Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար |news.am|

Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հանրապետությունում ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։ «Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային այս ողբերգությունից հետո։ Նախագահ Բայդենն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել կամ մերձավորներ են կորցրել իրար հաջորդող երկրաշարժերի պատճառով»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի՝ երկու ղեկավարների զրույցի հիման վրա տարածած հաղորդագրությունում։ Նշվել է նաեւ, որ Բայդենն անդրադարձել է ամերիկացի մասնագետների աշխատանքի հարցին, որոնք «օպերատիվ աջակցություն կցուցաբերեն Թուրքիային որոնողափրկարարական եւ այլ աշխատանքներում», ինչն արդիական է երկրաշարժից հետո։ Դա ներառում է նաեւ բուժօգնության ցուցաբերում եւ առաջին անհրաժեշտության առարկաների առաքում, նշել են Բայդենի վարչակազմում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
10:41 - 07 փետրվարի, 2023
Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները
 |news.am|

Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական կպատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտին, եթե Հելսինկին համարժեք դիրքորոշում զբաղեցնի։ Նա այս հայտարարությունն արել է TRT հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա, ինչպես արդեն ասել եմ, Հելսինկիի հետ գործընթացում մենք մեծ խնդիրներ չունենք։ Եթե Ֆինլանդիան շարունակի մնալ այդ դիրքորոշմանը, մեր պատասխանն էլ համարժեք կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի պահանջները բավարարված չեն։ Նրա խոսքով՝ այժմ թուրքերն ավելի շատ պատրաստ են հավանություն տալ ֆիննական, քան թե շվեդական հայտին։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է կատարեն եռակողմ հուշագրի դրույթները։ Մինչ այդ Էրդողանը հնարավոր էր համարել, որ Անկարան Շվեդիայից առանձին դիտարկի Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը։
09:52 - 02 փետրվարի, 2023
Մակրոնը նախագահ լինելու որակավորում չունի. Էրդողան |tert.am|

Մակրոնը նախագահ լինելու որակավորում չունի. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ պնդելով, որ նա «չունի իր պաշտոնի համար անհրաժեշտ որակավորումը»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Իրականում այն անձը, որը գտնվում է Ֆրանսիայի ղեկին, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորումը», - ասել է Էրդողանը։ Որպես իր դիրքորոշման օգտին փաստարկ՝ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում է» աֆրիկյան երկրները՝ մատնանշելով երկրի հարաբերությունները Մալիի ու Բուրկինա Ֆասոյի հետ։ «Մալին Ֆրանսիայի հետ լիակատար (հարաբերությունների) խզման մեջ է: Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Ես ձեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս։ Մեկ ամսից մենք չենք ցանկանում այստեղ տեսնել ֆրանսիացի զինվորներին»»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը` ենթադրելով, որ նույնը կանի Տոգոն: «Նա (Ֆրանսիան) արագորեն կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում», - եզրափակել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային մակարդակով, սակայն նրա ֆրանսիացի գործընկերը «ազնիվ չի եղել»։
10:17 - 30 հունվարի, 2023
Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ Այս մասին հայտնում է anews.com-ը։ Նա նաև անդրադարձել է Իսլամի դեմ ներկայիս հարձակումներին ու, Շվեդիայում Ղուրանն այրելու մասին խոսելով, ասել է, որ մարդիկ, որոնք արել են այդ գործողությունը, ցույց են տվել իրենց անիրազեկությունը։ «Արդյո՞ք նրանք վերացրին իսլամը՝ Ղուրանը այրելով։ Նրանք պարզապես ցույց տվեցին, թե որքան անտեղյակ են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:
22:22 - 29 հունվարի, 2023
Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան
 |1lurer.am|

Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այդպես չի ստացվի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից սպասի այդ աջակցությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է հարգի Թուրքիայի և բոլոր մուսուլմանների կրոնական զգացմունքները։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով: Ակցիաներից մեկի ընթացքում աջ ազգայնական գործիչներից մեկը թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը: Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին ակցիաների անցկացումը:
12:00 - 24 հունվարի, 2023
Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման օրը
 |armtimes.com|

Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման օրը |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ «Ես կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Էրդողանը Բուրսայի երիտասարդության հետ հանդիպմանը, հայտնում է TRT-ն։ Էրդողանը նաև հայտնել է, որ մարտի 10-ին հրամանագիր է ստորագրելու մայիսի 14-ին ընտրություններ անցկացնելու մասին։ «Մենք մարտի 10-ին կօգտագործենք մեզ տրված պաշտոնական լիազորությունները, որից հետո կսկսվի ընտրությունների անցկացման համար օրենքով նախատեսված 60-օրյա ժամկետը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունիսի 18-ին։ Թուրքիայի ղեկավարն ավելի վաղ խոսել էր ընտրությունները  հետաձգելու հնարավորության մասին՝ դրա համար նշելով «սեզոնային պայմանները»։ Նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջարկել է հետաձգել ընտրությունները՝ կապված հունիսին համալսարանական քննությունների մեկնարկի, ուսանողական արձակուրդների, ինչպես նաև այլ պատճառների հետ: Իշխող Ժողովրդական դաշինքը, որը ԱԶԿ-ի հետ միասին ներառում է Ազգայնական շարժում կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը լինելու է իր միակ թեկնածուն ընտրություններում։ Ընդդիմությունը դեռ չի նշել իր թեկնածուին։ Ընտրությունները հետաձգելու որոշումը կարող է ընդունել Թուրքիայի խորհրդարանը, եթե դրա օգտին քվեարկեն 600-տեղանոց օրենսդիր ժողովի 360 պատգամավորներ։ ԱԶԿ-ն ունի 334 մանդատ և չի կարող ինքնուրույն նման որոշում իրականացնել։ Եթե ընդդիմությունը դեմ քվեարկի ընտրությունների ժամկետի հետաձգմանը, ապա համապատասխան հրամանագիրը կարող է ստորագրել Թուրքիայի նախագահը։
10:19 - 23 հունվարի, 2023
Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հաստատել է դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհագրության փոփոխություն չպետք է լինի

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հաստատել է դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհագրության փոփոխություն չպետք է լինի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr-ը։ Վերջինիս հետ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։  Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային առանցքային զարգացումները։ Աբդոլլահիանը ասուլիսին հայտնել է, որ իրենք խոսել են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարցերի շուրջ․ հիմնական առանցքը Իրանի ու Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության շեշտադրումն էր։ «Առևտրի տեսանկյունից իրավիճակը լավ է, բայց այն մակարդակում չէ, որ համապատասխանում է երկու երկրներին»,- ասել է իրանցի նախարարը։ Նա նաև նշել է, որ քննարկվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջիկա այցը Թուրքիա։ «Մենք հույս ունենք տեսնելու Իրանի և Թուրքիայի միջև երեք սահմանային շուկաների կառուցումը»,- հավելել է նա։ Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրրավիճակին՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «Իրանը դեմ է պատերազմին ու կարևորում է քաղաքական կարգավորումը»։ «Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի այն երկու երկրներն են, որոնք ունեն ամենազորեղ ժողովրդավարությունը»,- ասել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, որ Իրանում կանայք ունեն շատ իրավունքներ, ինչպես տղամարդիկ ու դատապարտելով Արևմուտքին Իրանում ցույցեր հրահրելու համար։ Իր խոսքը շարունակելով՝ նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանին և հայտարարել, որ Իրանը չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոփոխություն։ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին ասել է, որ զրւցակցի հետ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Աֆղանստանին, Սիրիային։ «Անհրաժեշտություն չկա, որ Արևմուտքի երկրները միջամտեն և թելադրեն իրենց պահանջները Իրաքի և Սիրիայի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ իրենք Իրանին ու Ռուսաստանին տեղեկացրել են Սիրիայի հետ հարաբերությունները շարունակելու մտադրության մասին։ Իրանական Tasnim-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես կարևոր և գերազանց։ Նա ընդգծել է Իրանի կարևոր դերը Սիրայի հարցով բանակցություններում՝ ասելով, որ Իրանն իրապես կարող է արդյունավետ օգնություն ցույց տալ նոր մոտեցումների համար։ Զրուցակիցները հաստատել են, որ երկու ժողովուրդների ու կառավարությունների միջև կապերի զարգացման սահմաններ չկան։ Ընդգծվել է նաև Կովկասի խնդիրների համար ստեղծված 3+3 ձևաչափով հանդիպման կարևորությունը, ինչպես նաև Իրան-Թուրքիա-Իրաք և Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումների նշանակությունը։
13:06 - 18 հունվարի, 2023
ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
 |armenpress.am|

ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ հարցեր, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Սիրիան։ Էրդողանը Պուտինին հայտնել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի ձևավորման կոնկրետ քայլերի վրա կենտրոնանալու մասին։ Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության թեմային՝ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է երկխոսության խթանման նախաձեռնությունների դրական արդյունքները, որոնք դրսևորվել են «հացահատիկային միջանցքի» համաձայնագրով, գերիների փոխանակմամբ և Զապորոժյեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ձևավորմամբ։ Նա ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերին պետք է աջակցել ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ։ Խոսելով Սիրիայից՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայում կոնկրետ արդյունքների համար Բաշար ալ-Ասադի վարչակարգը պետք է կառուցողական դիրքորոշում ընդունի և մի շարք քայլեր իրականացնի քաղաքական մակարդակում:
14:46 - 05 հունվարի, 2023
Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար
 |1lurer.am|

Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»՝ փոխանցում է Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականը։ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի շահերից է բխում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- նշել է Փայլանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
11:37 - 29 դեկտեմբերի, 2022
Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին
 |tert.am|

Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։Դիվանագիտության ղեկավարները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։ Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։Նա նաև Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության խթանումը որակել է որպես «խիստ կառուցողական» և ողջունել երկու հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների շփումները։
10:51 - 16 դեկտեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ասադի մասնակցությամբ

 |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ասադի մասնակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համատեղ քայլերի օգտին, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում ցամաքային նոր հակաահաբեկչական գործողություն անցկացնելու Թուրքիայի ծրագրերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Այդ մասին հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունից: «Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել այդ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, այնուհետև պաշտպանության նախարարների հանդիպումներ։ Այդ քննարկումների արդյունքներով կարելի է խոսել ղեկավարների հանդիպման մասին: Ես պարոն Պուտինին առաջարկել եմ դա, և նա դրականորեն է ընդունել այդ նախաձեռնությունը: Դա մի շարք բանակցությունների սկիզբ կդնի», - ասել է էրդողանը: էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի քայլերի համակարգման վրա: Նա նշել է, որ ,Մոսկվայի հետ քայլերի համակարգումը նոր երևույթ չէ: Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը հաղորդում է, որ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Եվրամիության կոչը՝ էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «երկխոսության մասնակից չէ» և «չի կարող վերահսկել Մոսկվայի հետ հարաբերությունները»: Նոյեմբերին էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարող են սկսել բարելավվել այնպես, ինչպես դա տեղի է ունենում Անկարայի և Կահիրեի միջև:  էրդողանը նախկինում սերտ հարաբերություններ է պահպանել Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Իրավիճակը փոխվել է Սիրիայում քաղաքացիական պատերազմh սկսվելուց հետո, երբ թուրք առաջնորդն իր աջակցությունը հայտնեց Ասադի հակառակորդներին:
17:46 - 15 դեկտեմբերի, 2022
Աշխաբադի, Անկարայի և Բաքվի գազային միությունը պետք է հուսալիության երաշխիքներ ունենա. Բերդիմուհամեդով

 |armenpress.am|

Աշխաբադի, Անկարայի և Բաքվի գազային միությունը պետք է հուսալիության երաշխիքներ ունենա. Բերդիմուհամեդով |armenpress.am|

armenpress.am: Թուրքմենստանից և Ադրբեջանից Թուրքիա և հետագայում աշխարհի շուկաներ բնական գազի մատակարարման հարցում համագործակցությունը պետք է հիմնված լինի հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա, հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը։ Թուրքմենստանի ղեկավարի խոսքով՝ բոլոր երեք երկրները հանդես են գալիս աշխարհի շուկաներ էներգակիրների մատակարարման համակարգված և բազմատարբերակային համակարգի ստեղծման օգտին։ Նա նշել է, որ գազի ոլորտում եռակողմ համագործակցությունը, մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը և դրանց գործունեությունը պետք է հիմնված լինեն բազմակողմ շահերը հաշվի առնող հստակ և ճշգրիտ չափանիշների, ինչպես նաև հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա: Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 14-ին կոչ է արել սկսել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման աշխատանքները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան, Բաքուն և Աշխաբադը կստեղծեն բնական գազի մատակարարման բնագավառում համագործակցության աշխատանքային խումբ։ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշիի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:
13:38 - 15 դեկտեմբերի, 2022
Թուրքմենբաշիում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը
 |hetq.am|

Թուրքմենբաշիում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման հիմնական թեման գազն է և Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծումը։ Դեկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ժամանել էին «Ավազա» կոնգրես-կենտրոն։ Այստեղ մինչև գագաթնաժողովի մեկնարկը նրանց հետ հանդիպել էր Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ, այդ երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը նաև գործող նախագահի հայրն է։ Նրանից հետո Ալիևն ու Էրդողանն առանձնազրույցներ էին ունեցել նաև Թուրքմենստանի նախագահի հետ։ Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո սկսվել էին նեղ կազմով եռակողմ բանակցությունները։ Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական ոլորտում եռակողմ փոխգործակցության ընլայնումը, ինչպես նաև համագործակցությունը վառելիքի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտահաղորդակցային ոլորտներում։ Նեղ կազմով հանդիպման վերջում ստորագրվել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ եռակողմ հուշագիր։ Նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կողմերն առավել մանրամասն քննարկել են թուրքմենական գազը դեպի Արևմտուտք մատակարարելու հարցը։
16:07 - 14 դեկտեմբերի, 2022