Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|
14:32 - 22 մայիսի, 2021

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որը «բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» (չակերտները՝ խմբ.) շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել