ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել |azatutyun.am|

Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի սեփական սոցիալական ցանց ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Twtitter-ի կողմից իր օգտահաշվի վերջնական արգելափակումից հաշվված ժամեր անց։ Twitter սոցիալական ցանցը ԱՄՆ նախագահի @realDonaldTrump օգտահաշիվը արգելափակեց Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից երկու օր անց՝ ուրբաթ երեկոյան։ Twitter-ի ղեկավարությունը այս քայլը բացատրում է նրանով, որ Թրամփի կողմից արվող գրառումները կարող են բռնության նոր ալիքի պատճառ դառնալ։ «Մենք չենք լռելու»,- Twitter-ի այս որոշմանն է հակադարձել Թրամփը՝ պնդելով, թե սոցիալական ցանցի ղեկավարությունը իր գործողությունները համակարգում է դեմոկրատների և ծայրահեղ ձախերի հետ՝ նպատակ ունենալով «արգելել խոսքի ազատությունը»։
18:01 - 09 հունվարի, 2021
Կոնգրեսում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվելու դեպքում՝ նրան կարող են արգելել հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնել. BBC |tert.am|

Կոնգրեսում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվելու դեպքում՝ նրան կարող են արգելել հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնել. BBC |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել Թրամփի դեմ՝ չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Կապիտոլիումի տարածք ներխուժման գործում նրա ունեցած դերի համար, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ գործընթացը կիրականանա, եթե Դոնալդ Թրամփն անմիջապես հրաժարական չտա:Նախագահ Թրամփի նկատմամբ «ապստամբության հրաման տալու» մեղադրանքն առաջադրվելու է երկուշաբթի օրը՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների կողմից: Նրանք Թրամփին մեղադրում են խռովություն հրահրելու համար, որի ընթացքում 5 մարդ է զոհվել: Նախագահի պաշտոնանկության գործընթացի նախագծին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 160 դեմոկրատ անդամներ՝ կոնգրեսականներ Թեդ Լիենի և Դեյվիդ Սիսիլինի նախաձեռնությամբ:Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա սա կլինի 2-րդ դեպքը, երբ Թրամփին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվում: Նախորդ անգամ նմանատիպ գործընթաց էր սկսվել 2019 թվականի դեկտեմբերին՝ լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով, սակայն Սենատը արդարացրել էր նրան:ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ երկու անգամ պաշտոնանկության գործընթացում չի հայտնվել: Այնուամենայնիվ, այս գործընթացը դժվար թե իր ավարտին հասնի, քանի որ Սենատում Թրամփը հանրապետականների լայն աջակցություն է վայելում: Ինչը նշանակում է,որ նախագահի պաշտոնանկության գործընթացը կարող է զուտ խորհրդանշական բնույթ կրել, որով Դոնալդ Թրամփը պատասխանատվության կենթարկվի Կոնգրես ներխուժման համար:Սենատի հանրապետական առաջնորդ Միչ Մքքոնելի օգնականի հուշագրում ասվում է, որ ըստ Սենատի օրենքների, պալատը չի կարող գործընթաց սկսել նախագահի լիազորություններն ավարտելուց հետո, սակայն գործընթացի հետևանքով Թրամփը կարող է զրկվել այսուհետ պետական պաշտոն զբաղեցնելու իր իրավունքից:Այս ամենը կապվում է չորեքշաբթի օրը տեղի ունեցած անկարգությունների և դրանցում Թրամփի հնարավոր մասնակցության հետ
12:45 - 09 հունվարի, 2021
Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը |tert.am|

Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը |tert.am|

tert.am: Twitter-ը կկանխի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Twitter-ի հայտարարությունը: Դրանում նշվում է, որ եթե արգելափակումը շրջանցելու նպատակով մեկ այլ օգտահաշիվ օգտագործվի, ապա այն նույնպես կարգելափակվի: «Ինչ վերաբերում է կառավարական էջերին, ինչպիսիք են @POTUS-ը և @WhiteHouse-ը, մենք չենք արգելափակի այդ էջերի աշխատանքը, սակայն միջոցներ կձեռնարկենք դրանց օգտագործումը սահմանափակելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, Twitter-ի քաղաքականությունն արգելում է կողմնակի անձանց Թրամփի ցուցումով կառավարել թվիթերյան էջը: Twitter-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդմիշտ արգելափակում է Թրամփի անձնական էջը բռնության հրահրման ռիսկի պատճառով: Թրամփը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը դրանով իրեն չի լռեցնի:
11:46 - 09 հունվարի, 2021
ԱՄՆ իշխանությունները 55 մարդու մեղադրանք են առաջադրել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար |tert.am|

ԱՄՆ իշխանությունները 55 մարդու մեղադրանք են առաջադրել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար |tert.am|

tert.am: ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 55 անձի՝ կապված չորեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի Մետրոպոլիտեն շրջանի փաստաբանի պաշտոնակատար Մայքլ Շերվիին:Գործակալության տվյալներով, կասկածյալների մեծ մասը մեղադրվում է ապօրինի մուտքի և հարձակման համար, բայց մեղադրվողների մեջ կան նաև մեկ օր առաջ` Կապիտոլիումի մոտ կիսաավտոմատ հրացաններ կրելու համար ձերբակալված մարդիկ:Շերվինն ընդգծել է, որ ապագայում նախատեսում են այլ մեղադրանքներ առաջադրել. «Սա լավ սկիզբ է, բայց ոչ մի դեպքում ավարտ»,- ասել է նա:Իր հերթին, Associated Press-ը գրել է, որ, ըստ Շերվինի, իշխանությունները ծրագրում են միայն դաշնային մակարդակով 15 գործ հարուցել: Եվս 40 գործ արդեն հարուցվել է Վաշինգտոնում՝ տեղական մակարդակով: Ըստ լրատվականի, Շերվինը շեշտել է, որ խռովարարների դեմ մեղադրանք առաջադրելու հարցում  քննարկվում են բոլոր տարբերակները: Ըստ Reuters լրատվական գործակալության, իշխանությունները չեն բացառում, որ կասկածյալներից մեկը մեղադրվի դավադրության համար:
13:57 - 08 հունվարի, 2021
Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռել են դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանին ցույց տան ԱՄՆ-ի ՌՕ-ի հնարավորությունները |tert.am|

Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռել են դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանին ցույց տան ԱՄՆ-ի ՌՕ-ի հնարավորությունները |tert.am|

tert.am: Ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելք և վերադարձել՝ Իրանին ցուցադրելով  ԱՄՆ ռազմաօդային ուժերի հնարավորությունները, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:Նոր ռմբակոծիչների գործուղումը Մերձավոր Արևելք տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը դեռ կարող է փորձել վրեժ լուծել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Ղոդս) էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ:ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անձնակազմը 36 ժամ անընդմեջ թռիչք է կատարել Նյու Յորքի Մինոտ ռազմաօդային բազայից դեպի Պարսից ծոց և հակառակ ուղղությամբ՝ ամերիկյան ուժը ցույց տալու նպատակով հստակ ազդանշան ուղարկելով Իրանին:
13:28 - 08 հունվարի, 2021
Բայդենը Կոնգրեսի վրա հարձակված մարդկանց «ներքին ահաբեկիչներ» է անվանել |tert.am|

Բայդենը Կոնգրեսի վրա հարձակված մարդկանց «ներքին ահաբեկիչներ» է անվանել |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Կոնգրեսի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցները ոչ թե ցուցարարներ են, այլ ապստամբներ և «ներքին ահաբեկիչներ», հայտնում է The Wall Street Journal պարբերականը:Նրա խոսքով՝  այդ իրադարձությունները «Դոնալդ Թրամփի՝ ժողովրդավարության դեմ հարձակման հետևանք են»:«Թրամփն ամբոխին դրդեց հարձակվել Կոնգրեսի վրա, նա փորձեց ամբոխին օգտագործել ամերիկացի ընտրողներին լռեցնելու համար», - ասել է Բայդենը՝ Թրամփին մեղադրելով բռնություն հրահրելու համար:Գլխավոր դատախազ Մերիք Գարլանդին և Արդարադատության նախարարության բարձրագույն պաշտոնների մի քանի թեկնածուներին պաշտոնապես ներկայացնելու ընթացքում, նորընտիր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Անցած չորս տարիներին մենք ունեցել ենք մի նախագահ, որն իր քայլերով ցույց է տվել մեր ժողովրդավարության, մեր Սահմանադրության և օրենքի գերակայության նկատմամբ ունեցած արհամարհանքը»:Բայդենն ասել է, որ մտադիր է առաջնահերթությունը տալ «ներքին ահաբեկչության» դեմ օրենքի ընդունմանը՝ Սպիտակ տանը ստեղծելով ծայրահեղականների դեմ պայքարի հարցերով հանձնակատարի պաշտոն և մեծացնելով նրանց դեմ պայքարի ֆինանսավորումը:
12:20 - 08 հունվարի, 2021
Կապիտոլիումի անկարգություններից հինգերորդ մարդն է մահացել |1lurer.am|

Կապիտոլիումի անկարգություններից հինգերորդ մարդն է մահացել |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնի ոստիկանությունը հաստատել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան մահացել է իրենց սպաներից մեկը, որը լուրջ վնասվածքներ էր ստացել նախագահ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրես ներխուժման ժամանակ: Նա դարձավ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հինգերորդ զոհը: Այս մասին հայտնում է cnn-ը: Օհայոյից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքը գրավելու հարցում ամբոխին օգնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք են բացել արգելապատնեշները ցուցարարների առջև և նույնիսկ սելֆի են արել նրանց հետ: Միջադեպից հետո պաշտոնից հեռացել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի չորս բարձրաստիճան պաշտոնյա, Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարը, Սպիտակ տան և վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն և կրթության նախարար Բեթսի Դևոսը: ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինն էլ ասել է, որ կուսումնասիրվի տեղի ունեցած անկարգություններում պաշտոնյաների մասնակցության հարցը: 
12:15 - 08 հունվարի, 2021
ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի |tert.am|

ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, գրում է Tasnim News Agency-ն։ «Այն, ինչ մենք տեսանք ԱՄՆ-ում անցյալ գիշեր և այսօր, ցույց տվեց, թե որքան թույլ է արևմտյան ժողովրդավարությունը և որքան թույլ է դրա հիմքերը։ Չնայած գիտության և արդյունաբերության ոլորտներում բոլոր հաջողություններին՝ մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմը այդ երկրներում»,- ասել է Իրանի նախագահը։ Ռոհանիի խոսքով՝ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը իշխանության գալով՝ վնաս հասցրեց իր սեփական երկրին»: «Նա արատավորել է իր երկրի հեղինակությունը։ Նա խարխլել է ամբողջ աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մենք տեսանք՝ ինչ է լինում, երբ իշխանության է գալիս անառողջ մարդը, ինչ խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ «դա դաս կլինի ինչպես այլ երկրների, այնպես էլ ապագա ամերիկյան ղեկավարների համար»:  
15:23 - 07 հունվարի, 2021
Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

tert.am: Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը «նշանավորում է ԱՄՆ նախագահության պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտը», հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «Չնայած նրան, որ ես միանգամայն համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը հաստատում են դա, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ փոխանցում։ Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հասնենք միայն օրինական ձայների հաշվարկին։ Թեև սա նախագահական պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտն է, այն իրականում Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար մեր պայքարի սկիզբն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
13:47 - 07 հունվարի, 2021
Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին |armenpress.am|

Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԱՄՆ-ում բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ լինել օրենքի գերակայությանը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում: Վաշինգտոնում վերջին ժամերին ծավալվող զարգացումները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը համարում է անհանգստացնող՝ հայտնելով իր մտահոգությունը ժողովրդավարական գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել ոչ միայն անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, այլև ապահովել, որ բոլոր թեկնածուները, ստանալով անհրաժեշտ քանակությամբ քվե, զբաղեցնեն իրենց պաշտոնները սահմանված կարգով:  «Հաշվի առնելով, որ ԱՄՆ իրավական համակարգն ապահովում է իշխանության սահուն անցումը, այդուհանդերձ այս գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ զսպվածությունը շարունակում է կենսական լինել նույնիսկ այնպիսի պետությունում, որտեղ կան այդպիսի ուժեղ ինստիտուտներ և հարգանք ժողովրդավարական նորմերի նկատմամբ Ոչ բռնության հրահրումը, ոչ էլ բռնությունը տեղ չունեն ժողովրդավարական գործընթացներում»,-ասված է հայտարարությունում:
13:06 - 07 հունվարի, 2021
52 ձերբակալված Վաշինգտոնում․ դեմոկրատների ու հանրապետականների գրասենյակից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ ու զենք |factor.am|

52 ձերբակալված Վաշինգտոնում․ դեմոկրատների ու հանրապետականների գրասենյակից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ ու զենք |factor.am|

factor.am: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով պարետային ժամ է հայտարարվել։ Չորեքշաբթի երեկոյան իրավապահները ավելի քան 50 մարդու են բերման ենթարկել պարետային ժամից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մայրաքաղաքի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին, գրում է ՏԱՍՍ-ը: «21: 30-ի դրությամբ մենք 52 ձերբակալում ենք իրականացրել: Մասնավորապես, չորս ձերբակալություն կապված է առանց լիցենզիայի զենք կրելու հետ, մեկ մարդ ձերբակալվել է արգելված զենք կրելու համար», – ասել է նա։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ 47 մարդ ձերբակալվել է պարետային ժամը խախտելու և Կապիտոլիումի շենք ապօրինի ներխուժելու համար։ Քոնտին հայտնել է, որ իրավապահները երկու ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, մեկը՝ Դեմոկրատական ​​կուսակցության գրասենյակում, իսկ մյուսը ՝ Հանրապետական ​​կուսակցությունում: Բացի այդ, նա նշել է, որ առգրավվել է վեց միավոր զենք: «Այս տվյալները նախնական են և կթարմացվեն», – նշել է ոստիկանապետը:
12:10 - 07 հունվարի, 2021
Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը 15 օրով երկարաձգելու մասին |tert.am|

Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը 15 օրով երկարաձգելու մասին |tert.am|

tert.am: Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին արտակարգ դրության ռեժիմը 15 օրով (մինչև հունվարի 21-ը) երկարաձգելու մասին որոշում է կայացրել: Համապատասխան որոշման մասին նա տեղեկացրել է թվիթերյան էջում։ «Այսօրվա իրադարձությունները և շարունակվող արտակարգ իրավիճակի վերաբերյալ մտավախությունները վտանգում են հասարակական անվտանգությունը և շրջանի բնակիչների բարեկեցությունը։ Սույն կարգադրության համապատասխան արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվում է 15 օրով՝ մինչև քաղաքապետի հաջորդ կարգադրությունը»,- նշվում է տեքստում։ Հրամանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է դաշնային մակարդակով օգնության ներգրավում։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
11:17 - 07 հունվարի, 2021