Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված․ փաստաբան
22:31 - 18 հոկտեմբերի, 2023

Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված․ փաստաբան

Քննիչն ու դատախաղազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ 

«Միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է Կոչուբաևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել