tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, գրում է Tasnim News Agency-ն։
«Այն, ինչ մենք տեսանք ԱՄՆ-ում անցյալ գիշեր և այսօր, ցույց տվեց, թե որքան թույլ է արևմտյան ժողովրդավարությունը և որքան թույլ է դրա հիմքերը։ Չնայած գիտության և արդյունաբերության ոլորտներում բոլոր հաջողություններին՝ մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմը այդ երկրներում»,- ասել է Իրանի նախագահը։
Ռոհանիի խոսքով՝ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը իշխանության գալով՝ վնաս հասցրեց իր սեփական երկրին»:
«Նա արատավորել է իր երկրի հեղինակությունը։ Նա խարխլել է ամբողջ աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մենք տեսանք՝ ինչ է լինում, երբ իշխանության է գալիս անառողջ մարդը, ինչ խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ «դա դաս կլինի ինչպես այլ երկրների, այնպես էլ ապագա ամերիկյան ղեկավարների համար»:
comment.count (0)