Սյունիքի տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ, շուտով տեղ կհասնեն ձմռան պայմաններում աշխատող մեքենաները. ԱԻ նախարար |tert.am|
13:32 - 18 նոյեմբերի, 2021

Սյունիքի տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ, շուտով տեղ կհասնեն ձմռան պայմաններում աշխատող մեքենաները. ԱԻ նախարար |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են այդ գյուղերի կարիքները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Շուռնուխում արդեն մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած պահի աջակցում են Շուռնուխի բնակչությանը։ Բացի այդ, նախորդ օրը Տաթև-Կապան ճանապարհահատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ։ Մեկ այլ տաքացման կետ ենք նախատեսում ունենալ Վերին Խոտանան գյուղի հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներ, բացի այդ, ունենալու ենք ամենագնաց մեքենաներ, որ կկարողանա ճանապարհների խցանման դեպքում հասնել օգնության»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք ցանկացած պահի ոչ միայն հաց են հասցնելու սահմանամերձ բնակչությանը, այլև ըստ անհրաժեշտության` ցուցաբերելու են ցանկացած տիպի օգնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել