Ոստիկանապետը սեւազգեստ խմբերի իրավապահների կոշտ միջամտության մասին |lragir.am|
08:23 - 06 հունիսի, 2019

Ոստիկանապետը սեւազգեստ խմբերի իրավապահների կոշտ միջամտության մասին |lragir.am|

lragir.am։ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համամիտ չէ, որ ոստիկանությունը մեղմ է գործում և թավշյա է։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժայիններին հորդորել էր երկաթյա մեթոդներ գործի դնել։

Հարցին, թե ինքը համամի՞տ է, որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո թավշյա գործողություններ է անում, Օսիպյանը պատասխանեց․ «Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ոստիկանությունն արել է ամեն ինչ օրենքի սահմաններում։

Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բաթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման և էլ ավելի այլ քայլերի դիմելու։ Բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել էր իշխանությունների դեմ հակաքարոզչություն անող ու բռնության կոչեր հնչեցնող ուժերի մասին։ Օսիպյանն ասաց, որ համամիտ է վարչապետի հետ, կան մարդիկ, որ փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում։

«Բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է։ Ես միանում եմ վարչապետի այն կարծիքին, որ բռնությունը և բռնության կոչերն անթույլատրելի են, դրանք անողները կարժանանան ոստիկանության և իրավապահ կառույցների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը»,- ասաց Օսիպյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել էր այն մասին, որ օպերատիվ տվյալներ կան, որ ինչ-որ սևազգեստ խմբեր են շրջելու քաղաքում՝ մարդկանց տրամադրությունների վրա ազդելու, վախի մթնոլորտ տարածելու համար։

«Որևէ վախենալու մթնոլորտ չկա, մեր քաղաքացիները ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»,- ասաց Օսիպյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել