Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Նավալնին ռուսաստանցիներին պատերազմի դեմ ցույցերի կոչ է անում |azatutyun.am|

Նավալնին ռուսաստանցիներին պատերազմի դեմ ցույցերի կոչ է անում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտից ռուսաստանցիներին կոչ է արել ընդդեմ պատերազմի փողոց դուրս գալ։ «Ասում են՝ չի կարող հանրահավաքի կոչ անել նա, ով չի մասնակցի դրան և ում ձերբակալվելու վտանգ չի սպառնում։ Ես արդեն բանտում եմ, ուստի կարծում եմ, որ կարող եմ: Չի կարելի սպասել անգամ մեկ օր։ Ուր էլ լինեք՝ Ռուսաստանում, Բելառուսում կամ մոլորակի մյուս կողմում», - հայտարարել է Նավալնին։ Ընդդիմադիր առաջնորդը կոչ է արել պատերազմի դեմ ակցիաներ կազմակերպել տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներում՝ ամեն օր ժամը 14-ին և 19-ին: «Եթե կարող եք երթ անցկացնել՝ արեք հանգստյան օրերին։ Այո, առաջին օրը հնարավոր է քիչ մարդ լինի, իսկ երկրորդ օրը՝ ավելի քիչ։ Բայց մենք պետք է ատամները սեղմելով, վախը հաղթահարելով դուրս գանք և պահանջենք դադարեցնել պատերազմը։ Յուրաքանչյուր ձերբակալվածի պետք է փոխարինելու գան երկուսը։ Եթե հանուն պատերազմի դադարեցման մենք պետք է լցվենք բանտեր և ոստիկանական մեքենաներ, ուրեմն կլցվենք», - հայտարարել է Նավալնին։ Ռուսաստանյան աղբյուրների համաձայն` փետրվարի 24-ից երկրում պատերազմի դեմ ցույցերի շուրջ 7 հազար մասնակից է ձերբակալվել։
14:54 - 02 մարտի, 2022
Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը Մոսկվային կոչ անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով կալանավորվել է մեկ տարի առաջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար։ Բրյուսելը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում այդ գործը։ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահ ազատ արձակել Նավալնիին՝ առանց հետագա հապաղման», - ասվում է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ Բորելը դատապարտել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներում Նավալնիի և նրա համախոհների դեմ ապատեղեկատվության արշավը, ինչպես նաև նրա հետ կապված կազմակերպությունների հետապնդումը: Հունիսին ռուսական դատարանը Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն։ Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման։
11:35 - 18 հունվարի, 2022
Ռուսաստանում արգելվել են Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները |azatutyun.am|

Ռուսաստանում արգելվել են Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում արգելվել են Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը և ընդդիմադիր գործչի շտաբների ցանցը: Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ այս կառույցները ճանաչվել են ծայրահեղական: Հաղորդվում է, որ դրանց ակտիվները պարտատերերի հետ հաշվարկներից հետո կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության բյուջե։ Դատարանի վճիռը, որն ուժի մեջ է մտել անմիջապես, թույլ չի տալիս այդ կազմակերպությունների և դրանց տարածաշրջանային գրասենյակների հետ կապված անձանց դիմել պետական պաշտոններ ստանալու համար, մինչդեռ Նավալնիի շատ գործընկերներ հույս ունեին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Փաստաբանները հայտարարել են դատարանի կողմնակալ լինելու մասին և խոստացել բողոքարկել որոշումը: Նրանք լքել են նիստերի դահլիճը ՝ չսպասելով դատավճռին: Ինքը՝ Ալեքսեյ Նավալնին, հունվարից անազատության մեջ է խարդախության մեղադրանքով: Ապրիլին Մոսկվայի դատախազ Դենիս Պոպովը դատական հայց էր ներկայացրել Նավալնիի ստեղծած կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու համար, պնդելով, որ Ռուսաստանում որպես օտարերկրյա գործակալ գրանցված այդ կազմակերպություններն ապակայունացնում են սոցիալական և հասարակական-քաղաքական իրավիճակը:
10:51 - 10 հունիսի, 2021
Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

tert.am: Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը վարույթ է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:«Պեսկովի դեմ Նավալնիի ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել: Մինչդատական վարույթը նշանակված է մայիսի 27-ին»,- ասել է մամուլի քարտուղարը և շեշտել՝ նախկինում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը չէր առաջխաղացվել, քանի որ դատարանը կարգադրել էր շտկել դրանում առկա թերությունները:Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, հայցի առարկա է դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացի այդ, նա պնդում է հերքումը հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:
14:44 - 05 մայիսի, 2021
Կրեմլում պատասխանել են Նավալնիի վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներին |tert.am|

Կրեմլում պատասխանել են Նավալնիի վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներին |tert.am|

tert.am: Կրեմլում կարծում են՝ ՌԴ-ում դատապարտյալների առողջությունը չպետք է հետաքրքրի այլ պետություններին, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հայտարարությունները, փոխանցում է ria.ru-ն։ «Ռուսաստանի Դաշնության տարածքում դատապարտյալների և կալանավորների առողջական վիճակը չի կարող և չպետք է լինի նրանց հետաքրքրության թեմա», - ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Ռուսաստանին նախազգուշացրել էր բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում «հետևանքների» մասին։ «Մենք Ռուսաստանի կառավարությանը փոխանցել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ անազատության մեջ, իրենց պատասխանատվությունն է, և նրանք պատասխանատվություն են կրելու միջազգային հանրության առջև»,- ասել էր Սալիվանը:
16:10 - 19 ապրիլի, 2021
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ դիվանագետները շեշտում են, որ կոռուպցիան սերտորեն կապված է մարդու իրավունքների ոտնահարումների հետ։ «Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին», - չորեքշաբթի ասաց պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Թոմ Սելինջերը ՝ պատասխանելով ընդդիմադիր գործչի մասին հարցին: Դիվանագետը իր պատասխանում հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Նավալնիի թունավորումը՝ Ռուսաստանին կոչ անելով լիովին համագործակցել միջազգային հետաքննության շրջանակներում: Վաշինգտոնը քննադատել է հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարին ձերբակալելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը: «Մենք համախմբված ենք մեր դաշնակիցների հետ` կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պարոն Նավալնիին, նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև դադարեցնել նրա կողմնակիցների հետապնդումները: Ռուսաստանի գործողություններն այս հարցում ակնհայտորեն թելադրված են քաղաքական դրդապատճառներով: Պարոն Նավալնիի ձերբակալումն ու ազատազրկումը ծաղրանք է Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ: Սա պարզապես Կրեմլի կողմից պարոն Նավալնիին լռեցնելու հերթական փորձն է: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրության մեջ նշված բոլոր իրավունքները», - ասաց Թոմ Սելինջերը: «Եթե մենք խոսում ենք պատժամիջոցների հնարավորության մասին, ապա չենք կարող նախապես քննարկել պատժամիջոցների հնարավոր գործողությունները, բայց կարող եմ նշել, որ մենք ակտիվորեն քննարկում ենք բոլոր դեպքերը և կիրառում մեզ տրված լիազորություններն ամբողջ աշխարհում», - ավելացրեց պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ Թոմ Սելինջերի, Միացյալ Նահանգները հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են դրա դեմ: Կոռուպցիան պատրվակ է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ և այլ գործողություններ իրականացնելու համար: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Բայդենը, կանխելու և պայքարելու կոռուպցիայի դեմ ողջ աշխարհում»:
13:17 - 01 ապրիլի, 2021
Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ: «ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը: Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը: Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»: Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»: ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում:
15:38 - 31 մարտի, 2021
Նախագահի վարչակազմն այն մարմինը չէ, որը կարող է կամ պետք է նման տեղեկություն ունենա․ Կրեմլում չգիտեն՝ որտեղ է Նավալնին |tert.am|

Նախագահի վարչակազմն այն մարմինը չէ, որը կարող է կամ պետք է նման տեղեկություն ունենա․ Կրեմլում չգիտեն՝ որտեղ է Նավալնին |tert.am|

tert.am: Կրեմլում չգիտեն, թե որտեղ է այժմ գտնվում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որն ամիսներ առաջ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դրա համար կա պատիժների կատարման դաշնային ծառայություն, փոխանցում է ria.ru-ն։«Մենք տեղեկություն չունենք Ռուսաստանի Դաշնությունում դատապարտյալների գտնվելու վայրի մասին։ Կա պատիժների կատարման դաշնային ծառայություն, և այդ ծառայությունն է, որ տիրապետում է հիշյալ տեղեկատվությանը: Համաձայնեք, որ նախագահի վարչակազմն այն մարմինը չէ, որը կարող է կամ պետք է նման տեղեկություններ ունենա», -լրագրողներին ասել է Պեսկովը։Նա նշել է, որ «Նավալնին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվածներից մեկն է, որը պատիժը կրում է դատարանի որոշմամբ»։«Մենք տեղեկություն չունենք, թե որտեղ են պատիժը կրում դատապարտյալները։ Նման տեղեկատվություն մեզ ոչ ոք չի տրամադրում»,- ընդգծել է Պեսկովը։Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում ճիշտ են համարում պրակտիկան, երբ ո՛չ փաստաբանները, ո՛չ մերձավորները չգիտեն, թե որտեղ է գտնվում Նավալնին, Պեսկովը հիշեցրել է, որ գոյություն ունի դատապարտյալի հարազատներին և մտերիմներին նրանց գտնվելու վայրի մասին տեղեկացնելու որոշակի կարգ:
15:07 - 15 մարտի, 2021
Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

tert.am: Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը:Երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
13:19 - 03 մարտի, 2021
ԱՄՆ-ն հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել Նավալնիի ենթադրյալ թունավորման պատճառով |tert.am|

ԱՄՆ-ն հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել Նավալնիի ենթադրյալ թունավորման պատճառով |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահագների առևտրի նախարարությունը հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 կազմակերպությունների, այդ թվում՝ 10 ռուսական, 3 գերմանական և 1 շվեյցարական, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար 7 անձանց նկատմամբ, որոնք գործել են ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին հակառակ։Միևնույն ժամանակ ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների թվում է ՌԴ պաշտպանության նախարարության 27-րդ գիտական կենտրոնը։ԱՄՆ գերատեսչության պնդմամբ՝ այս բոլոր ընկերությունները ինչ-որ կերպ մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ռուսական ծրագրերին։ԱՄՆ-ն ակնկալում է գործել երկու գործադիր հրամաններով՝ համար 13661-ով, որը տրվել է Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժելուց հետո և լայն լիազորություններ է սահմանում ռուսաստանցի պաշտոնյաներին թիրախավորելու համար, և 13382-ով, որը ստորագրվել է 2005 թվականին՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարելու նպատակով:
09:57 - 03 մարտի, 2021
ԵՄ-ն Նավալնիի շուրջ իրավիճակի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ |tert.am|

ԵՄ-ն Նավալնիի շուրջ իրավիճակի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կապված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում:Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, «Ռոսգվարդիա»-ի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը:Ինչպես ավելի վաղ բացատրել էր ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը, պատժամիջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ, «ովքեր պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման, մեղադրանքի առաջադրման և դատավճռի համար»: Այժմ ցուցակում գտնվող անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ ԵՄ-ում նրանց ունեցվածքն ու հաշիվները, եթե այդպիսիք կան, կսառեցվեն:
18:24 - 02 մարտի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն Նավալնիին ազատելու ՄԻԵԴ պահանջը անվանել է ճնշում Ռուսաստանի վրա |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն Նավալնիին ազատելու ՄԻԵԴ պահանջը անվանել է ճնշում Ռուսաստանի վրա |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջը Ռուսաստանի վրա ճնշման արշավի տարր է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես մեր երկրի վրա ճնշման արշավի մեկ այլ տարր: Այդ թվում նաև մեր երկրի ներքին գործերին միջամտելու տարր: Սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են»,-ասել է Զախարովան: Մարիա Զախարովան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջը անվանել է «հարված միջազգային իրավունքին»: «Սա այնպիսի հարված է միջազգային իրավունքին, որի հետևանքները, ինձ թվում է, ՄԻԵԴ-ը պարզապես չի չափում: Նրանք ոչնչացնում են միջազգային իրավական հիմքը, որը իրենք չեն ստեղծել: Ժամանակակից միջազգային հարաբերությունները կառուցվում են դրա հիման վրա»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
09:09 - 18 փետրվարի, 2021