Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը 15 օրով երկարաձգելու մասին |tert.am|
11:17 - 07 հունվարի, 2021

Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը 15 օրով երկարաձգելու մասին |tert.am|

tert.am: Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին արտակարգ դրության ռեժիմը 15 օրով (մինչև հունվարի 21-ը) երկարաձգելու մասին որոշում է կայացրել: Համապատասխան որոշման մասին նա տեղեկացրել է թվիթերյան էջում։

«Այսօրվա իրադարձությունները և շարունակվող արտակարգ իրավիճակի վերաբերյալ մտավախությունները վտանգում են հասարակական անվտանգությունը և շրջանի բնակիչների բարեկեցությունը։ Սույն կարգադրության համապատասխան արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվում է 15 օրով՝ մինչև քաղաքապետի հաջորդ կարգադրությունը»,- նշվում է տեքստում։

Հրամանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է դաշնային մակարդակով օգնության ներգրավում։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել