Դիլիջանի ոլորաններում մինչ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։
Հիշեցնենք‚ որ Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ83+200-կմ91+176 հատված‚ մոտ 8կմ) ներառված են 2021 թվականի պետական բյուջեով հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։
comment.count (0)