինետի ներկայացուցիչը: «Հավաստվեց նաև մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաԷսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաԷսկալացիայի անհրաժեշտ պայման Է (թուրքական) Oruc Reis-ի (հետազոտական նավի) եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել Է Պեցասը: ՆԱՏՕ-ն փորձում Է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի և Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի և երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում Է, որ երկուստեք պետք Է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց»։
09:43 - 11 սեպտեմբերի, 2020
Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում

 |armenpress.am|

Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում |armenpress.am|

armenpress.am: Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում: Երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել: Միաժամանակ նշվում է, որ Հունաստանը երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվելու հազարավոր փախստականներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:   Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից:
21:55 - 10 սեպտեմբերի, 2020
Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն․ Մակրոն |azatutyun.am|

Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիական Կորսիկա կղզում այսօր մեկնարկում է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական յոթ պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցն է։ «Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, ինչը անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին», - հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան Անկարայի հետ հարաբերություններում լարումն ավելացնելու նպատակ չունի։ «Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա լարումից։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կրավորական կամ հանդուրժող դիրք ենք գրավելու», - նշել է Մակրոնը։
17:03 - 10 սեպտեմբերի, 2020
Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել միգրանտների դեմ |factor.am|

Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել միգրանտների դեմ |factor.am|

factor.am: Հունական Լեսբոս կղզում նախօրեին երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել։ Հրդեհված «Մորիա» ճամբարից հազարավոր միգրանտներ փորձել են անցնել Միտիլինի քաղաք և նավահանգիստ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Այս մասին գրույմ է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Open հեռուստաալիքը։ «Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձում է հետ մղել հազարավոր միգրանտների, որոնք լքել են իրենց վրանները և փորձում են անցնել Միտիլինի քաղաք»,- հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, միգրանտներն այրել են ճանապարհամերձ խոտածածկը, հրդեհներ են սկսվել։ Ճանապարհին հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ բազմաթիվ կանայք ու երեխաներ։ Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարակիսը հայտնել է, որ այսօր կղզի ուղևորատար շոգենավ, ինչպես նաև ՌԾՈՒ-ի երկու դեսանտանային նավ կժամանի, որոնցում շուրջ 2 հազար միգրանտի կտեղավորեն։ Երեք չարթերային չվերթով էլ Հունաստանի մայրցամաքային հատված կփոխադրեն 408 երեխայի, մնացյալ միգրանտների համար վրաններ կհասցնեն կղզի։ Նշենք, որ «Մորիա»-ն փախստականների խոշորագույն ճամբարն է Եվրոպայում։ Տարիներ ի վեր այն գերբեռնված է։ Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում այնտեղ 12.600 մարդ էր ապրում, չնայած ճամբարը նախատեսված է 2.800 մարդու համար։
12:04 - 10 սեպտեմբերի, 2020
Լեսբոս կղզում հրդեհվել է փախստականների ճամբարը |azatutyun.am|

Լեսբոս կղզում հրդեհվել է փախստականների ճամբարը |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանի Լեսբոս կղզում անցած գիշերը հրդեհվել է անօրինական միգրանտների ճամբարը։ Հրշեջների ինը ջոկատներին օգնության են հասել նաև կամավորներ։ Ուժեղ քամին ավելի էր բարդացրել իրավիճակը, հրդեհվել են փախստականների վրանները, իրերը, ճամբարի տարածքի ծառերը։ Լեսբոսի «Մորիյա» կոչվող ճամբարը նախատեսված է 3 հազար մարդու համար, բայց այնտեղ 12 հազար փախստական է տեղավորվել՝ 4 անգամ ավելին։ Հրդեհի ժամանակ փախստականների մի մասը տարահանվել է, տուժածների մասին հաղորդագրություններ չկան։ Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ։ Անցած շաբաթ այդ ճամբարում կարանտին էր մտցվել։ 35 մարդու մոտ կորոնավիրուս էր հաստատվել։ Փախստականների պաշտպանությամբ զբաղվող խմբերը բազմիցս քննադատել են այս ճամբարի պայմանները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում տարրական հիգիենայի ու սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջներին։
15:20 - 09 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով |tert.am|

Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով |tert.am|

tert.am: Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առնչությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել կիպրոսցի բարեկամներին, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա»,-ասել է Լավրովը հույն-կիպրական «Ֆիլելեֆտերոս» պարբերականին տված հարցազրույցում:Ըստ ռուսական կողմի ՝ «տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացումը կանխելու քաղաքական կամք կա ինչպես Նիկոսիայում, այնպես էլ Անկարայում»:Թուրքիայի և Կիպրոսի առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են Անկարայի կողմից Կիպրոսի ծովային տարածքում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
10:39 - 07 սեպտեմբերի, 2020