Լեսբոս կղզում ապաստանած անօրինական ներգաղթյալները բախվել են հունական ոստիկանության հետ |azatutyun.am|
18:08 - 12 սեպտեմբերի, 2020

Լեսբոս կղզում ապաստանած անօրինական ներգաղթյալները բախվել են հունական ոստիկանության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Լեսբոս կղզում այսօր հազարավոր անօրինական ներգաղթյալներ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահսներ են մասնակցել բողոքի ցույցին՝ հունական իշխանություններից և ԵՄ ղեկավարությունից պահանջելով իրենց կեցության տանելի պայմաններ ապահոել։

Ավելի քան 12 հազար ներգաղթյալների համար ապաստան հանդիսացող «Մորիա» ճամբարում իրադրությունը կտրուկ սրվեց այս շաբաթ տեղի ունեցած հրդեհից հետո։ Դրա հետևանքով ճամբարի բնակչության մեծամասնությունը հայտնվել է փողոցում՝ զուրկ կենսագործունեությունն ապահովելու տարրական պայմաններից։

Այսօրվա ցույցի մասնակիցները փորձել են երթով շարժվել դեպի Լեսբոս կղզու խոշորագույն քաղաք՝ Միտիլինի, սակայն հունական ոստիկանությանը հաջողվել է արգելափակել ներգաղթյալների ճանապարհը։ Հետագայում հունական ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ցույցի մասնակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել