Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, 2006 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Երեւանում:

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան:

1988-1990թթ. եղել է «Մյասնիկյանի կանաչապատում» պետական ձեռնարկության բանվոր: 1990թ.՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ասիստենտ: 1996 թվականից դասավանդում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1996-2001թթ. աշխատել է Երեւանի «Գրիգոր Զոհրապ» հավատարմագրված պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան: 2002-2005թթ.՝ Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ: 2003թ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է:

2004-2005թթ. եղել է Երեւանի Նոր-Նորք համայնքի ղեկավարի խորհրդական, ապա աշխատակազմի ղեկավար: 2005-2009թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական: 2007-2008թթ.՝ ՀՀ Վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ:

2009թ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: 2010-2017թթ.՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: 2010 թվականից հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների շրջանակում դասախոսություններ է վարել աշխատանքային իրավունքի եւ հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրության հարցերի շուրջ: 2014 թվականից դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:

1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է: 2001 թվականից ծավալում է փաստաբանական գործունեություն (քաղաքացիական, վարչական, աշխատանքային եւ ընտանեկան գործերով դատական ներկայացուցչության): 2008-2015թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ: 

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Գեւորգ Պետրոսյանը տուգանվեց՝ դիմակ չկրելու համար
 |armtimes.com|

Գեւորգ Պետրոսյանը տուգանվեց՝ դիմակ չկրելու համար |armtimes.com|

armtimes.com: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն, իր մյուս կուսակից ընկերների հետ Շենգավիթի դատարանի բակում է: նանք մի քանի րոպե հնարավորություն ունեցան Գագիկ Ծառուկյանի հետ խոսելու: Լրագրողները Գեւորգ Պետրոսյանից նախ հետաքրքրվեցին, թե ինչու էին Գագիկ Ծառուկյանին դատարան ուղեկցելու ժամանակ հրաժեշտ տալիս հուզվել կուսակցության կին պատգամավորներն ու անդամները եւ ինչ էին խոսում իրենք վերջինիս հետ: Գեւորգ Պետրոսյանն, ի պատասխան, նշեց. «Գագիկ Ծառուկյանին նախ, չեն կարող հրաժեշտ տալ, նա հավերժական մարդ է: Ո՞վ է հուզվել: Եթե կա մի կուսակցություն, որի ղեկավարին նման անհիմն մեղադրանք ներկայացնեն ու կուսակցության անդամները ծափերով դա ողջունեն, ուրեմն թքեք էդ կուսակցության երեսին: Գագիկ Ծառուկյանը մեր որպիսությունն էր հարցնում, հորդորում պահպանել կանոնները՝ հեռավորություն եւ այլն»: Հարցազրույցից քիչ անց Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմվեց՝ դիմակ չկրելու համար: Վերջինս նշեց, որ ունի առողջական խնդիր, այդ պատճառով էլ դիմակ չի կրում ու վիճարկելու է արձանագրությունը, սակայն չի ընդդիմանում եւ կստորագրի այն՝ ելենելով ոստիկանների աշխատանքի նկատմամբ հարգանքից:
20:35 - 17 հունիսի, 2020
«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ ընդգրկելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի համահեղինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է  քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները: Պետրոսյանն այնուհետև ասաց, որ երեկ հանձնաժողովի նիստում տարօրինակ բան է կատարվել: «Սկզբում որոշումը ձայների 4 կողմ, 2 դեմ քվեարկությամբ անցավ, հետո վերաքվեարկություն կազմակերպվեց և որոշումը չանցավ: Կուզենայի պարզաբանում լսել»,- ասաց Պետրոսյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը: Պատգամավորը նշեց, մեկ անգամ է քվեարկությունը եղել, մասնակցել են 10 պատգամավոր, որոնցից 4-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ, դա նշանակում է, որ դրական եզրակացություն չի ստացել նախագիծը որովհետև կանոնակարգ օրենքի համաձայն պետք է նիստին մասնակցած պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկի: Նա նշեց, որ նիստին մանսակցել է 10 պատգամավոր և, որպեսզի նախագիծը դրական եզրակացություն ստանար, պետք է 6 պատգամավոր կողմ քվեարկեր, բայց կողմ է քվեարկել 4 պատգամավոր: Հարցը դրվեց քվեարկության և չներառվեց լիագումար նիստերի օրակարգ կողմ 33, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ: Առավել մանրամասն՝ tert.am-ում
11:54 - 26 մայիսի, 2020
Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային |fip.am|

Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային |fip.am|

fip.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վերջին օրերին քննադատում են ԱԺ-ի կողմից Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումը։ Մինչդեռ 10 տարի առաջ երկու գործիչները, լինելով նախարարներ, նպատակահարմար էին համարում այս կոնվենցիայի ստորագրումը։ Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան բուռն քննարկումների առարկա է դարձել։ Կոնվենցիան, որը հայտնի է ընդունման վայրի՝ Լանսարոտեի անունով, քննադատության են ենթարկում նաև որոշ իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ և այլոք։  Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվում նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ այս կոնվենցիայով սեպ է խրվում հայկական արժեհամակարգի մեջ։ «Ի՞նչ է նշանակում սեռական կրթության ընթացքում երեխաներին մատուցել սեռական դաստիարակություն»,- հանդես գալով քննադատությամբ, մասնավորապես, նշել է ԲՀԿ պատգամավորը։ Ըստ Պետրոսյանի, կոնվենցիան իր մեջ վտանգ է պարունակում։ Վերջինիս հետ համակարծիք է նաև արդարադատության նախկին նախարար, իրավաբան Գևորգ Դանիելյանը։  Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ կոնվենցիայի հենքով նախորդ տարիներին քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել և արդյունքում 16 տարին չլրացած անձինք փոխադարձ համաձայնությամբ կարող են սեռական հարաբերություն ունենալ։ Եվ իրականում երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում է հակառակ արդյունքի՝ երեխաները հայտնվում են անպաշտպան վիճակում։ Կարճ ակնարկ Հայաստանը, ինչպես հայտնի է, կոնվենցիան ստորագրել է 2010 թ. սեպտեմբերի 29-ին։ Մինչ ստորագրումը՝ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև ոստիկանությունը (որոնք գլխավորում էին, համապատասխանաբար, Գևորգ Դանիելյանը, Գևորգ Պետրոսյանը և Ալիկ Սարգսյանը) կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքներ էին ներկայացրել։  «Փաստերի ստուգման հարթակն» արդարադատության նախարարությունից խնդրեց տրամադրել նշված տեղեկանքները, որոնցից հատկապես ուշադրության են արժանի աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարությունների տեղեկանքները։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, նշել էր, որ կոնվենցիայի ստորագրումը գտնում է նպատակահարմար, քանի որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, համապատասխան վերահսկման մեխանիզմների հստակեցմանը։  Հատկանշական է, որ տեղեկանքը, որը ներկայացվել էր 2009 թվականին, ստորագրել էր անձամբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Վերջինիս ստորագրած տեղեկանքում, ի հեճուկս վերջին հայտարարությունների, որևէ մտահոգություն չկա կոնվենցիայի վավերացման մասով։ Այն խնդիրները, որոնց մասին Պետրոսյանն այսօր բարձրաձայնում է, տեղեկանքում որևէ կերպ արտացոլված չեն։  Արդարադատության նախարարություն Արդարադատության նախարարության տեղեկանքում ևս խոսվում է կոնվենցիայով ոլորտում նախատեսվող անհրաժեշտ և կարևոր կարգավորումների մասին։ Նախարարությունը կոնվենցիայի ստորագրումը գտել է նպատակահարմար՝ հիմք ընդունելով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության գործում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։ Այս տեղեկանքում ևս կոնվենցիայում առկա «որևէ վտանգների» մասին խոսք չկա։ Տեղեկանքը ներկայացվել է 2010 թ. հունիսին, երբ արդարադատության նախարարն էր վերը նշված Գևորգ Դանիելյանը։  Այսպիսով, Լանսարոտեի կոնվենցիայի դեմ ակտիվ դեմ արտահայտվող, դրանում հայկական արժեհամակարգի մեջ «սեպ խրող» վտանգներ տեսնող Գևորգ Դանիելյանն ու Գևորգ Պետրոսյանը տարիներ առաջ ոչ միայն խնդիրներ չեն տեսել կոնվենցիայի մեջ, այլև պաշտոնապես նպատակահարմար են համարել դրա ստորագրումը։ Անի Գրիգորյան
16:13 - 13 մայիսի, 2020
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։  Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։ Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։  Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ:  Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը: Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։ Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։ Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։ Հայարփի Բաղդասարյան
20:32 - 08 մայիսի, 2020
Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Մայիսի 6-ին Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանը վախենում է դատապարտվելուց․ օրինագծի տապալումը իրեն չի փրկի» վերտառությամբ նյութ, որտեղ ասվում է, թե ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ սահմանադրական կարգի տապալման դեպքում վաղեմության ժամկետ չկիրառելու մասին նախագծի մերժումը վարչապես Նիկոլ Փաշինյանին ապահովագրելու համար է։ Կայքը, մասնավորապես, հետաքրքրական է համարել, որ նախագծին բացասական եզրակացություն է տրվել գործադիրի կողմից։ Նյութի հեղինակի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած հիմնավորումները երերուն են, սակայն դրանց մեկնաբանությունը հոդվածագիրը թողել է իրավաբաններին։  Հեղինակը ներկայացրել է, իր խոսքով, հարցի քաղաքական կողմը՝ գրելով, որ անձամբ Փաշինյանի համար այս հարցը կենսական կարեւորություն պետք է ունենար․ «Հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածն է նա շահարկում քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար նրանց հանդեպ, որոնք նրա քինախնդրության թիրախում են հայտնվել։ Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանի կաբինետը բացասական եզրակացություն տվել։ Արդյոք Փաշինյանը չունի մտավախություն, որ այդ հոդվածը եթե ընդունվեր, ապա վաղը մյուս օրը հենց ինքն էլ կարող էր դատվել։ Ստացվում է, որ Փաշինյանը գուցե ներքուստ համոզված է, որ մի օր սահմանադրական կարգի տապալման ուղտն իր դռանն է չոքելու եւ էս գլխից է ուզում իրեն ապահովագրած լինել»,- ասված է նյութում։ Զերծ մնալով կառավարության հիմնավորումների վերաբերյալ իրավական գնահատականներից՝ ստորեւ ներկայացնում ենք օրենսդիրի նպատակը, նախագծի քննարկման ընթացքն ու այն լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու փաստարկները։ Ապրիլի 30-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց իր հեղինակած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» վերը հիշատակված նախագիծը։ Ինչպես արդեն նշեցինք՝ դրանով Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն։ Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտ, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է կոնկրետ ժամանակահատված, ապա այլեւս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու նրան պատասխանատվության ենթարկելը։ Բայց, հաշվի առնելով առանձին հանցագործությունների առավել վտանգավոր լինելու հանգամանքը, այն թիրախները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները, եւ դրանց արդյունքում մարդկությանը պատճառվելիք վնասի բնույթն ու ծանությունը՝ ՔՕ-ն բացառություններ է նախատեսել առանձին հոդվածների մասով։ Օրինակ՝ ցեղասպանությունը, որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակը հիմք չէ դրանում մեղադրվող անձին քրեական պատասխանատվության չենթարկելու համար։ Պետրոսյանի խորին համոզմամբ՝ վաղեմություն չճանաչող արարքների մեջ պետք է ներառել նաեւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, քանի որ սա, ըստ նրա, այն հոդվածն է, որում մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար պետությունը չպիտի ճանաչի ժամկետներ։ Այսպիսով՝ պատգամավորը համաձայն չէ նախագծին բացասական եզրակացություն տված կառավարության հիմնավորումների հետ։ Իսկ կառավարությունն առաջարկել է անփոփոխ թողնել ՔՕ համապատասխան հոդվածները՝ ընդգծելով, որ քրեական օրենսդրությամբ վաղեմության ժամկետները որպես քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հիմք նախատեսելն ինքնանպատակ չէ։ Գործադիրի պնդամբ՝ հանցագործության կատարման պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է, ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը, մոռացվում կամ աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը։ Կառավարությունն իր առաջարկության մեջ նշել է նաեւ, որ արտասահմանյան երկրներում հանցագործությունների այն շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է, եւ այդ ցանկում ներառված չէ սահմանադրական կարգի տապալման հոդվածը։ Այդպիսի քրեական օրենսդրություններ ունեցող երկրներն են, օրինակ, Իսպանիան, Խորվաթիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Լիվան, Լատվիան, Հունգարիան, Վրաստանը, եւ այլն։  Գործադիրը նաեւ ներկայացրել է ՄԱԿ-ի՝ 1968 թվականի նոյեմբերի 26-ի  «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որով մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել՝ անկախ կատարման ժամանակից՝ վաղեմության ժամկետներ չսահմանել Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նկատմամբ, որոնց թվում չեն սահմանադրական կարգի դեմ ուղղղված հանցագործությունները։  Գեւորգ Պետրոսյանը կառավարության այս փաստարկին հակադարձել է պնդմամբ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին՝ իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար․ պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը լրջագույն սպառնալիք է երկրի անվտանգությանը․ «Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է»,- նշել է Պետրոսյանը։ Հանձնաժողովում քննարկումն ընթացել է ոչ թե Պետրոսյանի առաջարկի ընդհանրապես մերժելու տրամադրությամբ, այլ այն առաջարկի կոնտեքստում, որ գուցե պետք է գնալ ընդհանուր վաղեմության ժամկետները վերանայելու ճանապարհով, ոչ թե կոնկրետ հանցագործության դեպքում այն ուղղակի վերացնելու։ Նախագծի ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ նման սոցիալական անհրաժեշտություն չկա միայն մեկ հոդվածի եւ, առհասարակ, այն հոդվածների համար, որոնք մարդկության խաղաղության դեմ չեն ոտնձգում եւ վերաբերելի չեն խոշտանգման դեպքերին։ Այդուհետեւ, հանձնաժողովը եւս բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ արձանագրելով այն փաստը, որ ներպետական օրենսդրական կարգավորումներում առկա են իրավական խնդիրներ՝ վաղեմության ժամկետների կիրառելիության հետ կապված։ Հիմնավորվել է, որ նախագծով նախատեսված փոփոխությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, և հակասում են ՀՀ Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին․ «Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարքի նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ նորմը պետք է գիտականորեն հիմնավորված լինի՝ մատնանշելով թե արարքի և անձի վտանգավորության անփոփոխությունը, և թե նույնիսկ շատ երկար ժամանակի հոսելու դեպքում՝ դրա բացահայտման իրական հնարավորությունը, այն պետք է բխի ինչպես տվյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններից, այնպես էլ ներպետական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, ինչը վերոնշյալ նախագծի դեպքում այդպես չէ»,- ասված է Հանձնաժողովի բացասական եզրակացության հիմնավորման մեջ: Պետաիրավական հանձնաժողովի այս եզրակացության հիմք հանդիսացող փորձաքննության մեջ էլ նշված է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում  համաչափության սահմանադրական սկզբունքին:  Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստանալուց հետո մայիսի 5-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։ Այսպիսով, վերադառնալով Politik.am կայքի հրապարակման բովանդակությանը՝ հարկ է ընդգծել, որ նյութից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը միտումնավոր մերժել է նախագիծը, այնինչ, ինչպես պարզ է դառնում ԱԺ հանձնաժողովի նիստից, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, նախագծին կտրականապես դեմ չի արտահայտվել, նույնը նաեւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Ընդ որում՝ վերջիններից ոմանք նույնիսկ ձեռնպահ են քվեարկել նախագծին, եւ ոչ թե՝ դեմ։  Բանն այն է, որ կտրականապես դեմ չլինելու պարագայում էլ կառավարությունը ոչ թե առաջարկել է վերանայել առհասարակ վաղեմության ժամկետները, այլ քննարկվող հոդվածներն ընդհանրապես թողնել անփոփոխ։  Ինչ վերաբերում է նյութի այն հարցադրմանը, թե արդյոք Փաշինյանը չունի՞ մտավախություն, որ այդ հոդվածի ընդունման դեպքում գուցե ինքն էլ կարող էր դատվել, «հատկապես, որ իր իշխանության գալը, արդեն այսօր շատ մասնագետներ որակում են որպես իշխանության զավթում շանտաժի միջոցով եւ սահմանադրական կարգի տապալում», նշենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այն չի կարող վերաբերել մինչեւ դրա ուժի մեջ մտնելը եղած իրադարձություններին ու անձանց, ինչի մասին հայտարարել է նաեւ ինքը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Հետեւաբար, կայքի այս ակնարկը եթե անտեղյակության արդյունք չէ, ապա առնվազն մանիպուլյացիա է։  Հայարփի Բաղդասարյան
14:14 - 08 մայիսի, 2020
Վարչապետի ելույթը ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ․ ԲՀԿ պատգամավոր

Վարչապետի ելույթը ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ․ ԲՀԿ պատգամավոր

Ինչ արժեր վարչապետի ելույթը. Ելույթ, որ ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:Նա, մասնավորապես, նշել է.«Ցավում եմ, բայց այս ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ավելին, գուցե եւ վնասեց. Ինչո՞ւ...Քանի որ իր հորդորին հետեւած քաղաքացիների աղքատիկ քանակից սրտնեղված՝ վարչապետն ապացուցեց, որ՝1. Իրեն չի հետաքրքրում իշխանությունների բաժանման սկզբունքը.2. Ինքը չի տիրապետում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ արտաքին աշխարհի իրական գնահատականներին3. Իր համար երրորդական նշանակություն ունի ՀՀ իրավապահ մարմինների հեղինակությունը, եւ այդ մարմինները մատնված են եղել անգործության.4. Մարտի 1-ը «բացահայտել» են ոչ լեգիտիմ իրավապահները.5. Ինքը հաշվի չի նստում իրեն չերկրպագող քաղաքացիների կարծիքի հետ եւ ինքը միայն սպիտակների վարչապետն է.6. Հայաստանում բոլոր գործընթացները կարգավորվում են բացառապես միայն իր ընկալումներով՝ միանձնյա.7. Իր համար բացարձակապես կարեւոր չէին ճառին ներկա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները.8. Արցախի հարցն իր համար այնքան անկարեւոր է, որ հընթացս կարելի էր շոշափել Հայաստանի ներպետական խնդիրների տողատակում.9. Հայաստանի նախագահը դուրս է ներպետական գործընթացներից, ով մոռացել է Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր գործառույթը.10. Իր եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ հակասությունն իր համար շատ «թանկ» է, հանուն որի արժե կործանել եւ մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ:Սա իմ անձնական կարծիքն է»:
11:12 - 20 մայիսի, 2019
Քաղաքական գործընթացները զուգորդվում են համացանցում խուլիգանական վարքագծով․Գևորգ Պետրոսյան |tert.am|

Քաղաքական գործընթացները զուգորդվում են համացանցում խուլիգանական վարքագծով․Գևորգ Պետրոսյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվում համացանցային խուլիգանությունը կանխելու համար։ «Այսօր ոստիկանությունն անհասկանալի անգործություն է դրսևորում, եթե կեղծ էջեր վարողներին հնարավոր չէր պատժել, բանը հասել է նրան, որ այսօր իսկական էջերից մարդիկ ամենավերջին հայհոյանքներն են հնչեցնում պատգամավորների, քաղաքական գործիչների նկատմամբ և նորմալ չէ, որ այդ դեպքերում իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերում»,-ասաց նա։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ, անկասկած, տհաճ են նման գրառումները ոչ միայն պաշտոնյայի, այլ յուրաքանչյուր մարդու համար և ինքը ևս չի կարող ողջունել երևույթը։ «Բայց համաձայն չեմ, որ իրավապահ մարմիններն անգործության են մատնված, օրենքով և իրենց պարտականություններով նրանք չեզոքություն են պահում և լավ են անում, որովհետև դուք այդպես եք պատվիրակել, և հայհոյանքը խուլիգանություն չի կարելի դիտարկել»,-ասաց նա։
08:16 - 02 մայիսի, 2019
Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան |aysor.am|

Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան |aysor.am|

aysor.am: Այն, որ պետությունն ուզում է Քաղաքացու օրը մարդկանց բարձր տրամադրություն ապահովվել, ցանկալի երևույթ է, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման սոցիալական ծանր վիճակում այդպիսի ահռելի գումար ծախսել, տարակուսանք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ բացառապես իր անձնական կարծիքն է արտահայտում, հարցը խմբակցությունում չեն քննարկել։ «Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ միջոցառումների վրա է այդ գումարը ծախսվելու։ Միգուցե ճիշտ կլիներ, որ իշխանությունները մինչև բուն տոնակատարութունները հանրությանը ներկայացնե՞ին ծրագրերն ու միջոցառումների համալիրը։ Չգիտեմ՝ իրենք ինչ են նախատեսել, համենայն դեպս, երբ ցանկացած խնդրի մասին բարձրաձայնվում է, իրենք պատճառաբանում են բյուջեի սուղ միջոցները։ Այդ պայմաններում, երևի թե, մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել», - համոզմունք հայտնեց պատգամավոր։ Գևոգ Պետրոսյանն ընդգծեց, որ այդ գումարով կարելի է առավել հանրօգուտ ծրագրեր իրականացնել, օրինակ՝ ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող 20-30 վերելակ վերանորոգել, բարելավվել պոլիկլինիկաների անմխիթար շենքային պայմանները։
16:29 - 18 ապրիլի, 2019
Գևորգ Պետրոսյանի բաց նամակը վարչապետին մաքսատան աշխատակցի աշխատանքից հեռանալու մասին

Գևորգ Պետրոսյանի բաց նամակը վարչապետին մաքսատան աշխատակցի աշխատանքից հեռանալու մասին

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից հեռացված մաքսատան աշխատակցի մասին։  «Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ... Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից... Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ու՞ր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը... Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, և նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից... Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և՚ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և՚ ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն > ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման...», - նամակում գրել է պատգամավորը։  
06:17 - 15 ապրիլի, 2019