Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Արա Այվազյանը զրուցել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ. զրույցի առանցքային թեման ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր

Արա Այվազյանը զրուցել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ. զրույցի առանցքային թեման ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման  անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվեց նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: Մտքեր փոխանակվեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծվեց փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով:
13:43 - 25 մայիսի, 2021
Որոշ պաշտոնյաների հայտարարությունները թմրեցնում են ժողովրդի զգոնությունը և հակասում բնակչության օրինական շահերին. Արման Թաթոյան

Որոշ պաշտոնյաների հայտարարությունները թմրեցնում են ժողովրդի զգոնությունը և հակասում բնակչության օրինական շահերին. Արման Թաթոյան

Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին: Այդ անպատասխանատու հայտարարությունները թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, երկարաժամկետ հեռանկարում վտանգում են մեր երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան: Ճիշտ սահմանազատումը մարդու իրավունքների կարևոր երաշխիք է, բայց չի կարելի սահմանազատման հարցերին վերաբերվել մեխանիկական մոտեցումներով: Սահմանազատումն ուղիղ ազդցեցություն ունի մեր սահմանային գյուղերում ու քաղաքներում ապրող մարդկանց իրավունքների (սեփականության, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու, արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ իրավունքներ) վրա: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական բարձրագույն իշխանական մակարդակում Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, իսկ հայատյացությունն ունի պետական հովանավորչություն: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ծառայողները ընդամենը մի քանի ամիս առաջ խոշտանգում ու գլխատում էին մեր հայրենակիցներին ու դրա համար նրանք ոչ միայն չեն ենթարկվել պատասխանատվության, այլ դա միայն խրախուսվել է: Չպետք է մոռանալ զինված հարձակումների դադարից հետո Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև այն մասին, որ  որ ադրբեջանական իշխանությունները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել մեր գերիներին՝ մարդու իրավունքների միջազգային երաշխիքների կոպիտ խախտումներով: Պետք է անել ճիշտ հակառակը՝ սահմանազատումը պետք է իրականացնել միայն անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն դրան զուգահեռ: Եվս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ, որ առկա պայմաններում Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, չի ապահովելու խաղաղություն տարածաշրջանում»,- գրել է Թաթոյանը:
10:48 - 25 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 16/1, Լվովյան փ. 13, 15 շենքեր, ոստիկանության բաժնի շենք, թիվ 76, 134 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 4, 6, 6/1, 6/2 շենքեր, Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքեր, Երիտասարդական փ. 7 շենք, 11:00-17:00 Մանուշյան, Հովսեփ Էմինի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի, Էմինեսկու փողոցների սեփական տներ և Մյասնիկյան պողոտայի սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 16, 18 շենքեր, Աէրացիա թաղ. 2/5, 2/6, 2/7, 2/8, 4, 5, 6 շենքեր, Արշակունյաց պող․ 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1, 9, 13 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 4, 5 նրբանցքների սեփական տներ, Արտաշատի խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 33 շենք,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մրգաշեն համայնք՝ “Սառնարան” ՍՊԸ, Դպրոց թաղամաս, Գոմեր թաղամաս, Պ/կայան-2, “ՍՎՍ Ագրո” ՍՊԸ, Գետամեջի Գ/պ, ջ/կ, “Ղ-Տելեկոմ”, Նոր Արտամետի պ/կ, “Քոնսարք” ՍՊԸ, “Յուքոմ”, Նոր Արտամետ գյուղ՝ Նոր թաղամաս, Մրգաշեն գյուղ՝ Նոր թաղամաս, “Ռոյալ Գլաս Գրուպ” ՍՊԸ, Չերեմուշկա թաղամաս, “Եգորյան”, “Վ․ Թադևոսյան”, “Վ․ Սահակյան” ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզ․ 10։00-16։00 Սևան քաղաք՝ Օրենգոյ թաղամասն ամբողջությամբ, Կոմունալ տնտեսություն, “Լիհնիտիս”, “Զմրուխտե Լագունա”, “Ծովաօրօր”, “Մեր Շին”, “Սպիտակ ափ”, “Տիգրան և Վահե”, “Երեք առյուծներ”, “Գոգա Դենտ”, “Նորալուսին” ՍՊԸ-ներ, քաղ. “Վ. Սնխչյան”, “Ս.Միքաելյան”, քաղ. “Ա.Պողոսյան”, “Շ. Ասատրյան” և “Ռ. Հայրապետյան” ԱՁ-ներ, Առագաստանավային բազա, Աէրոնավիգացիա, Սևանի ՃՇՇ, “Ձուկ” կոմբինատ, “Ձուկ” գործարան, Ձկնապաշտպան, “Լավանդա սիթի” հանգստի գորտի, ԱԳԼՃԿ “Եթեր”, “Սևանի ԷՑՇ” ՍՊԸ, “Բուժգույք” ՊՈԱԿ, հին հիվանդանոցի մասնաշենք և Սևանա լճի հանգստյան գոտուն հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-15:00 Սուրենավան գյուղ, 10:00-16:00 Վեդի քաղաք` “Վեոն Արմենիա”, “Ղ –Տելեկոմ”, “Յուքոմ” և “Արմենիա Թի-ՎԻ” ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, “Վեդու Գինու գործարանի” Բանավան, 10:30-16:00 Ազատավան գյուղ մասնակի, 11:00-15:00 Արաքսավան և Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, 13:00-16:00 Հովտաշատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:30-16:00 Ջերմուկ քաղաք` Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Չիվա գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Կրաշեն, Մեծ Սարիար և Լեռնուտ գյուղեր, Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաք՝ Սոցիալական և Նոր թաղամասեր, Մարալիկի հիվանդանոց, Սինո-Հիդրո բազան, Բամբակամանվածքային ֆաբրիկա, “Անի Մարալիկ” և “Մոժ” գազալցակայաններ,   Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Գորիս քաղաք՝ Մաշտոցի փողոց, 11:00-17:00 Բալաք գյուղ:
09:36 - 25 մայիսի, 2021
Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Մայիսի 22-ին համացանցում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին մի տեսանյութ, որտեղից երևում էր Սևանա լիճը։ «Mediaport» տելեգրամյան ալիքը, տարածելով տեսանյութը, գրել էր․ «Թշնամին հաստատվել է Սևանա լճից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա»: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է․ «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում` տարբեր բարձունքների վրա, մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»։ Հերքմանն անդրադարձել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդրի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը՝ Պն-ին մեղադրելով ստելու մեջ։ «Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, 6,66 կմ էր»- գրել էր նա՝ քարտեզից տարածելով լուսապատճեններ, որտեղ երևում է, որ Սևանա լճից սահման հեղավորությունը 6 կմ է։ Ղարամյանի գրառումը հրապարակել են մի քանի լրատվամիջոցներ և սունկ կայքեր (hraparak.am, lurer.com, hayeli.am, asekose.am, newinfo.am)։ Ավելի վաղ Razm.Info-ին հաջողվել էր տեղորոշել, թե որտեղ է արվել տեսանյութը։ Կայքը գրել էր, որ տեսանյութում երևում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթը։  Razm.Info-ի տեղորոշումը ճիշտ է։ Բարձունքը Հայաստան-Ադրբեջան ներկայիս սահմանի մոտ է։ Սակայն բարձունքի հեռավորությունը Սևանա լճի ամենամոտ հատվածից ոչ թե 5 կամ 6 կմ է, ինչպես նշում են «Mediaport»-ը և Արշավիր Ղարամյանը, այլ ավելի քան 27 կմ։ Այսիքն՝ ՊՆ-ն բարձունքիից Սևանա լիճ հեռավորության մոտավոր ճիշտ թիվ է ներկայացրել։ Իսկ ինչի՞ մասին էր խոսում Արշավիր Ղարամյանը։ Նրա նշած հատվածում՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, Սևանա լճից սահման երկարությունն իրոք 6 կմ է։ Սակայն սահմանի այս հատվածը տեսանյութում երևացող բարձունքից հեռու է ավելի քան 30 կմ։ Հետևաբար, Ղարամյանի այն պնդումը, թե ՊՆ-ն ստում է՝ Սևանա լճի և բարձունքի միջև սխալ հեռավորություն ասելով, չի համապատասխանում իրականությանը։ Արշավիր Ղարամյանի հայտարարությունն այս համատեքստում մանիպուլյատիվ է․ իրոք կան հատվածներ, որտեղ Սևանա լճից սահման հեռավորությունը 6 կմ է, սակայն կոնկրետ այն բարձունքը, որտեղից արվել էր տեսանյութը, Սևանա լճից 27 կմ հեռավորության վրա է։ Աննա Սահակյան
16:48 - 24 մայիսի, 2021
Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույցներ

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույցներ

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արման Թաթոյանը կարևորել է հատուկ զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը և այցը Հայաստան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հատուկ զեկուցողի այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ, քանի որ առանց տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ՝ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձևեր, որոնցով կարևոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը անկախ պետության ճանաչված լինելուց: Գ. Ստեփանյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը միշտ իրականացրել է Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, բայց միջազգային հանրությունը պետք է նկատի ունենա, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ մարդու իրավունքների (կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) վրա։ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները: Միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ: Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ մի շարք վճիռներով։ Արման Թաթոյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ դրանք ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Այդ համատեքստում նա ներկայացրել է Ադրբեջանի նախագահի առավել հաճախ օգտագործվող հայատյաց հայտարարությունները և ցուցադրել տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն օգտագործում են այդ նույն բառերը հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս: Հանդիպմանը Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։ Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: Ա.Թաթոյանը, ներկայացելով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները, եզրահանգել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38 000 մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝ 11 000 երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13000 մարդ, վերադարձել է Արցախ, իսկ 25000 մարդ դեռևս գտնվում է Արցախի տարածքից դուրս։ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարևորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:  
15:54 - 24 մայիսի, 2021
Արա Այվազյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի

Արա Այվազյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
10:14 - 24 մայիսի, 2021
Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ:    «2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն.Մ.-ն՝ (ծնված 21.09.2002 թ., զորակոչված 2021 թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:   Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։   Ն.Մ.-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:   Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:   Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:   Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»,- ասված է գրառման մեջ:  
17:13 - 22 մայիսի, 2021
Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որը «բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» (չակերտները՝ խմբ.) շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը»։
14:32 - 22 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 4, 7 փողոցների սեփական տներ, Ավան՝ 4-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56 շենքեր, Չեխովի փ․1, Նիզամի փ․24, 26, 28 շենքեր, Մայիսի 9-ի, Չեխովի փողոցների սեփական տներ, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Ձոր-1, Ձոր-2 թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 41 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 1-4/1, 6, 16, 17 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Կոմիտասի պող. 40, 42 շենքեր, Մանուշյան, Հ.Էմին փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Փարաքար, Թաիրով, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Մերձավան և Բաղրամյան /Էջմիածին/ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղերը մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 11։00-16։00 Ներքին Պտղնի գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ Զոնալ-կայան թաղամաս, Եղվարդ համայնք՝ «Սեմյուր ընդ Կո», «Երամար», «Նոր Ֆուդ» ՍՊԸ-ներ, «Բյուրեղ» ԱԿ, «Արևաբաց» ռեստորան, «Նորայր Մուրադյան», «Այմեգա», «Արմօյլ», «Ամբերդ», «Գ․ Փլավչյան», «Էլիպս» ՍՊԸ-ներ, զորամաս, Նատի Ա/Ը թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-17։00 Նոր Հաճն համայնք՝ «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, զորամաս, Արզնի ՀԷԿ-ի ՍԿՏ-ն, «Արևակ» ՍՊԸ, «Սապֆիր» և «Շողակն» գործարաններ, «Ագատես» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 51054, Շենքեր թաղամաս, 1, 2 թաղամասեր, «Ս․Լ․Լ գազ», «ԱԻՍԱ», «Հ․ Բալյան», «Արթին Զակարին» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադեյի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան -Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, 11:00-16:00 Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաք` Ջերմուկի խճուղի մասնակի, 11:00-15:00 Արենի և Խաչիկ գյուղեր, Լոռու մարզում՝ 09:00-15:00 Շնող և Թեղուտ գյուղեր, 11:00-15:30 Մեծավան գյուղ, 11:00-17:00 Լերմոնտովո, Անտառաշեն, Մարգահովիտ և Ֆիալետովո գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Խաշթառակ, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Լուսաձոր, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ գյուղեր, Ավտոտեխզննման կետ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղ Սովխոզ, Հրշեջների, Հարասլավական թաղամասեր, ԱԱԾ Ամասիայի բաժին և Ամասիաի Կաթի գործարան,
09:47 - 21 մայիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)

20․05․2021թ․ 22։44- Քվեարկության արդյունքներով ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր, «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը: |1lurer.am|   22։01- Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր այդ կարգավիճակի բերմամբ չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավազորություն և զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից։ Սահմանազատման հարցը չի կարող լուծվել ԽՍՀՄ կողմից ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։ Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է։ [ԱԺԲ]   21։57- Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ԱԺ փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։ Կողմերն ընդգծել են ԼՂ խաղաղ կյանքի վերադարձման, նաև հայ-ադրբեջական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Արձանագրել են, որ Հվ․ Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։   21։46- «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ու Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ՀՀ ԱԳՆ դիմաց ակցիա իրականացրին: Այստեղ նրանք դիմեցին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին և պահանջեցին, որ նա վաղը՝ մինչև ժամը 13:00-ն, իրենց պատվիրակությանն ընդունի և բաց տեքստով ներկայացնի այն անհամաձայնությունները, որոնք, ըստ նրանց, առկա են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի միջև։ |armtimes.com|   21։10- Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ մինչև դա շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը, այդ իսկ պատճառով հանրության հետ հաղորդակցություն չի եղել: Միակ պատճառը դա է: Հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս նման հաջողությունը, նրանք ցայտնոտի մեջ են: Ադրբեջանական ԶՈՒ գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին, և որքան մեծանում է խաղաղ լուծման հնարավորությունը, ավելի շատ են փորձեր արվում տորպեդահարել այդ գործընթացը: [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱԺ հատուկ նիստում]   21։02- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։ Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները: Կառավարության պարտքն է կազմակերպել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով։ [«Հայաստան» դաշինք]   20։43- Այդ օրը ես հայտարարել էի, որ սահմանին լարվածությունն աճում է: Այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, նրանք էլ տարածում են։ [Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից արված տեսանյութի մասին] |armenpress.am|   20։31- Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ օրվա գործ չեն։ Հետխորհրդային՝ մեր տարածաշրջանի երկրները, չնայած 30 տարի առաջ սկսել են այս գործընթացը, ոչ մեկը ավարտին չի հասցրել։ Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ-որ տարածքներ ենք հանձնում․․․ Սիրելի հայրենակիցներ, այսօր արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ [Նիկոլ Փաշինյան]   20։06- Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը։ [ՌԴ ՊՆ] |tert.am|   19։50- Փաստաթղթի մեջ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Ադրբեջանն ուզում է սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]   19։36- Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք։ [Իլհամ Ալիև] |tert.am|   19։21- Մեկ ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից մեր պետական սահմանը խախտել են։ Չգիտեմ՝ բանակցային փուլն ինչ ընթացք է ունեցել, լավ, թե վատ, բայց այսօրվա դրությամբ արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ հակառակորդի ԶՈՒ-ն անընդհատ լարվածություն է առաջացնում։ Այս պահի դրությամբ էլ 30 հոգի խախտել է մեր սահմանը, ու անընդհատ բրդում են կռվի, պատերազմի։ [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան]   18։28- ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: Հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի ՀՀ Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի ՀՀ պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում․ [Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]   18։00- Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի: [ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնց] |tert.am|   17։17- Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։ [ՊՆ]   17։12- Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ: Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը։ Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում։ [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|   17։03- Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ [ՀՀ ՊՆ]   16։57- Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: [ՀՀ ՊՆ] |armtimes.com|   16։50- Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու գործընթացում: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում։ Սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը: [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|   16։43- Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ։ [ՀՀ ՊՆ] |tert.am|   16։10- Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ  բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և ըստ էության այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին։ [ՔՈ կուսակցության մամուլի ծառայություն]   16։05- 1. «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով:4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով  պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ: [«Պատիվ ունեմ» դաշինք]   15։55- Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ [ՀՀ նախագահի շախատակազմ]   15։52- Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթի և դրա ստորագրման գործընթացի մասին] |aysor.am|   15։35- Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում: Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ [Ռոբերտ Քոչարյան] |tert.am|   14։33- Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ։ [Լուսավոր Հայաստան կուսակցություն]   13։19- Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց, ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: [ՄԻՊ Արման Թաթոյան]   13։10- Այս պահին կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը, պահանջում է խորհրդարանի վավերացում, և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվել։ [Էդմոն Մարուքյան]   12։20- Բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան՝ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու, դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու, դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացի թույլ չտալու և էսկալացիան քաղաքական դիվանագիտական ճանապարհով կարգավարելու համար։ [Նիկոլ Փաշինյան]   11։27- Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90%-ը ծածկված է, և դա ներակայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, և այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում։ [Նիկոլ Փաշինյան]   11։18- Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արդեն հայտնի սահմաններում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի։ [Նիկոլ Փաշինյան]   10։52- Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Վաղարշակ Հարությունյանի Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները, նա շեշտել է, որ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Քննարկվել է նաև ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ [ՀՀ ՊՆ]   09։32- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի շարք թեմաների հետ մեկտեղ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը։ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: |armenpress.am|   09։26- Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: [Հունաստանի ԱԳՆ] |tert.am|   19․05․2021թ․ 22։10- Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: [ՀՀ ՊՆ]   21։06- Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ:   19։03- Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |factor.am|   18։46- Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: [ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել]   17։44- Կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից: [ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան]   16։03- Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար։ Ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը: [ԱԳ նախարար Արա Այվազյան]   15։16- Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը: Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս] |armtimes.com|   15։09- Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: [Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ] |armenpress.am|   14։47- ՀՀ իշխանության մարմիններին որպես ՀՀ ՄԻՊ զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:   14։22- Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ [ՀՀ ՊՆ]   13։44- Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկությանն ի պատասխան ՀՀ-ն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Ընդգծում ենք, որ ՀՀ համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |armenpress.am|   11։14- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ [ՀՀ ՊՆ]   10։09- Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք՝ միջնորդի։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tert.am|   09։50- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Լավրովի խոսքով՝ խնդրանքին համապատասխան՝ քննարկվել է իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ։ |tert.am| 18․05․2021թ․ 21։41- Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում՝ նաև ուժային տարբերակով։ [ՀՀ ՊՆ]   18։23-  «Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։  |armenpress.am|   17։16- Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով։ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով: [ՌԴ ԱԳՆ] |tert.am|   17։05- Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է։ [ՀՀ ՊՆ] |tert.am|   15։28- Սաղ սուտ ա, ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել։ Պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը: [Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը՝ Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ] |civilnet.am|   11։58- Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը։ [ՊՆ] 11։09- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ի երեկոյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սալիվանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ և ընդգծել այդ տարաձայնությունները խաղաղ տարբերակով կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է կողմերի կողմից միջազգային սահմանի դեմարկացիայի հարցի կառուցողական քննարկման անհրաժեշտությունը: Ալիևը համաձայնել է Սալիվանի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է սահմանի դելիմիտացիայի բանակցություններ սկսել և ընդգծել այդ գործընթացի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխանելու կարևորությունը: |tert.am|   10։06- Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին: Վերջինս նշել է, որ Տաջիկստանի նախագահի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ ԱԳ նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:   17․05․2021 22:45- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից: Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:21:55- Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ [ՀՀ ՊՆ]20:07- Տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:19:45- Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ ԱԳ նախարարը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով։ [Ֆրանսիայի ԱԳՆ]  |armenpress.am|19։13- Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։ [ՀՀ ՊՆ]   19։00- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստը՝ ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:[ՀՀ ԱԽ գրասենյակ]   17։18- 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ: [ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակ] |armtimes.com|   17։14- Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, և սահմանային հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։ [ՊՆ]   16։31- Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանազատման հարցում: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ էմոցիաների սրման որեւէ պատճառ չկա։ Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրով] |ria.ru|   14։49- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |armtimes.com|   14։40- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։ [ՀՀ կառավարություն]   13։23- Ադրբեջանի նախագահը պնդում է, թե հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին Իլհամ Ալիևն ասել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հեռախոսազրույցում։ Ալիևը նշել է, որ այս առնչությամբ «ՀԱՊԿ-ին դիմելու Երևանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ սահմանին բախումներ չեն եղել, բանակցություննեը շարունակվում են։ |azatutyun.am|   12։16- Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, իրավիճակը գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում ՀՀ ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։19- Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է․ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն ՀՀ տարածքը: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։15- Ուզում եմ շեշտել, որ ՀՀ-ն երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։09- Առավոտյան տեղի ունեցած ԱԽ նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից՝ Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: [Նիկոլ Փաշինյան] 16․05․2021թ․ 23։06- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Առանցքային թեման ՀՀ սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։ [ՀՀ ԱԳՆ]   20։04- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին։ [ԱԽ]   16:08- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։12:12- Սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով։ [Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա] |civilnet.am|11:11- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, չի փոխվել։ Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում ադրբեջանական զինուժը զրկված է սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։ Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։ [ՀՀ ՊՆ]10:33- Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելելով գյուղ։ Արձանագրվել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ: Մարդկանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը: [ՀՀ ՄԻՊ]10:17- Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք: [Էդմոն Մարուքյան]Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)
23:57 - 20 մայիսի, 2021
Ստորագրվելիք փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի. ԱԳՆ փոխնախարար |tert.am|

Ստորագրվելիք փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի. ԱԳՆ փոխնախարար |tert.am|

tert.am: Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ Ձեր հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Այս մասին այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն այսօր հայտարարեց, որ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, տարբեր տեղեկութուններ են շրջանառվում, որ հայկական կողմից Ադրբեջանին մի շարք տարածքներ են հանձնվելու, այդ թվում՝ Տավուշի մարզից 5 գյուղ և Արարատի մարզից՝ Տիգրանաշենը: Tert.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ արտգործնախարարը դեմ է փաստաթղթին, այսօր էլ նիստին ներկա չէր, Ադոնցն ասաց, որ արտգործնախարարը գտնվում է գործուղման մեջ և այլ պատասխան տալ չի կարող: Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց, որ բանակցություններին ներգրավված է նաև ԱԳՆ-ն, Սև լճի հատվածում բանակցությունները վերսկսվելու են, թե՞ ձևաչափի փոփոխություն է լինելու, Ադոնցն ասաց՝ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի:
18:00 - 20 մայիսի, 2021
Միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ. ՊՆ

Միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ. ՊՆ

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:17 - 20 մայիսի, 2021