Դա ինքնաբուխ, շտապ հավաք էր. Վ. Օսիպյանը՝ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին |tert.am|
11:35 - 23 մայիսի, 2019

Դա ինքնաբուխ, շտապ հավաք էր. Վ. Օսիպյանը՝ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին |tert.am|

tert.am։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել, այս մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Դիտարկմանը, թե վարչապետի կոչով էր այդ հավաքը, Օսիպյանն ասաց՝ ամեն դեպքում այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքների դրույթների մեջ:

«Ես համարում եմ դա որպես ինքնաբուխ, շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն այնտեղ պարզապես կանգնած է եղել, դեպքեր են եղել, որտեղ ոստիկանության աշխատողները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Խուսափելու համար հետագա քաշքշուկներից և բախումներից՝ ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ առաջնային փուլում բացատրական աշխատանքներով փորձենք հարթել իրավիճակը»,- նշեց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան ստուգելուն, Օսիպյանը վստահեցրեց Վիտալի Բալասանյանի հետ որևէ խնդիր ի սկզբանե չի ունեցել:

«Չենք դիտարկել իրականացվող գործողությունը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը: Ուղղակի Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում պատահաբար է հայտնվել»,- նշեց նա:

Հարցին՝ ո՞ւմ մեքենան են ցանկացել խուզարկել, Օսիպյանն ասաց. «Թույլ տվեք՝ դա մնա ոստիկանության գաղտնիքը, քանի որ օպերատիվ տեղեկություն է, որը ես իրավունք ունեմ չհրապարակելու»:

ՀՀ ոստիկանապետը նաև պնդեց, թե առաջին անգամ է լսում, որ պետք է պաշտոնանկ արվի և իր փոխարեն ոստիկանապետ նշանակվի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման հետագան, մնալ-չմնալու հարցը որոշում է ՀՀ վարչապետը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել