Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Նոր Զելանդիան և Ավստրալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից |armenpress.am|

Նոր Զելանդիան և Ավստրալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից |armenpress.am|

armenpress.am: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ այս քայլը բացատրվում է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությամբ»։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել։ Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առաջարկել էր, որ բոլոր ամերիկացիները լքեն Ուկրաինան առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տան պաշտոնյան ասել էր, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զինվորականների օգնությամբ ամերիկացի քաղաքացիների զանգվածային տարհանումը Ուկրաինայից, իսկ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում Եվրոպայում ԱՄՆ-ի զինվորականները կարող են օգնել տարհանել ամերիկացի քաղաքացիներին՝ առանց ուկրաինական տարածքում հայտնվելու։
12:23 - 12 փետրվարի, 2022
Կիևը Մոսկվայից պահանջում է 48 ժամում պարզաբանումներ տալ Ղրիմում և սահմանամերձ շրջաններում ռազմական ակտիվության վերաբերյալ
 |azatutyun.am|

Կիևը Մոսկվայից պահանջում է 48 ժամում պարզաբանումներ տալ Ղրիմում և սահմանամերձ շրջաններում ռազմական ակտիվության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Կիևը Մոսկվայից պահանջել է 48 ժամում մանրամասն պարզաբանումներ տալ Ղրիմում և սահմանամերձ շրջաններում իրականացվող ռազմական ակտիվության վերաբերյալ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ այդ պահանջը ներկայացվել է վտանգները չեզոքացնելու մասին Վիեննայի պայմանավորվածության համաձայն: «Մենք պաշտոնապես կիրառում ենք վտանգի նվազեցման մեխանիզմը, համաձայն Վիեննայի փաստաթղթի երրորդ հոդվածի մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը և պահանջել ենք մանրամասն տեղեկություններ տրամադրել ժամանակավոր բռնազավթված Ղրիմի տարածքում և Ուկրաինային հարող շրջաններում ռուսական կողմի ծավալած ռազմական ակտիվության վերաբերյալ»,- Թվիթերի էջում հայտնել է նախարար Կուլեբան, նշելով, որ Ռուսաստանը պատասխանի համար ունի 48 ժամ: «Պատասխան չստանալու կամ անբավարար և թերի պատասխանի պարագայում Ուկրաինան կդիմի Ռուսաստանին և Վիեննայի փաստաթղթին միացած մնացած երկրներին և կպահանջի գումարել արտակարգ ժողով, որի ընթացքում Ռուսաստանը պարտավոր կլինի պարզաբանումներ ներկայացնել»,- հայտնել է Կուլեբան:  
20:23 - 11 փետրվարի, 2022
Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տուժող է ճանաչել բանտում դաժան վերաբերմունքի գործով, հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։ Այն, որ Ուկրաինայում մի քանի քրեական գործ է հարուցվել վրացական բանտում Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների փաստերով հայտնի դարձավ հունվարի կեսերին։ Քաղաքական գործչի ուկրաինացի փաստաբան Եվգեն Հրուշովեցը հայտնել է, որ վարույթը սկսվել է իր և իր գործընկերների կողմից Ուկրաինայի գլխավոր դատախազություն ուղարկված հայտարարության հիման վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Վրաստանում շարունակվում է բանտարկյալ Սահակաշվիլիի նկատմամբ երկու հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստերի հետաքննությունը։ Ստուգումն իրականացնում է Պետական տեսչական ծառայությունը, որը իշխանությունների որոշմամբ, մարտի 1-ից կվերացվի, և դրա հիման վրա կստեղծվի երկու նոր վարչություն։
12:42 - 11 փետրվարի, 2022
Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության երաշխիքների հարցը և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 10-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել արդի միջազգային հարցերի շուրջ: Քննարկման առանցքը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն է՝ ապահովելու Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքներ՝ հիմնված անվտանգության անբաժանելիության ընդհանուր ճանաչված սկզբունքի իրականացման վրա», - հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։ Լավրովը Իտալիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շուտափույթ կարգավորել Ռուսաստանի Դաշնության կողմից բարձրացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը: Նա նաև մատնանշել է Ուկրաինայի ռազմականացմանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողությունների ապակայունացնող բնույթը:
21:40 - 10 փետրվարի, 2022
Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով

 |armenpress.am|

Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի արտգործնախարարությունը  նախազգուշացրել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին Բելառուսի պետական դրոշի հետ կապված միջադեպի պատճառով համաչափ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, եթե չկատարվեն Մինսկի պահանջները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Փետրվարի 10-ին Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը կանչվել է ԱԳՆ, ում խստորեն բողոքել են երեկ Դնեպրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ քաղաքապետի որոշմամբ Բելառուսի պետական դրոշը փոխարինվել է այլ խորհրդանիշով»,-ասված է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Միաժամանակ դիվանագետին զգուշացրել են, որ հանդիպմանը հնչեցված պահանջները չկատարելու դեպքում բելառուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հետագա համաչափ քայլեր ձեռնարկել:
20:15 - 10 փետրվարի, 2022
Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին: «ԱՄՆ-ի նախագահը նախագահ Մակրոնի հետ խոսել Է այս առավոտյան»,-Փսաքին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել Է, որ այս շաբաթ պետք Է սպասել նաեւ Եվրոպայի գործընկերների հետ նախագահի այլ զրույցներ: Ավելի ուշ Սպիտակ տունը մամուլի տեղեկագիր Է տարածել, որում նշվում Է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները «քննարկել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում նախագահ Մակրոնի վերջերս կայացած բանակցությունները»: «Նաեւ նրանք խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ զսպման միջոցների մասին, որոնք դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ուժերի շարունակվող ավելացման»,-ասված Է փաստաթղթում: Մակրոնի՝ Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:11 - 10 փետրվարի, 2022
Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

 |armenpress.am|

Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծման միակ ճանապարհը դիվանագիտական ուղին է: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը, ով փետրվարի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան: «Մոսկվայում եմ՝ հանդիպելու արտգործնախարար Լավրովի հետ և հստակ հասկացնելու, որ Ռուսաստանը պետք է անհապաղ իր զորքերը հետ քաշի ու հարգանք դրսևորի Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ, հակառակ դեպքում կբախվի հետևանքների հետ: Ցանկացած ներխուժում մեծ սխալ կլինի: Դիվանագիտությունը առաջ գնալու միակ ուղին է, և Ռուսաստանը պետք է հետևի այդ ուղուն»,- գրել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվայում հանդիպման շրջանակում երկու արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:
22:05 - 09 փետրվարի, 2022