Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է. Էրդողան
 |shantnews.am|
19:43 - 13 փետրվարի, 2024

Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է. Էրդողան |shantnews.am|

shantnews.am: Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման ուղին պաղեստինյան անկախ պետության ստեղծման միջոցով է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին:

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը անավարտ կմնան, քանի դեռ չի ստեղծվել անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նա նաև հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս կաջակցի պաղեստինցիներին իրենց իրավունքների համար պայքարում:

«Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական և միայնակ»,-ասել Է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել