Դիլիջան համայնք

Դիլիջանը խոշորացված համայնք է Տավուշի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ համայնքները․

  • Հաղարծին ,
  • Թեղուտ,
  • Հովք,
  • Գոշ,
  • Խաչարձան,
  • Աղավնավանք      

Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատարը Դավիթ Սարգսյանն է։

Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ Արմեն Օրդինյանը, որ գլխավորում է «Հայրենիք» կուսակցության ցուցակը, այս պահին չի աշխատում, կենսաթոշակառու է։ Դիլիջանում Օրդինյանի թիմը քարոզարշավը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Մեր զրույցում համայնքապետի թեկնածուն կարծիք հայտնեց, որ քարոզարշավն ընթանում է քաղաքակիրթ ձեւով՝ առանց այլեւայլությունների։ Միայն թե, ինչպես արձանագրեց նա, եւ ինչպես ավելի վաղ մեր զրույցում նշել էին «Քաղաքացու որոշում» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների թեկնածուները, երբեմն նախընտրական պաստառներ պատռելու դեպքեր են եղել։ «Հայրենիքը» քարոզարշավն իրականացնում է Դիլիջանի բնակավայրեր այցելելով եւ բնակիչների հետ զրույցներով։ Infocom-ի հետ զրույցում Արմեն Օրդինյանը նշեց, որ համայնքում ամենատարբեր խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծում են պահանջում։ Նա հատկապես առանձնացրեց իրենց ծրագրային այն դրույթը, ըստ որի՝ պատրաստվում են իրականացնել վթարային շենքերի եւ կամուրջների քարտեզագրում, սողանքային հատվածների ամրակայում, վերանորոգման աշխատանքներ, եւ այլն։ «Դիլիջանում 100-ից ավելի բազմաբնակարան շենքեր կան, որոնց շահագործման ժամկետները մոտենում են ավարտին։ 8200-ից ավելի առանձնատների մոտ 20%-ը հիմնանորոգման կարիք ունի․ դրանք դեռ երկրաշարժի ժամանակ են վնասվածքներ ստացել։ Վերջին 30 տարվա մեջ համայնքում բնակարանաշինություն չի իրականացվել։ Այսօր ավելի քան 500 ընտանիք նոր բնակարանի կարիք ունի»,- թվարկեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են այս հարցերին լուծում տալ։ Նա նշեց նաև, որ որոշել են՝ ընտրվելու դեպքում բացելու են «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատուն, հյուրատներ սարքել։ Հիմնադրամի միջոցները պետք է գոյանան բարերաների, քաղաքացիների ջանքերով․ «Ես ինքս արտերկրում շատ ընկերներ ունեմ, որոնք պատրաստ են գալ, ներդրումներ անել։ Մեր կուսակցության ղեկավարն էլ շատ մեծ կապեր ունի։ Բոլորիս էլ պարզ է, որ բյուջեի միջոցներով այս ծրագրերը հնարավոր չէ իրագործել։ Դրա համար ներդրումներ են պետք»,- ասաց Օրդինյանը՝ նշելով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, եւ այն բնակիչները, որոնք իրենց տան մի հատվածն են զբաղեցնում, կարող են մյուս մասն էլ որպես հյուրատուն ծառայեցնել՝ այդպիսով լուծելով նաեւ իրենց հանապազօրյա հացի խնդիրը։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ջրահեռացման համակարգի վերանորոգման եւ արդիականացման իրենց նպատակների մասին՝ նշելով, որ Հովքում նախատեսում են ջրահավաք ավազանի կառուցում, Աղավնավանքում՝ ջրահավաք հզորությունների ավելացում, համայնքի գյուղերում՝ կոյուղու համակարգի անցկացում։  Օրդինյանի դիտարկմամբ՝ խնդիրներ կան նաեւ ճանապարհաշինության ոլորտում։ Նրա խոսքով, մասնավորապես, Դիլիջանի կենտրոնական եւ երկրորդական փողոցներն իրականում անմխիթար վիճակում են, դրանց պլանային վերանորոգում են նախատեսում եւ միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ ասֆալտապատում։  «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն մեր զրույցում խոսեց նաեւ գործազրկության բարձր մակարդակի եւ դրանով պայմանավորված արտագաղթի խնդրի մասին։ Այս առնչությամբ նախատեսում են ավելացնել Դիլիջանի առողջարանային եւ հյուրանոցային ծառայությունների տրամադրման հնարավորությունները, կրկնապատկել գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները եւ այլն։ «Երիտասարդությունն էլ ընդհանրապես զբաղմունքի տեղ չունի, որ մարդիկ գնան, ժամանակ անցկացնեն, լրիվ հեռախոսների մեջ են, ոչ մի ակտիվություն չկա։ Քաղաքում ժամը մեկից հետո մարդ չես տեսնի։ Սրճարաններ կան, որոնք տեղացիների համար ոչ մատչելի են։ Շատ հարցեր կան»,- ասաց Օրդինյանը։ Վերջինս իրենց շանսերը 100 տոկոս է գնահատում եւ ակնկալում բնակիչների քվեն՝ վստահեցնելով իրականացնել իրենց ծրագրերը։ Լուսանկարը՝ «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
13:09 - 13 հոկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Մարտիրոսյանը 2005-2019 թվականներին զբաղեցրել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը՝ ՀԾ առաջին դասի խորհրդականի դասային աստիճանով, 2019-2021 թվականներին եղել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ, հիմա չի աշխատում։  Վերջինս մեր զրույցում ասաց, որ ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ է նկատում Դիլիջանում․ նրա կարծիքով՝ ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ «Մեր ժողովուրդը դեռ չի հաղթահարել նախկինում եղած այն վախերը, որ եթե դու կամ քո հարազատներն աշխատում են ինչ-որ տեղ, դու վախենում ես, թե տվյալ պահին ով է իշխանության կամ հետագայում ով կգա։ Ես մասնակցել եմ շատ ընտրությունների, բայց երբեւիցե նման մթնոլորտ չենք ունեցել Դիլիջանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ քաղաքական ուժն է վախի մթնոլորտ ստեղծում։ Մարտիրոսյանն ասաց, որ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերում արտագրել են ՏԻՄ մասին օրենքը, որով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորությունները․ «Մենք փորձել ենք այդ ֆորմատով չգնալ, որովհետեւ ծանոթ ենք քաղաքի խնդիրներին։ Մենք ունենք առողջ թիմ, ու երբ նայում եմ մեր թիմի ու մնացած քաղաքական ուժերի առաջին տասնյակը, մեր մոտ ոչ թե լավ է, այլ շատ լավ է»։ Մարտիրոսյանը նաեւ նշեց՝ խնդիրներ կան, որ ոչ թե ֆինանսական միջոցներ ներդնելու հետ են կապված, այլ կազմակերպչական բնույթի են։ Նրա խոսքով՝ իրենց վերջնական նպատակն է Դիլիջանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, խթանել ու զարգացնել զբոսաշրջությունը։ Մարտիրոսյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց կրթության ոլորտը․ «Մինչեւ 2012 թվականը մենք Դիլիջանում ունեցել ենք բուհի մասնաճյուղ, որը չի գործում, բայց այդ հնարավորությունը կա։ Եթե այն սկսի գործել, դա նաեւ կբերի երիտասարդների աշխուժացմանը։ Կամ, օրինակ, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության մասով․ մենք փորձելու ենք երեխաների ազատ ժամանակը մշակութային եւ սպորտային խմբակների միջոցով լրացնել։ Փորձելու ենք դրա վրա ավելի շատ շեշտ դնել, որովհետեւ իրենք են մեր ապագան, իրենք են որոշելու, թե հետո ինչպիսին է լինելու մեր քաղաքի վիճակը, ինչպիսին է լինելու մեր քաղաքացին»։ Մարտիրոսյանը հավելեց, որ մեծահասակների համար նախատեսում են զբոսաշրջության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ անցկացնել․ «Այսդպես մարդիկ պատրաստ կլինեն եկող մարտահրավերներին։ Մենք սպասարկման ոլորտում ունենք շատ քաղաքացիներ, որոնք Դիլիջանից չեն։ Չեմ ասում, որ բոլոր տեղերում դիլիջանցիները պիտի աշխատեն, բայց Դիլիջանից կան մարդիկ, որ տեղյակ չեն, աշխատած չեն, ծանոթ չեն։ Փորձելու ենք դա ինչ-որ ձեւով կարգավորել»։ Մեր զրուցակիցը նշեց, որ մեր օրենսդրությունը Դիլիջանին հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս․ «2 միլիարդ եւ ավելի ներդրման դեպքում որոշակի հարկատեսակներ հանվում են, տրվում են որոշակի արտոնություններ։ Դրա մասին պետք է գովազդի տեսքով կամ այլ եղանակներով մարդկանց իրազեկել։ Մենք փորձելու ենք դրա վրա հիմնվել, մասնավոր համագործակցությունը ես այսպես եմ տեսնում»,- ասաց Արա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ Դիլիջանում կարող են ներդրումներ արվել, ինչն էլ կբերի աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների կարգավորմանը։  Լուսանկարը՝ «ՔՈ Դիլիջան» ֆեյսբուքյան էջից
12:58 - 13 հոկտեմբերի, 2021
21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ նախագահն է։  Հովհաննիսյանն այն թեկնածուներից է, որ քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ ակտիվ շփումներով․ այցելում է Դիլիջանի տարբեր բնակավայրեր, զրուցում տեղացիների հետ, լսում նրանց խնդիրները։ Վաղն արդեն այցելելու են Թեղուտ եւ Հաղարծին։ Infocom-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ քարոզարշավն, ըստ էության, ընթանում է բնականոն հունով, որպես այդպիսին՝ խոչընդոտների չեն հանդիպել։ Նա իր հերթին ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեց հաշտության ու համերաշխության մթնոլորտում շարունակել քարոզարշավը։ Infocom-ի հարցին, թե ինչպիսի տրամադրություններ ունեն տեղացիները, արդյոք ինչ-որ լարվածություն կա՞, Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ որոշակի լարվածություն կամ վախվորածություն նկատել է․ «Գուցե մտածում են, որ եթե իրենց ցանկացած թեկնածուին կամ քաղաքական ուժին ընտրեն, մյուսները կիմանան, եւ այլն, եւ այլն։ Սակայն քանի որ փաստեր չունեմ, հիմնավորել չեմ կարող։ Բայց այն, որ պաստառներ են պոկում քաղաքում, ակնհայտ է։ Դա, իհարկե, իրենց ոչինչ չի տալու, ավելի լավ է՝ իրենց ռեսուրսներն օգտագործեն ավելի լավ աշխատանք անելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին, դրանց լուծման տարբերակներին, Հովհաննիսյանն ասաց, որ իրականում խնդիրները շատ-շատ են․ «Իմ աշխատանքի բերումով ես այսպես թե այնպես քաջատեղյակ էի այդ խնդիրներին, դրանք վերաբերում են ամենատարրական կենսական պայմաններին, որ բնակիչները չունեն՝ սկսած ջրամատակարարումից։ 21-րդ դարում ենք ապրում, բայց կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա, եւ արդեն երկար տարիներ։ Համայնքային փողոցներն են շատ վատ վիճակում, փողոցային լուսավորություն չկա, ժամանացի վայրեր չկան, հանդիսությունների սրահ չկա»,- ասաց համայնքապետի թեկնածուն՝ չմոռանալով նաեւ, որ համայնքում երեխաների զարգացման, կրթական ու մշակութային կենտրոններն էլ են բացակայում․  «Մենք հնարավորինս փորձում ենք մեր գործունեության մեջ ներգրավել մեր գյուղական բնակավայրերի բնակիչներին․ զգում ենք, որ կարիք կա հենց տեղերում այդպիսի կենտրոններ հիմնել։ Առաջին հերթին ձեռնամուխ ենք լինելու հենց այդպիսի կրթական-մշակութային օջախների ստեղծմանը՝ հենց գյուղական բնակավայրերում»։ Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, համայնքային բյուջեն թվարկված այս բոլոր խնդիրների լուծման համար բավարար է, Արմինե Հովհաննիսյանն առանձնացրեց կամավոր եւ պարտադիր խնդիրներ։ Պարտադիր խնդիրները, մեր զրուցակցի վստահեցմամբ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ լինելու են։ Նրա կարծիքով՝ ողջամիտ կառավարման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում այդ խնդիրներին հնարավոր է համապարփակ լուծումներ տալ․ «Ուզում եմ ընդգծել, որ մենք եւ մեր թիմը ունենք շատ լավ գործընկերներ ու կապեր, որոնք կարող ենք օգտագործել խոշոր ներդրողների ներգարվելու հարցում»։ Հովհաննիսյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց հատկապես զբաղվածության խնդրին․ սա նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի  առանցքային դրույթն է․ «Շատ կարեւոր է, որ մենք մասնավոր հատվածի եւ պետության հետ ամրապնդելու ենք համագործակցությունը եւ ստեղծելու ենք նոր գործընկերություններ։ Մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է անպայման ամրապնդել, դրա արդյունքում կբերենք նոր արտադրություններ, կունենանք գյուղմթերքների շուկա, վերամշակման արտադրություններ, կստեղծենք արվեստի գործերի վաճառքի հարթակ, առողջարան ու լողավազն կունենանք, սա էլ իր հետ կբերի նաեւ աշխատատեղեր»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման գործընթացը (Դիլիջանը եւս խոշորացված համայնք է,- հեղ․) դրական է նաեւ այն առումով, որ համայնքի բյուջեի համար ճիշտ առաջնահերթություններ սահմանելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա համայնքային բյուջեն համամասնորեն բաշխել․  «Այս առնչությամբ պետք է շեշտել, որ գյուղական բոլոր բնակավայրերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ որեւէ գյուղ չի ունենալու առավելություն։ Մեր թիմում ավագանու թեկնածուներ են ներգրավված նաեւ գյուղական բնակավայրերից․ նրանց եւ վարչական ներկայացուցիչների հետ միասին (խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերն ունենալու են վարչական ներկայացուցիչներ,- հեղ․) պետք է ճիշտ առաջնահերություններ սահմանենք՝ ֆինանսական միջոցները բաշխելով համամասնորեն, եւ ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով գրանցենք հնարավոր դրական արդյունք»,- նշեց մեր զրուցակիցը։ Վերջինիս համոզմամբ՝ Դիլիջանի բնակիչները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայանում է այնպիսի թիմով, որն ամենօրյա աշխատանքով հաջողություններ է գրանցում եւ նպաստում Դիլիջան համայնքի զարգացմանը․  «Մենք համախոհների եւ գաղափարակիցների մի թիմ ենք, որը նվիրված, անշահախնդիր սիրում է համայնքը եւ սրտացավ է Դիլիջանի նկատմամբ»,- ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը՝ բնակիչներին կոչ անելով հոկտեմբերի 17-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ այն բացառիկ հնարավորություն է, որից պետք է օգտվի դիլիջանցին՝ իրենց թիմին էլ հնարավորություն տալով փոփոխել եւ զարգացնել համայնքը։ Լուսանկարները՝ Արմինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
19:06 - 12 հոկտեմբերի, 2021
Ներդրողներին պետք է համոզել, որ Դիլիջանը իրենց բիզնեսի համար լուրջ կենտրոն կարող է լինել․ Արմեն Ուլիխանյան

Ներդրողներին պետք է համոզել, որ Դիլիջանը իրենց բիզնեսի համար լուրջ կենտրոն կարող է լինել․ Արմեն Ուլիխանյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ուլիխանյանը զինվորական թոշակառու է։ Վերջինս ակտիվ քարոզարշավի փուլում է, բնակիչների հետ քննարկումներ է իրականացնում, զրուցում նրանց հետ, լսում բարձրացրած խնդիրները՝ դրանց համար լուծումներ առաջարկելով։ «Խնդիրները, որ բարձրաձայնում են բնակիչները, ես տարիներ առաջ փորձել եմ լուծել, բայց նախկին ղեկավարությունն անհասկանալի մոտեցում ցուցաբերեց․ ընդամենը պետք էր իրենց «հա՛» ասելը, աջակցությունը եւ ցանկությունը, որը չեղավ»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Ուլիխանյանը։ Մեր հարցին, թե, մասնավորապես, ինչ խնդիրներ էին, որ այդպես էլ լուծում չստացան, մեր զրուցակիցն առանձնացրեց համայնքային տրանսպորտի, լուսավորության խնդիրները․  «Սրանք քաղաքապետի ամենօրյա խնդիրներն են․ երբ ասում են մաքրություն, տրանսպորտ, լուսավորություն, այս հարցերով պետք է մշտապես զբաղվել։ Ոնց որ մարդն իր տունը մաքրի, հետո գլուխ գովա, որ իր տունը ավլել-մաքրել է։ Կենսական նշանակության հարցեր են դրանք։ Բացի դրանից՝ քաղաքում հանրային միջոցառումներ գրեթե չէին կազմակերպվում․ մարդիկ 30 տարի կինո չէին կարողանում գնալ։ Որոշ ժամանակ առաջ ինձ գտան մասնագետներ, ու ստացվեց այնպես, որ կինոթատրոնը սկսեց գործել»,- ասաց Ուլիխանյանը։ Խոսքը Դիլիջան քաղաքի միակ «Մանուշակ» կինոթատրոնի մասին է, որ վերաբացվել է և կրկին գործում է՝ նաեւ Ուլիխանյանի՝ մշակութային կյանքը զարգացնելու և վերականգնելու ծրագրերի շրջանակներում։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս քայլը շարունակական է լինելու, բնակիչները տեղեկացված են լինելու կինոթատրոնում ժամանակ առ ժամանակ թարմացվող ֆիլմացանկի մասին։ Նա նշեց, որ ծրագրերի մեջ է մտնում կինոթատրոնի գործունեությունը ընդլայնելն և զարգացնելը՝ այն վերածելով մշակութային կենտրոնի։ «Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու կրթական-մշակութային կյանքին։ Դիլիջանը եղել է ինտիլիգենտ, մշակութային, տուրիստական կենտրոն։ Հիմա բացարձակ վերացել է նաեւ առողջարանային բուժումը։ Դա անպայման, պարտադիր վերականգնելու ենք»,- վստահեցրեց համայնքապետի թեկնածուն։ Նրա դիտարկմամբ՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունների անհրաժեշտություն կա․ «Մասնագետ չունենք, եռակցող ենք փորձում գտնել, մեկ-երկուսը կան, ու եթե զբաղված են, պետք է հերթագրվես։ Երիտասարդներն էլ, կարծես, սովորելու ցանկությունը կորցրել են, որովհետեւ կենտրոններ չկան, զբաղվածության խնդիր է առաջացել։ Իսկ եթե ուսումնարաններ լինեն, մարդիկ մասնագիտություն ձեռք կբերեն, կտոր հաց կվաստակեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր մասնագետների հետ՝ Դիլիջանի պրոֆտեխուսումնարանը վերականգնելու մտադրությամբ։ Ուլիխանյանը նաեւ նշեց, որ հարցումներ են արել բնակիչների շրջանում՝ հասկանալու՝ աշխատանք չունեցող քանի քաղաքացի կա, ինչ աշխատանքի եւ ինչ մասնագիտությունների պահանջ կա, որպեսզի ընտրվելու պարագայում աշխատատեղեր ստեղծելու գործընթացին անցնեն։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում Ուլիխանյանն առանձնացրեց նաեւ ճանապարհների նորոգման հարցը․ «Դրա մասին անգամ խոսելն է ավելորդ։ Այդ ի՞նչ զրույց է, թե՝ ես Դիլիջանում ասֆալտ կանեմ։ Ինչի՞ մասին է խոսքը, դա պարտադիր է, Դիլիջանը պետք է բարեկարգ լինի։ Բնակիչների, տուրիստների համար պետք է հաճելի լինի, ժամանցի պայմաններ, կենտրոններ լինեն։ Դիլիջանը՝ որպես ժամանցի կենտրոն, վերացել է։ Իմ ընկերները, որ գալիս են, ինձ մտահոգություն են հայտնում, որ զբաղմունքի, ժամանցի կետեր չկան։ Դիլիջանն անտեսվել է, հիմա թողնված է ինքնահոսի, դրա համար անհատները ինչ կարողանում՝ անում են, մեկը՝ հյուրանոց է սարքում, մեկը՝ մի այլ բան, բայց համընդհանուր զարգացում չկա․ քաղաքի զարգացման ծրագիր է պետք»,- մանրամասնեց Ուլիխանյանը։ Վերջինս նշեց, որ համայնքային միջոցներն, իրականում բավարար չեն՝ բոլոր խնդիրները լուծելու համար, դրա համար պետք է ներդրումային ծրագրեր ներգրավեն․ «Համայնքային բյուջեն շատ փոքր է, բավարար չէ։ Պետք է շահագրգռել ներդրողներին։ Շատ մարդիկ էլ իմ խաթր, ինձ վստահելով են գալու, ներդրումներ անեն։ Իսկ մյուսներին պետք է համոզել, հասկացնել, որ քաղաքն իրենց համար բիզնեսի լուրջ կենտրոն կարող է լինել։ Դիլիջանն Աստծո տված անկյուն է, պետք է զարգացնել»,- եզրափակեց Դիլիջանում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Ուլիխանյանը։ Լուսանկարը՝ Արմեն Ուլիխանյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:15 - 12 հոկտեմբերի, 2021
«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից

«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից

«Ապրելու Երկիր Կուսակցությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Մենք պատասխանատու ենք կերտել Ապրելու Դիլիջան. «Ապրելու Երկիր Կուսակցությունը» մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Հարգելի՛ գործընկերներ, «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից։ Կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը, Դիլիջան խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, ավագանու անդամների թեկնածուներն ու կուսակցության համակիրները Դիլիջանի նշանավոր, հնգասյուն կոթողի մոտ ուղերձով և կոթողի լուսավորությամբ ազդարարեցին քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ «Սիրելի՛ Դիլիջանցի…Քո համայնքը, մեր Դիլիջանը կարող է դառնալ մի վայր, որը ամեն հյուրընկալվողի կգրավի իր բարեկարգ ու լուսավոր փողոցներով, ժամանցի հետաքրքիր ու մարդաշատ վայրերով»,- ուղերձում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության՝ Դիլիջանի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, անդրադառնալով միջոցառման խորհրդին, նշեց. «Քարոզարշավը լուսավորությամբ մեկնարկելը պատահական չէ. լույսը կյանքի, պայծառ ապագայի ու նոր հույսերի խորհրդանիշ է։ Ես այսօր, հենց այստեղից ու այսկերպ մեկնարկելով քարոզարշավը, մենք հայտարարում ենք, որ հանձնառու ենք խնդիրների բացահայտման, դրանց լուծմանն ուղղված զարգացման արդյունավետ ծրագրերի ու ներդրումների շնորհիվ մեր համայնքը դարձնել ամենաապրելու համայնքը։ «Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որը տեսնելու, որի հարուստ պատմության, մշակութային անգին ժառանգության մասին իմանալու, որի բոլոր փոքր ու մեծ գյուղերում շրջելու և Դիլիջանի համն ու հոտը զգալու համար զբոսաշրջիկները կգան աշխարհի ամեն անկյունից։ Մենք պատասխանատու ենք կերտել ապրելու Դիլիջան, մենք պատասխանատու ենք կերտել ապրելու երկիր»- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Դիլիջանը կարող է լինել համայնք, որը կլինի գիտական, կրթական ու ժամանցային միջոցառումների ամենացանկալի ու գրավիչ վայրերից մեկը։ Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որտեղ կգան ապրելու…որովհետև Դիլիջանը ապրելու համայնք է»,- իրենց ուղերձում նշեցին կուսակցության անդամներն ու Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուները։ Նշենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս ընտրություններում կմասնկացի Հայաստանի հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են ավելի քան 100 թեկնածու»։
15:24 - 23 սեպտեմբերի, 2021
Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ Ոստիկանություն

Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ Ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ սկսած 2016 թվականից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցում և կամերային նվագախմբում, 2015 թվականի սեպտեմբերից մեկ դրույքով հրամանագրվել է նաև Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում: Սակայն, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ըստ աշխատանքային պայմանագրի` ամեն օր, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը, աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ և 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչև 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:
14:16 - 25 մայիսի, 2020
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից

Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից

«hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն: Այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից մի քաղաքացու 2016թ. հուլիսի 22-ին տրվել է շինարարության թույլտվություն, որով շինարարական աշխատանքների համար սահմանվել է 12 ամիս ժամկետ: Թեև վերջինիս գործողությունը դադարել է 2017թ. հուլիսի 22-ին, սակայն շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել:  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանքի: Մինչդեռ, Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ, ինչի հետևանքով բացառվել է կառուցապատողին 3.204.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս: Պարզվել է նաև, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև ավելի վաղ կնքված պայմանագրով շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է կադաստրային գրանցում ստանալու օրվանից 5 տարվա ժամկետ, իսկ այդ ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և բիզնես-ծրագրով նախատեսված, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը համարվում է չեղյալ, և հողամասը վերադարձվում է սեփականատիրոջն առանց փոխհատուցման: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը: Սակայն դրանք չեն ավարտվել, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անտեսելով այդ հնգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը չեղյալ համարելու, շուրջ 5000 ք/մ հողամասը պետությանը առանց փոխհատուցման վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետությունը զրկվել է նշված հողամասը լիարժեք տնօրինելու իր իրավունքից։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: Բացի այդ Տավուշի մարզի դատախազությունում նույն հոդվածի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասում ռեստորանային մասնաշենք և 4 քոթեջներ կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 2009թ. օգոստոսի 18-ին ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն: Պարզվել է, որ շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է 25 ամիս ժամկետ, որի գործողությունը դադարել է 2011թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ ուսումնասիրության՝ այս դեպքում ևս ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել, մինչդեռ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց վերոնշյալ ծառայողական պարտականությունները: Արդյունքում հնարավոր չի դարձել կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով 747.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել: Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, որոնք առաջացնում են լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն, Տավուշի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանության Դիլիջանի բաժնին քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը: «Դիլիջան ազգային պարկ»-ի մյուս տարածքներով վարձակալության հանձնված հողերի մասով ուսումնասիրությունները շարունակվում են:
12:55 - 21 մայիսի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է: Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն:  Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:12 - 24 ապրիլի, 2020
Դիլիջանի հայտնի «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները կանգնած են փակման վտանգի առաջ. «Որոշումներ են կայացվում՝ առանց նրբությունները հաշվի առնելու» |medialab.am|

Դիլիջանի հայտնի «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները կանգնած են փակման վտանգի առաջ. «Որոշումներ են կայացվում՝ առանց նրբությունները հաշվի առնելու» |medialab.am|

medialab.am: Դիլիջանում հայտնի և մշակույթ ձևավորած «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների աշխատանքը խաթարվել է կորոնավիրուսով պայմանավորված երկրում և աշխարհում արտակարգ իրավիճակի պատճառով։ Սա հանգեցրել է տուրիստական նախնական ամրագրումների չեղարկման, ինչպես նաև պարտքերի կուտակման, որոնք հավաքագրվել են պասիվ սեզոնի ընթացքում։ «Այս պահին ելնելով երկրի իրավիճակից՝ մենք կանգնած ենք բազում ֆինանսական խնդիրների առջև, որը ինքնուրույն չենք կարողանում լուծել։ Մեր գործունեությունը մարզում է, իսկ մարզը ունի սեզոնայնության խնդիր։ Նոյեմբեր ամսից մեզ մոտ սկսվում է պասիվ սեզոնը, որը տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները։ Այս պարագայում ստացվեց, որ փետրվարից արդեն իսկ մեր տուրիսատական ամրագրումները սկսեցին չեղարկվել, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն»,- ասում է «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների և «Հաղարծնի գաթա» նախագծի թիմի անդամ Ասյա Ավետիսյանը։ Այժմ ռեստորանի էլեկտրաէներգիան և գազը անջատել են, քանի որ կուտակվել է պարտք, ընկերությունը չի կարողանում այլևս վճարումներ կատարել․ «Մինչև ապրիլի 20-ը պետք է վճարենք հարկային պարտավորությունները, որոնք կազմում են 1 միլիոն 800․000 դրամի կարգի։ Այդ գումարի մեջ մտնում է նաև առաջին եռամսյակի շրջանառության հարկը։ Պասիվ սեզոնի արդյունքում կուտակել ենք գործընկերների պարտքացուցակ՝ մոտ 2,5 միլիոնի կարգի։ Տարածքի վարձը չենք կարողացել ամբողջությամբ տալ, իսկ մեր տված գումարով Դիլիջանի 2-3 ընտանիք է ապրում, մեր աշխատակիցներին աշխատավարձ ենք կարողացել տալ մինչև մարտի 15-ի համար, դեռ ունենք որոշակի պարտքեր, բայց դա մեր ամբողջ գումարն էր, որը կարողացել ենք տրամադրել»,- նշում է նա։ Ավետիսյանն ասում է, որ կառավարության աջակցության ծրագրերը ուսումնասիրելուց հետո ամենաօգտակարը, որ իրավիճակը հաղթահարելի կդարձնի, 3-րդ ծրագիրն էր, որին դիմել են, սակայն ստացել են բացասական պատասխան։«Պատճառը՝ ոչ բարվոք հարկային պատմություն։ Պարզաբանման մեջ ասվում է, որ մեկ- երկու օր ուշացում ենք ունեցել հարկերի վճարման հետ կապված, այդ պատճառով է մերժվել, բայց այդ ուշացումներից հետո մենք վճարել ենք բոլոր հարկերը և տույժերը ներառյալ։ Չկա սահմանված ձև՝ ինչ է նշանակում ոչ բարվոք հարկային պատմություն»,- ասում է Ավետիսյանը։ Նա ընդգծում է, որ այժմ միակ բանը, որ կարող են անել՝ առաքումներ կազմակերպելն է․  «Սակայն Դիլիջանում հիմնականում սպառումներ չենք կարողանում անել, քանի որ մեր սպառողները եղել են հիմնականում Երևանի հյուրերը, որոնք հանգստացել են Դիլիջանում, կամ զբոսաշրջիկները, իսկ այս պահին ոչ ոք չկա: Եթե չլիներ նման իրավիճակ երկրում, մենք պետք է արդեն համագործակցեինք Երևանում մեր լավ գործընկերներից մեկի հետ և ներկայացված լինեինք, սակայն այս իրավիճակի պատճառով Երևանում ապրիլի 10-ից մեր մի փոքրիկ թիմով հանդես ենք գալիս առաքումներով»։  Ավետիսյանը նշում է, որ թեպետ Երևանում շատերն ուրախացել են՝ իմանալով, որ կարող են ռեստորանների սիրված ուտեստները պատվիրել նաև Երևանում, սակայն այս իրավիճակից ելնելով ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս պատվերներ կատարելու։ «Հաճախորդների արձագանքը ջերմ էր, դա մեզ շատ ոգևորեց և ուրախացրեց, սակայն եթե ֆինանսական տեսանկյունից վերցնենք՝ մեզ համար այդքան էլ շահութաբեր չէր: Հասկանում եմ՝ երկրի իրավիճակից ելնելով մարդիկ հնարավորություն չունեն պատվիրելու։ Դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի»,- ասում է նա։ Ավետիսյանը նշում է, որ 8-րդ ծրագրով լրացրել են իրենց աշխատակիցների անունները, որպեսզի նրանք պետությունից փոխհատուցում, որևէ աջակցություն ստանան․ «Բայց այստեղ նույնպես խնդիր է առաջացել. մեր աշխատակիցների մի մասը՝ մատուցողները, մաքրուհիները, ձևակերպված են ոչ թե հիմնական պայմանագրով, այլ քաղաքացիական իրավական պայմանագրով, ստացվում է՝ նրանք չեն փոխհատուցվում, ոչ մի ձև աջակցություն չեն ստանում պետությունից»։ Շարունակությունը՝ medialab.am-ում։
23:19 - 22 ապրիլի, 2020
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ:Մասնավորապես պարզվել է, որ Դիլիջան համայնքի ղեկավարը, որը 2005 թվականից մինչ օրս զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, պատասխանատու լինելով Դիլիջան քաղաքի գույքի, տարածքի և այլ նյութական միջոցների պահպանության և տնօրինման համար, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, 2013-2016 թվականներին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ. ընկած ժամանակահատվածում, կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման համար, տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստն իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է, այն թաքցնելու համար, նախնական համաձայնության գալով արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 20 ապրիլի, 2020