Նիկոլայ Բաղդասարյան

Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (հոկտեմբերի 4, 1975, Երեւան) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր է, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1998թ․ ավարտել է «Հայկական բաց համալսարանը», իրավագիտության մագիստրոս է։

1994-1996թթ. եղել «Սելենա» գործարանի իրավախորհրդատու: 1998թ.՝ Հայկական բաց համալսարանի մեթոդաբանական կաբինետի վարիչ: 1998-ից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2006թ.՝ ՀՀ փաստաբանների պալատի դրամաշնորհային ծրագրի համակարգող, 2007թ.՝ ՀՀ փաստաբանների պալատի «Արդարադատության մատչելիությունը ՀՀ սոցիալապես անապահով բոլոր խավերի համար» դրամաշնորհային ծրագրի ղեկավար, «ՀՀ փաստաբանների պալատի» դրամաշնորհային ծրագրի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի «Գրադարանի վերանորոգում» դրամաշնորհային ծրագրի համակարգող: 2008-2009թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ ծրագրերի իրականացման եւ աշխատանքների կառավարման հարցերով, 2009-2011թթ.՝ գործադիր տնօրեն: 2012-2014թթ.՝ «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն: 2003-2019թթ. «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:  Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ստացավ 114 կողմ ձայն:  Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը: 
11:24 - 06 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պատգամավորներին իրավունք է տրվում անարգել տեսակցել ՔԿՀ-ներում գտնվող ձերբակալված և կալանավորված անձանց։ Չնայած առաջարկվող նախագիծն ընդունվեց, սակայն խմբակցությունների դիրքորոշումները ոչ միանշանակ էին։Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ նման նախագծի կարիք չկա, քանի որ օրենքը չի արգելում պատգամավորների տեսակցությունները ձերբակալված և կալանավորված անձանց հետ։ Պատգամավորին հակադարձեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից՝ բերելով օրինակներ, որ պատգամավորները անձամբ բախվել են նման խնդրի։
11:19 - 06 մարտի, 2020
ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Բաղդասարյանը: «Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը »,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ սրա նպատակն է հարցաքննությունն արագացնել: Նախագիծը չի նախատեսում, որ նման հարցաքննություն կարող է կատարվել արտերկրում գտնվող անձի հետ: Սակայն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին, որը որևէ գործով տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան, և քննիչը կկարողանա հեռավար կարգով հարցաքննել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից: Պայմանավորվածություն են ձեռք բերել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակել:
11:53 - 05 մարտի, 2020
Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատվեց |armenpress.am|

Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատվեց |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը օրենքի նախագիծը, որով առաջարկում են բարձրացնել երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում: Առաջարկվում է արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք հանդիսանում են քրեական գործով դատավարության մասնակից: Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամ: Պատգամավորները նախագծով առաջարկում են նաև հարցաքննության մասնակից դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ: Օրինագիծը քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայնով:
18:50 - 13 փետրվարի, 2020