pastinfo.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ։
Հայցի պահանջը վերաբերում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներողություն խնդրելուն պարտավորեցնելուն։ Որպես երրորդ կողմ է ներգրավված «5-րդ ալիք» հեուստաընկերությունը, քանի որ հայցի պատճառը «5-րդ ալիք»-ի եթերում պատգամավորի հնչեցրած արտահայտությունն է։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։
comment.count (0)