Լևոն Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ հաջակցություն Լևոն Քոչարյանի․ նրանց կարծիքով ավելի ճիշտ է, որ այս պահին Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք․ Գեղամ Նազարյան |armenpress.am|

Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ հաջակցություն Լևոն Քոչարյանի․ նրանց կարծիքով ավելի ճիշտ է, որ այս պահին Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք․ Գեղամ Նազարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատը վերցնելուց ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին աջակցություն հայտնելու համար: Նազարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուն: Գեղամ Նազարյանը նախ Լևոն Քոչարյանի հետ կապված քրեական գործը որակեց շինծու: Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս դեպքում պատգամավորական մանդատը վերցնելը վահա՞ն չէ՝ ազատության մեջ հայտնվելու համար՝ Նազարյանն ասաց. «Եթե կա Քրեական օրենսգիրք, կա Սահմանադրություն և, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի այնքան մեծամասնություն խորհրդարանում, որ կարող է ցանկացած պահի քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն, ես չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է: Համաձայն չեմ մեկնաբանության հետ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության  մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը: Կհարցնեք, թե ինչո՞ւ 3 հոգի հրաժարվեցին մանդատից. հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջն աջակցություն հայտնելու համար»: Ըստ պատգամավորի՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած այդ 3 անձինք գտնում են, որ ավելի ճիշտ է, որ այս պահին Լևոն Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք: «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին մանդատը տվեց ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։ Այդ պահի դրությամբ Լևոն Քոչարյանը կալանավորված էր, նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նույն օրն՝ ավելի ուշ, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։
14:24 - 07 նոյեմբերի, 2023
«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է
 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Ինքնաբացարկների դիմումները կքննարկվեն  ԿԸՀ-ի նոյեմբերի 6-ի նիստում: Նշենք, որ ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
15:40 - 03 նոյեմբերի, 2023
Լևոն Քոչարյանի պաշտպանը բաց նամակով դիմել է  ՀՀ գլխավոր դատախազին

Լևոն Քոչարյանի պաշտպանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Լևոն Քոչարյանի գործով. «Հարգելի տիկին Վարդապետյան հարկ է նկատել, որ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ միայն ենթադրյալ ծեծից տուժած անձի ցուցմունքը բավարար է ոչ միայն քրեական վարույթ նախաձեռնելու, այլև քրեական հետապնդում հարուցելու համար, ընդ որում՝  բոլորովին էլ պարտադիր չլինելով ի սկզբանե դատաբժշկի եզրակացության առկայությունը, ապա այդ դեպքում ինչպես է ստացվել, որ Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն նրան ծեծի ենթարկած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում չի կայացվել, այն պարագայում, երբ առկա է ոչ միայն Լևոն Քոչարյանի ցուցմունքն իրեն ծեծի ենթարկելու, ինպես նաև բժշկական տեղեկանքներ՝ վերջինիս կողմից մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ, այլև առկա են բազմաթիվ տեսագրություններ, որոնք վկայում են Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հանգամանքի մասին, որոնք ի դեպ հերքում են հակառակը՝ Լևոն Քոչարյանի կողմից տուժող Հրաչիկ Խաչատրյանին մինչ ավտոմեքենա նստելը ձախ ոտքին հարվածներ հասցնելու հանգամանքը։ Ճիշտ է, թեև այն քրեական վարույթը, որի շրջանակներում Լևոն Քոչարյանը հանդիսանում է տուժող չի հանդիսանում սույն քրեական վարույթի առարկան, միևնույնն է պաշտպանական կողմը համամետական անցկանելով պարզապես ցանկանում է արձանագրել քրեական հետապնդման մարմինների տարբերակված մոտեցումը։ Մի դեպքում միայն շահագրգիռ անձի /ոստիկան-տուժողների, ոստիկան-վկաների/ ցուցմունքները բռնություն գործադրելու վերաբերյալ  բավարար են քրեական հետապնդում հարուցելու, իսկ հետագայում նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համար, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ շահագրգիռ անձի /Լևոն Քոչարյան-տուժող կարգավիճակով/ ցուցմունքն իրեն ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ, որն ի տարբերություն առաջին օրինակի՝ ամրապնդված է բժշկական տեղեկանքներով, ինչպես նաև տեսագրություններով՝ բավարար չէ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նույնիսկ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման համար։ Վերոգրյալի համատեքստում, խնդրում եմ պարզաբանել որն է նման տարբերակված մոտեցման պատճառը»։  
12:26 - 23 հոկտեմբերի, 2023