Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|
14:11 - 10 փետրվարի, 2022

Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

«ԱՄՆ-ի նախագահը նախագահ Մակրոնի հետ խոսել Է այս առավոտյան»,-Փսաքին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել Է, որ այս շաբաթ պետք Է սպասել նաեւ Եվրոպայի գործընկերների հետ նախագահի այլ զրույցներ:

Ավելի ուշ Սպիտակ տունը մամուլի տեղեկագիր Է տարածել, որում նշվում Է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները «քննարկել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում նախագահ Մակրոնի վերջերս կայացած բանակցությունները»:

«Նաեւ նրանք խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ զսպման միջոցների մասին, որոնք դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ուժերի շարունակվող ավելացման»,-ասված Է փաստաթղթում: Մակրոնի՝ Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել