Անդրանիկ Փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։

Ծնվել է1962թ. օգոստոսի 14-ին, Մասիսի շրջանի Մասիս ավան։

1979 թ. - ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1992 թ. - ավարտել է Երեւանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը։
2000-2002 թթ. - սովորել եւ ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական եւ վարչական ղեկավարում մասնագիտությամբ։

1993 թվականի օգոստոսի 11-ին - ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում եւ նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։
1995-1996 թթ. - աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։
1996-1998 թթ. - եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար։
1998-2000 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ։
2002-2003 թթ. - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2003-2006 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար։
2006-2008 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում։
2008 թ. մայիսի 13-ից - եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ։
2010 թ. մարտի 15-ից - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2014-2018 թթ. - զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2018-2020 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար։
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

1981-1983 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1989-1994 թթ. - մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի եւ ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից - մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։
2020 թ. հոկտեմբերի 22-ին - ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։

2020 թվականի հուլիսի 7-ին - ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Քննարկվել են ԱԻՆ-ի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության նոր հնարավորությունները

Քննարկվել են ԱԻՆ-ի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության նոր հնարավորությունները

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և նրանց գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումներն, այնպես էլ կառույցների միջև համագործակցության նոր հնարավորությունները: Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի գործուն աջակցությամբ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը կարևորել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ «Առաջին օգնության հիմունքներ» և «Աճյունների հետ աշխատանքների իրականացում արտակարգ իրավիճակներում» թեմաներով դասընթացների անցկացումը և ուսումնական տարբեր ծրագրերի շարունակականության ապահովումը: Հանդիպման ընթացքում Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ արդյունավետ փոխգործակցության համար: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է սահմանամերձ մարզերի համայնքներում (գլխավորապես՝ Տավուշում) ռազմական գործողությունների ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության, բնական աղետների դեպքում քաղաքացիների պաշտպանության և մարդասիրական օգնության տրամադրման պլանավորման ծրագրերը: Իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն անդրադարձել է փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, համայնքների կարիքների գնահատման և աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերին: Կողմերը բարձր են գնահատել նաև Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ կողմից կազմակերպվել է կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, համայնքներին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք,  համատեղ անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք տարվա համագործակցության ուղղությունները, կողմերը երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:
19:54 - 17 դեկտեմբերի, 2021
Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հետ: Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլին նշանակման առթիվ՝ նախարար Փիլոյանը կարևորել է ՄԱԿ-ի դերը Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գիտական գնահատման և մոդելավորման, ուսումնական վարժանքների համատեղ իրականացված ծրագրերում: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակում հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրման համար և հույս հայտնել, որ այս գործընթացի աշխարհագրությունն ընդլայնվի: ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը մանրամասնել է այն օրակարգային խնդիրները, որոնք այսօր ծառացած են համակարգի առջև: Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ իրենք պատրաստ են ինչպես գործող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ առանձին դիտարկել աղետների ռիսկերի նվազեցման, կարողությունների զարգացման, սեզոնային հրդեհների արագ արձագանքման հնարավորություններն՝ ընդհուպ մինչև տեխնիկական վերազինում: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բնապահպանության և էներգետիկայի բլոկի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը:
23:14 - 26 նոյեմբերի, 2021
ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

 ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 24-ին,  ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտում են ԱԻՆ-ից։  Նախարար Փիլոյանը, շնորհավորելով Կարոլին Գեգինատին, վստահություն է հայտնել, որ հետագայում ոչ միայն կամրապնդվի Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունն, այլև կընդգրկի նոր շրջանակներ: Նա արդյունավետ է գնահատել նախորդ տարիներին բանկի հետ իրականացված ծրագրերը: «Կարոլին Գեգինատը հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀԲ ծրագրերի համակարգող Նորա Միրզոյանը:
20:45 - 24 նոյեմբերի, 2021
Սյունիքի տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ, շուտով տեղ կհասնեն ձմռան պայմաններում աշխատող մեքենաները. ԱԻ նախարար |tert.am|

Սյունիքի տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ, շուտով տեղ կհասնեն ձմռան պայմաններում աշխատող մեքենաները. ԱԻ նախարար |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են այդ գյուղերի կարիքները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։«Շուռնուխում արդեն մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած պահի աջակցում են Շուռնուխի բնակչությանը։ Բացի այդ, նախորդ օրը Տաթև-Կապան ճանապարհահատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ։ Մեկ այլ տաքացման կետ ենք նախատեսում ունենալ Վերին Խոտանան գյուղի հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներ, բացի այդ, ունենալու ենք ամենագնաց մեքենաներ, որ կկարողանա ճանապարհների խցանման դեպքում հասնել օգնության»,– ասաց նա։Նախարարը նշեց, որ ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք ցանկացած պահի ոչ միայն հաց են հասցնելու սահմանամերձ բնակչությանը, այլև ըստ անհրաժեշտության` ցուցաբերելու են ցանկացած տիպի օգնություն։
13:32 - 18 նոյեմբերի, 2021
Արտակարգ իրավիճակների նախարարը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Արտակարգ իրավիճակների նախարարը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ: Ներկա է եղել նաև դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն դարավոր հարևաններ են, այլև եղբայրական և բարեկամ երկրներ, ուստի երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունի ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը: Նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանին և Վրաստանին սպառնացող աղետների նմանությունը՝ առանձնակի կարևորում է արտակարգ իրավիճակների ոլորտում համապատասխան կառույցների միջև սերտ համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1997 թվականին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով: Իրակլի Կվանճախաձեն շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին՝ 2017թ. օգոստոսին Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներում վրացի գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար, հույս հայտնել, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների և Վրաստանի Ներքին գործերի նախարարությունների միջև կազմված համագործակցության ընդլայնման նախագիծը կյանքի կկոչվի 2022-2023թթ.-ին:
16:11 - 15 նոյեմբերի, 2021
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է   Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության  նոր ուղղություններ քննարկելու նպատակով:  Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած  առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝  լավ մեկնարկ:   Նախարարը նշել է, որ այս փուլում խոսքը գնում է բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին:    Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝  պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկերտներում  ապահովելու համար:    Հիշեցնենք, որ Հայաստանի  և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011թ.-ին Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և  դրա շրջանակում  ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում: Անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով:
17:42 - 10 նոյեմբերի, 2021
ԱԻ նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ

ԱԻ նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում: Պարոն Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. Գործողությունների Պլանը:Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կապի և կանխարգելման բաժնի պետ Դարկո Ջորդանովը, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովը, անվտանգության և ապահովության հարցերով զբաղվող մասնագետ Էմմա Մկրտչյանը:
18:01 - 05 նոյեմբերի, 2021
ԱԻ նախարար. «Նոր շենքերի կառուցման համար պարտադիր պայման է նաև թաքստոցների առկայությունը» |hetq.am|

ԱԻ նախարար. «Նոր շենքերի կառուցման համար պարտադիր պայման է նաև թաքստոցների առկայությունը» |hetq.am|

hetq.am: 2022 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 13 միլիարդ 975 միլիոն 752 հազար դրամ է, որից 12 միլիարդ 520 միլիոն 800 հազար դրամը համակարգի աշխատակիցների աշխատավարձերի ֆոնդն է, իսկ մնացածը` համակարգի ստորաբաժանումների և հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բյուջետային քննարկմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն իր խոսքում նշեց, թե ամբողջ բյուջեի ծախսային մասը հստակ չէ, որը խնդիրների է հանգեցնելու: Պատգամավորի կարծիքով` հետագայում հնարավորություն չի լինելու գնահատել, թե կոնկրետ որևէ ծրագրի ուղղությամբ ինչ գումար է ներդրվել, և որքան է պետության համար օգտակար եղել այդ ծրագիրը: Զաքարյանն անդրադարձավ սեյսմիկ ծառայության խնդրին` ասելով, թե Հայաստանում կան բազմաթիվ շենքեր, որոնց տարեթիվը 70-80 կամ ավելի տարի է, նա հետաքրքրվեց, թե արդյոք կա հստակ ծրագիր` Հանրապետության ամբողջ շենք-շինությունների սեյսմակայությունը ստուգելու, թե նախարությունն առաջնորդվում է պահի հրամայականով: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն արձագանքեց, թե նման աշխատանքների իրականացումը համապատասխան կազմակերպության հայտով է պայմանավորված, իսկ նախարարությունը ծրագրային միջոցառումների ժամանակ առաջնորդվում է առաջնահերթությամբ` դպրոցների ու մանկապարտեզների սեյսմիկ խոցելիությամբ: «Երևանում այս տարի ամբողջովին իրականացրել ենք այն դպրոցների ու մանկապարտեզների սեյսմակայունությունը, որոնք երկրաշարժից հետո խնդիրներ ունեին, շարունակական իրականացնում ենք այդ աշխատանքները»,- ասաց նախարարը: Զաքարյանը կրկին հետաքրքրվեց, թե կա արդյոք պետական հստակ ծրագիր երկրի ամբողջ տարածքում շենք-շինությունների անձնագրավորում իրականացնելու և հասկանալու, թե ինչ իրավիճակ կա: Պատգամավորը նշեց, որ պատրաստվում է գրավոր դիմել Կառավարությանը` այդ ծրագրի իրականացման համար պահուստային ֆոնդից գումար հատկացնելու առաջարկով: Անդրանիկ Փիլոյանն ասաց, որ խնդիրը քննարկել են նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ, և պարտադիր է մինչ նոր շենքերի կառուցումը կոմիտեի կողմից սեյսմակայունության գնահատման իրականացումը: Նրա խոսքով, եթե նախկինում Երևանում մինչև 7 բալ երկրաշարժի հավանականությունն էր արդիական, ապա այժմ վտանգը մինչև 8 բալ է: «Դրա հետ կապված շենքերի սեյսմակայունության չափորոշիչները փոխվել են, նոր շենքերի կառուցման համար պարտադիր պայման է նաև թաքստոցների առկայությունը»,- ասաց Փիլոյանը: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք պետական բյուջեի միջոցներով սահմանամերձ դարձած Հանրապետության մի շարք համայնքներում թաքստոցներ կառուցվելու են, թե ոչ: ԱԻ նախարարն արձագանքեց` այդ հարցին դռնփակ նիստին կպատասխանի:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:30 - 01 նոյեմբերի, 2021
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին և հայ բարերար Վարուժան Մարտիրոսյանը: Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել Վալդեմար Շիբիցկիին Արցախյան պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած հումանիտար օգնության համար: ԱԻ նախարարը կարևորել է երկու կողմերի հետաքրքրվածությունը տարբեր գործընթացներում՝ համագործակցության շրջանակն ավելի ընդլայնելու նպատակով: Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է երկկողմ համագործակցությունը փորձի փոխանակման, կրթական և վերապատրաստման ուղղություններով: Դեսպան Պավել Չեպլակին վերահաստատել է իրենց արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:
22:00 - 26 հոկտեմբերի, 2021
Հավերժ փառք հերոսի հիշատակին. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ

Հավերժ փառք հերոսի հիշատակին. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին: «Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի, խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն: Հավերժ փառք հերոսի հիշատակին»,- նշված է նամակում:
18:08 - 08 սեպտեմբերի, 2021
ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել

ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ: Մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության քաղաքականության մշակման բաժինը վերափոխվել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության: Փոփոխության առթիվ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է վարչության աշխատանքին, զրուցել անձնակազմի հետ, լսել մտահոգություններն ու առաջարկները: Ա. Փիլոյանը կարևորել է քաղաքականության մշակման վարչության աշխատանքը՝ այն համարելով նախարարության շարժիչ ուժը: Ըստ նրա՝ ստորաբաժանումն արդեն հասցրել է ցուցադրել իր աշխատանքային ոճը: Վարչության ղեկավար Արմեն Կարապետյանը տեղեկացրել է, որ շուտով աշխատակիցների շարքերը համալրվելու են նոր մասնագետներով: Այս պահին ստորաբաժանումը զբաղված է կառավարության համար 2025-2026թթ ԱԻՆ միջոցառումների ծրագրերի մշակմամբ, տեղեկացրել է Ա. Կարապետյանը: Նա նշել է, որ հաջորդ քայլը լինելու է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության լրամշակումը: Դրանում ընդգրկված կլինեն հրդեհաշիջման աշխատանքներում այլ նախարարությունների հետ համագործակցության հարցեր և այլ ընդհանուր միջոցառումներ՝ առաջիկա տարիների համար: Ա. Փիլոյանը հանդիպումների շարքը եզրափակել է ԱԻՆ Փրկարար ծառայության անձնակազմի հետ համդիպմամբ: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է կառույցի գործունեությունը: Կատարված աշխատանքը կառույցի ղեկավարը բարձր է գնահատել՝ շեշտելով առկա կատարողական կարգապահությունը: Ա. Փիլոյանն անձնակազմին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ կառավարություն՝ փրկարար ծառայությունում աշխատանքի անցման մրցութային կարգը փոխելու և բնակավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայություն անցնողների համար փոխհատուցման կարգ սահմանելու վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այս հարցում հետևողական է լինելու:  
15:12 - 23 հուլիսի, 2021
Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցության շրջանակը

Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցության շրջանակը

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը: Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը գնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ:   Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական և մշակութային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում միասին այցելել Սպիտակ քաղաք, որի կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի:«Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:  
18:58 - 18 մայիսի, 2021
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար  Անդրանիկ Փիլոյանն ընդունել է  Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին  շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն:  Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված  բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:  Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել  Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը  գնահատելի  ներդրում  է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության   տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով  և  պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական  և  մշակութային:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  միասին այցելել  Սպիտակ քաղաք, որի  կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: «Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն  ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության  խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 
17:30 - 18 մայիսի, 2021
Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան |armenpress.am|

Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տեղական ինքնակառավարման մարմինների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մանկապարտեզներում և դպրոցներում սկսել են ազդարարման, պատսպարման և տարհանման պարապմունքներ իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: «Պատերազմի ժամանակ և դրանից հետո, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մի քանի դեպքից հետո նկատեցինք, որ առկա են խնդիրներ՝ կապված խաղաղ բնակչության տարհանման և պատսպարման հետ: Տարվա սկզբից համատեղ գործակցում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Սկսել ենք մանկապարտեզներում և դպրոցներում իրականացնել տարհանման, պատսպարման և ազդարարման պարապմունքներ»,- նշեց Փիլոյանը: Նրա խոսքով՝ սա ամենօրյա աշխատանք է, որը շարունակական լինելու դեպքում, ի վերջո, կհանգեցնի դրական արդյունքի:
14:43 - 23 ապրիլի, 2021
100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 100 միլիոն դրամ. գործադիրն այսօր հաստատեց որոշման նախագիծը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հիշեցրեց դեռ փետրվարին ընդունված՝ հանրության հոգեբանական վերականգնման կարգի մասին՝ ընդգծելով, որ վերաբաշխումները պայմանավորված են այս նախագծով: «Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը», որը համապատասխան ծառայությունը մատուցելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում»,- նշեց նախարարը: Նա մանրամասնեց, որ Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք 100 միլիոն դրամը կտրամադրվի հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետբյուջեի միջոցներով իրականացնել 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության՝ թվով 10 հազար շահառուի հոգեբանական վերականգնումը:
11:58 - 22 ապրիլի, 2021