Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով
17:42 - 10 նոյեմբերի, 2021

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է   Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության  նոր ուղղություններ քննարկելու նպատակով:  Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած  առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝  լավ մեկնարկ:   Նախարարը նշել է, որ այս փուլում խոսքը գնում է բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին:   

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝  պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկերտներում  ապահովելու համար:   

Հիշեցնենք, որ Հայաստանի  և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011թ.-ին Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և  դրա շրջանակում  ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում:

Անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել