Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։ Ծնվել է 1970թ․ ապրիլի 17-ին։ 1988 - 1990 թթ. Ծառայել է զինված ուժերում, 1991 - 1992 թթ. Երեւանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992 - 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994 - 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994 - 2009 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2009 - 2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, 28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,2012 – 2018 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: Հայտնի է, որպես Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական եւ այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձանցից մեկը:

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է նաեւ  վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

 

Բերման ենթարկվածների թիվը 21 է, մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն. Օսիպյան |shantnews.am|

Բերման ենթարկվածների թիվը 21 է, մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն. Օսիպյան |shantnews.am|

shantnews.am: Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է, վերահսկելի, որևէ խնդիր չկա այս պահին: Բերման ենթարկվածների թիվը 21 է: Մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն և յուրաքանչյուրին կտան իրավական գնահատական, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Անհանգստանալու խնդիր չկա»,- ասաց Օսիպյանը: Խոսելով այն մասին, որ բախման ընթացքում հոսանքն անջատվել էր, Օսիպյանն ասաց. «Չեմ ընդունում այն գաղափարը, որ միտում է եղել: Որևէ պայմանավորվածություն չի եղել: Չեմ կարծում, որ որևէ մեկը հրահրել է, բայց քաղաքացիները հրաժարվել են կատարել ոստիկանների օրինական պահանջը, որին բախում է հետևել»: Նա շեշտեց, որ չի լինելու հանդուրժողականություն և թույլ չի տրվելու, որ «անօրինական ոչնչացնեն անտառը և մարդիկ հարստանան»: Հարցին, թե արդյո՞ք կան կոռուպցիոն գործընթացներում ներառված խմբեր, որոնք կազմակերպում են նման ակցիաներ, Օսիպյանը հնարավոր համարեց:
14:53 - 18 հուլիսի, 2019
Խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին, ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կադրային փոփոխություններ կլինեն. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին, ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կադրային փոփոխություններ կլինեն. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ: ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները: Վալերիյ Օսիպյանը կարգադրեց օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Խոսվեց նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր: Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ: Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:  
18:18 - 06 հունիսի, 2019
Ոստիկանապետը սեւազգեստ խմբերի իրավապահների կոշտ միջամտության մասին |lragir.am|

Ոստիկանապետը սեւազգեստ խմբերի իրավապահների կոշտ միջամտության մասին |lragir.am|

lragir.am։ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համամիտ չէ, որ ոստիկանությունը մեղմ է գործում և թավշյա է։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժայիններին հորդորել էր երկաթյա մեթոդներ գործի դնել։ Հարցին, թե ինքը համամի՞տ է, որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո թավշյա գործողություններ է անում, Օսիպյանը պատասխանեց․ «Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ոստիկանությունն արել է ամեն ինչ օրենքի սահմաններում։ Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բաթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման և էլ ավելի այլ քայլերի դիմելու։ Բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել էր իշխանությունների դեմ հակաքարոզչություն անող ու բռնության կոչեր հնչեցնող ուժերի մասին։ Օսիպյանն ասաց, որ համամիտ է վարչապետի հետ, կան մարդիկ, որ փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում։«Բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է։ Ես միանում եմ վարչապետի այն կարծիքին, որ բռնությունը և բռնության կոչերն անթույլատրելի են, դրանք անողները կարժանանան ոստիկանության և իրավապահ կառույցների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը»,- ասաց Օսիպյանը։Նիկոլ Փաշինյանը նաև խոսել էր այն մասին, որ օպերատիվ տվյալներ կան, որ ինչ-որ սևազգեստ խմբեր են շրջելու քաղաքում՝ մարդկանց տրամադրությունների վրա ազդելու, վախի մթնոլորտ տարածելու համար։«Որևէ վախենալու մթնոլորտ չկա, մեր քաղաքացիները ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»,- ասաց Օսիպյանը։
08:23 - 06 հունիսի, 2019
ՀՀ-ում որևէ մեկը չկա՝ կլինի իշխող քաղաքական ուժ, թե անձ, որ իրեն վեր դասի օրենքից. Վալերիյ Օսիպյան

ՀՀ-ում որևէ մեկը չկա՝ կլինի իշխող քաղաքական ուժ, թե անձ, որ իրեն վեր դասի օրենքից. Վալերիյ Օսիպյան

aysor.am։ Ոստիկանությունն ուսումնասիրում է ռիսկեր պարունակող ցանկացած կոչ և քարոզ, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Բռնությունը Հայաստանում տեղ չունի, վստահեցնում եմ՝ չկա որևէ դեպք, որի վերաբերյալ ոստիկանության կողմից չի իրականացվում ուսումնասիրություն։ Մեր մասնագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում է ցանկացած կոչ, ցանկացած քարոզ, տեսնելով այնտեղ ռիսկեր, վտանգներ՝ մենք անպայման միջոցներ ենք ձեռնարկում, հրավիրում ենք ոստիկանություն և իրավական գնահատական տալուց հետո վարույթ ենք իրականացնում», - ասաց Օսիպյանը։ Ոստիկանապետն ընդգծեց՝ համակարծիք չէ այն քաղաքացիների հետ, որոնք ոստիկանության հանդուրժողականությունը երբեմն թուլության նշան են ընկալում։ «Որևէ մեկը Հայաստանում չկա՝ կլինի իշխող քաղաքական ուժ, թե անձ, որ վեր դասի իրեն օրենքից։ Մեզ համար միևնույն է ով լինելու հանգամանքը, մենք բոլորի ոստիկաններն ենք՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։ Դրանում ՀՀ քաղաքացիները համոզվել են», - ավելացրեց Օսիպյանը։
11:43 - 05 հունիսի, 2019
Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ զբաղեցրած պաշտոնը․Օսիպյան Ճանապարհային ոստիկանությանը

Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ զբաղեցրած պաշտոնը․Օսիպյան Ճանապարհային ոստիկանությանը

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։ Ոստիկանության պետը անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։ «Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև»,-շեշտեց ոստիկանության պետը։ Խոսելով կոռուպցիոն դրսևորումների արատավորության մասին՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ հանձին ճանապարհային ոստիկանների՝ իրավիճակի պահանջներից ու տրամաբանությունից շեղվողներ չեն լինի։ Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ շեղվողները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից։ Խորհրդակցությանը քննարկման առարկա դարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը։ Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց բազմակողմանի վերլուծել մահվան ելքով բոլոր պատահարները, յուրաքանչյուր դեպքով վեր հանել վթարը ծնող պատճառները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ՝ ակտիվ համագործակցելով խնդրով մտահոգ պետական ու ոչ պետական մարմինների հետ։ Առանձին քննարկման առարկա դարձավ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այս առումով ևս ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ճանապարհային ոստիկանության աշխատանքը՝ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ձեռք բերվածով բավարարվելը անթույլատրելի է համարում․ իր համար ընդունելի տարբերակը օր օրի ավելի որակյալ, ավելի գրագետ, ավելի անխոցելի և համարձակ ճանապարհային ոստիկանություն ունենալն է․ դա բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից։
17:42 - 29 մայիսի, 2019
Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Օսիպյանն անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։ «Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև»,-շեշտեց ոստիկանության պետը։ Խոսելով կոռուպցիոն դրսևորումների արատավորության մասին՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ հանձին ճանապարհային ոստիկանների՝ իրավիճակի պահանջներից ու տրամաբանությունից շեղվողներ չեն լինի։ Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ շեղվողները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից։ Խորհրդակցությանը քննարկման առարկա դարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը։ Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց բազմակողմանի վերլուծել մահվան ելքով բոլոր պատահարները, յուրաքանչյուր դեպքով վեր հանել վթարը ծնող պատճառները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ՝ ակտիվ համագործակցելով խնդրով մտահոգ պետական ու ոչ պետական մարմինների հետ։ Առանձին քննարկման առարկա դարձավ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։Այս առումով ևս ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ճանապարհային ոստիկանության աշխատանքը՝ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ձեռք բերվածով բավարարվելը անթույլատրելի է համարում․ իր համար ընդունելի տարբերակը օր օրի ավելի որակյալ, ավելի գրագետ, ավելի անխոցելի և համարձակ ճանապարհային ոստիկանություն ունենալն է․ դա բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից։
13:51 - 29 մայիսի, 2019
Եթե պահի տակ ոստիկանը բռնություն է գործադրել, այնպես չէ, որ պետք է տարիներ անցնի եւ վեթինգի ենթարկվեն. Օսիպյան |news.am|

Եթե պահի տակ ոստիկանը բռնություն է գործադրել, այնպես չէ, որ պետք է տարիներ անցնի եւ վեթինգի ենթարկվեն. Օսիպյան |news.am|

news.am: Խնդիր չկա, թող իրականացնեն վեթինգ, մենք միշտ պատրաստ ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառանոլվ հարցին, թե արդյոք ոստիկանությունը պատրա՞ստ է վեթինգի ենթարկվել:Դիտարկմանը, որ բազմաթիվ տեսանյութեր կան, որ ոստիկանները տարիներ շարունակ բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, անգամ մի քաղաքացու ոտքն են փորձել կոտրել, Օսիպյանն արձագանքեց. «Համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ տարիներ անցնի եւ ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն եւ չկա մի դեպք, որ ծառայողական քննություն չլինի եւ կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի»: Նա հավելեց, որ քաղաքացու ոտքը կոտրել փորձող ոստիկանի գործն այս պահին ՀՔԾ վարույթում է:
06:39 - 28 մայիսի, 2019
Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ, տրվել են հանձնարարականներ (տեսանյութ)

Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ, տրվել են հանձնարարականներ (տեսանյութ)

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Վալերիյ Օսիպյանը նախ վերլուծեց այս տարվա հինգ ամիսների ընթացքում գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ արդյունքը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ։ Ոստիկանության պետն առանձնացրեց հանրորեն վտանգավոր մի շարք հանցագործություններ՝ հանձնարարելով ակտիվացնել պայքարը դրանց կանխարգելման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց՝ շարունակելու է հետևողականորեն պահանջել, որ գլխավոր վարչությունների աշխատակիցները անթերի կատարեն իրենց պարտականությունները։ Ոստիկանության պետը հանձնարարեց ավելի ակտիվացնել համագործակցությունը տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ փաստելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունները օպերատիվ աշխատանքների ճիշտ կազմակերպման ու իրականացման ազդակ են։ Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ եղավ անչափահասների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման աշխատանքներին, որոնց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ ոստիկանության պետը մատնանշեց նաև որոշ բացթողումներ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար ևս տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
12:03 - 25 մայիսի, 2019
Դա ինքնաբուխ, շտապ հավաք էր. Վ. Օսիպյանը՝ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին |tert.am|

Դա ինքնաբուխ, շտապ հավաք էր. Վ. Օսիպյանը՝ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին |tert.am|

tert.am։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել, այս մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Դիտարկմանը, թե վարչապետի կոչով էր այդ հավաքը, Օսիպյանն ասաց՝ ամեն դեպքում այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքների դրույթների մեջ: «Ես համարում եմ դա որպես ինքնաբուխ, շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն այնտեղ պարզապես կանգնած է եղել, դեպքեր են եղել, որտեղ ոստիկանության աշխատողները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Խուսափելու համար հետագա քաշքշուկներից և բախումներից՝ ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ առաջնային փուլում բացատրական աշխատանքներով փորձենք հարթել իրավիճակը»,- նշեց Օսիպյանը: Ինչ վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան ստուգելուն, Օսիպյանը վստահեցրեց Վիտալի Բալասանյանի հետ որևէ խնդիր ի սկզբանե չի ունեցել: «Չենք դիտարկել իրականացվող գործողությունը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը: Ուղղակի Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում պատահաբար է հայտնվել»,- նշեց նա: Հարցին՝ ո՞ւմ մեքենան են ցանկացել խուզարկել, Օսիպյանն ասաց. «Թույլ տվեք՝ դա մնա ոստիկանության գաղտնիքը, քանի որ օպերատիվ տեղեկություն է, որը ես իրավունք ունեմ չհրապարակելու»: ՀՀ ոստիկանապետը նաև պնդեց, թե առաջին անգամ է լսում, որ պետք է պաշտոնանկ արվի և իր փոխարեն ոստիկանապետ նշանակվի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման հետագան, մնալ-չմնալու հարցը որոշում է ՀՀ վարչապետը:  
11:35 - 23 մայիսի, 2019
ՀՀ ոստիկանությունում կնշանակվի  Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

ՀՀ ոստիկանությունում կնշանակվի Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Նիդերլանդների Թագավորություն։Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։ Կողմերը քննարկեցին Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։
18:34 - 15 մայիսի, 2019
ՀՀ-ն պատրաստ է աջակցել Ինտերպոլի գործունեությանը․ Օսիպյանը՝ կառույցի գլխավոր քարտուղարին

ՀՀ-ն պատրաստ է աջակցել Ինտերպոլի գործունեությանը․ Օսիպյանը՝ կառույցի գլխավոր քարտուղարին

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն: Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։ Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում: Այցի ընթացքում կայացան ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
15:35 - 14 մայիսի, 2019
Մենք  գործընկերներ ենք քաղաքացու իրավունքների պաշտպանության դաշտում. ՀՀ ոստիկանապետը շնորհավորել է ԶԼՄ-ներին

Մենք գործընկերներ ենք քաղաքացու իրավունքների պաշտպանության դաշտում. ՀՀ ոստիկանապետը շնորհավորել է ԶԼՄ-ներին

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ։  «Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը: Հասարակական կարգի պահպանման և մենք, ըստ էության, գործընկերներ ենք, ուստի շնորհավորանքս ընդունեք նաև որպես գործընկերոջ ջերմ խոսք, որը գիտի ձեր աշխատանքի բոլոր բարդությունները, ինչպես և ակնհայտ տեսնում է այն աջակցությունը, որ բերում եք մասնավորապես մեր՝ ոստիկաններիս գործունեությանը: Մենք ընդհանուր գործ ենք անում, և այն օժանդակությունը, որ այսօր ունի ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներից, հիմք է տալիս համոզվելու, որ այդ գործն առավել արդյունավետ է լինելու, իսկ փոխգործակցությունը՝ ավելի խոր ու բազմակողմանի: Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, մասնագիտական ջանքի իրացում և հաջողություն ու երջանկություն անձնական կյանքում»,- նշված է ուղերձում:
17:41 - 03 մայիսի, 2019