Նորայր Նորիկյան

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

«Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը:Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով. ««Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար:Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին:Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ:Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված ու անվտանգ Հայաստանի կառուցման հաստատակամությամբ:Ֆրանսիացիները հրաշալի են ձևակերպել. Երբե՛ք ձեռքերդ վայր չդնես...Չե՛նք դնելու, շարժվելու ենք առաջ՝ արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ:Հ.Գ. Այսօր երեկոյան կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ընտրությունների ընթացքի, արդյունքների և առաջիկա անելիքների մասին»: Նշենք, որ  «Արդար Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններում չի հաղթահարել 1 տոկոսի շեմը:
12:53 - 21 հունիսի, 2021
«Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր». «Արդար Հայաստան» կուցակցության ուղերձը

«Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր». «Արդար Հայաստան» կուցակցության ուղերձը

«Արդար Հայաստան» կուսցակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․   «Հարգելի՛ բարեկամներ Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։ Ըստ էության, Արդար Հայաստանի առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն: Մենք Հայաստանը տեսնում ենք ամբողջապես կոռուպցիայից զերծ, կրթված հասարակություն ունեցող, կայացած, մրցունակ կրթական ու առողջապահական համակարգերով, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, որակապես նոր գյուղով հարուստ ու զարգացած պետություն: Մենք պարտավոր ենք առաջիկա տարիներն օգտագործել տնտեսական վատթար իրավիճակը կայունացնելու, որակապես նոր զինված ուժեր ձևավորելու, Հայաստանի անվտանգային միջավայրն առավել կենսունակ դարձնելու, մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը բարելավվելու, բոլորի համար հավասար ու նպաստավոր պայմաններ ձևավորելու, իրապես արդար ու անաչառ դատական համակարգ կայացնելու, օրինականությունն ամբողջությամբ վերականգնելու համար: Մեր երկրում բարիք ստեղծող, արժեք ստեղծող մարդիկ, ազնիվ գործարարները որևէ խնդիր չպետք է ունենան և չեն ունենա: Նրանց համար պետք է ստեղծել հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները՝ ստեղծելու, արտադրելու, արտահանելու և կառուցելու համար: Պետք է ամենալավ պայմանները ստեղծել տաղանդավոր ու հաջողակ մարդկանց համար, ովքեր իրենց հետևից կտանեն հազարներին: Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր: Պետությունը պետք է դառնա հաջողակ մարդկանց ապավենը և հենվի այդ մարդկանց վրա, իսկ առիթի ու հնարավորություն դեպքում՝ ավելի մեծ շանս տա՝ գործունեություն ծավալելու համար: Հավատացե՛ք, աշխարհի որևէ երկիր հաջողության է հասել հաջողակ մարդկանց համառության, աշխատասիրության, նախանձախնդրության ու նպատակասլացության շնորհիվ: Այդ մարդկանց վրա է երկիր պահելու բեռը: Իմ խորին համոզմամբ, երկիրը կարող է զարգանալ միայն տքնաջան աշխատանքով, ժողովրդի բարեկեցությունը կարող է բազմապատկվել միայն բարիք ստեղծելով ու արարելով, ժողովրդի թիվը կարող է դառնալ 10 միլիոն, անգամ 110 միլիոն, եթե հայրենիքում ապրելը դառնա արժանապատիվ ու անվտանգ, վերջապես՝ երկիրը կարող է դառնալ գերզարգացած, եթե ունենա հզոր արդյունաբերություն: Առանց արդյունաբերության, մեր երկիրն ապագա չունի, ուզում եք՝ դարերով խոսենք, ինչպես խոսում ենք դարեր շարունակ... Եկեք մտածե՛ք հզոր արդյունաբերություն ստեղծելու մասին և շարժվենք առաջ՝ կոնկրետ քայլերով: Ուրեմն՝ Վե՛ր կաց Հայաստան և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան...»
16:54 - 18 հունիսի, 2021
«Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին. Նորիկյան |armeniasputnik.am|

«Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին. Նորիկյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="b-article__lead"> «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և իրենց ծրագրային դրույթներին։ Նորայր Նորիկյանի փոխանցմամբ` ժամանակը շատ քիչ էր, որպեսզի իրենք կարողանային ամբողջապես՝ համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ այցելել և անմիջականորեն ներկայացնել «Արդար Հայաստան» կուսակցության ծրագրերը, պատկերացումները Հայաստանի առաջիկա տարիների վերաբերյալ, բայցևայնպես, Նորիկյանի պնդմամբ, իրենք կարողացել են հնարավորություններն առավելագույն չափով օգտագործել և հազարավոր քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով ներկայացնել ծրագրային դրույթները։   Նրա խոսքով` «Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին։ «Ընդհանուր առմամբ գնահատելով քարոզարշավի բնույթն ու էությունը` թույլ տվեք իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունն արտահայտել որոշ քաղաքական ուժերի կողմից գեներացվող ատելության, չարության, թշնամության և իսկապես անթույլատրելի բառամթերքի օգտագործման կապակցությամբ։ Նրանք հատել են բանականության ու բարոյականության թույլատրելի սահմանը»,– նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը։ Նորիկյանի համոզմամբ`երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող քաղաքական առաջնորդը չպետք է իրեն թույլ տա իջնել այդքան ցածր մակարդակի, ինչը պատիվ չի բերում ո՛չ իրեն, ո՛չ էլ մեր ժողովրդին։ Ըստ նրա` իրենք ցավոք սրտի զրկվեցին այս քարոզարշավում Հայաստանի ապագայի վերաբերյալ քաղաքակիրթ բանավեճ ծավալելու հնարավորությունից, չկարողացան ժողովրդին ներկայացնել ռազմավարական այն հայեցակարգերը, որոնք նախանշված են առաջիկայի համար, չկարողացան լիարժեք ներկայանալ հանրությանն ու հանգամանորեն ասել, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք է ունենանք, ինչպիսի տնտեսական միջավայր պետք է ձևավորվի, ուստի ամբողջ դիսկուրսը կառուցվեց ներկաների ու նախկինների անվերջանալի գզվռտոցի վրա։ «Մենք մշակել ենք բավականին կոնցեպտուալ ծրագիր։ Գտնում ենք, որ ՀՀ–ին պետք է որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ։ Հատուկ շեշտել ենք, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մեկ տարվա ընթացքում կընդունվի այդ հայեցակարգային փաստաթուղթը` վերանայելով ամբողջ անվտանգային ու պաշտպանական համակարգը, այն համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին։ Եվ երկրոդ` խորապես համոզված ենք, որ ՀՀ–ին անհրաժեշտ է որակապես նոր ռազմական դոկտրին։ Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել մեր անվտնագության միջավայրը`վերականգնելով պաշտպանության խաթարված համակարգը, խթանելով այն ենթակառուցվածքները, որոնց միջոցով հնարավոր կլինի երեք տարում վերակազմավորել հայկական բանակը, որպեսզի վերանա հասարակության մեջ առկա տագնապը»,– նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն։  Նորիկյանի կարծիքով`ցանկացած հաջողություն կամ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է օրնիբուն աշխատել` լուծելով զբաղվածության խնդիրն ու տնտեսական միջավայրի վերափոխման հարցը։ Ըստ նրա` Հայաստանը պետք է դարձնել զանգվածային ձեռներեցության երկիր` միավորելով ունակ և հանրահայտ հայերի կարողությունները, կերտելով այնպիսի միջավայր, որտեղ ներդրումների հաշվին կստեղծվեն հավելյալ արժեքներ ու բարիքներ։ Նա կարծում է, որ ճիշտ գործիքակազմի կիրառման արդյունքում հնարավոր կլինի վերադարձնել նախկինում ժողովրդից թալանված գումարները։ «Արդար Հայաստան» կուսակցությունը կողմ է «սպիտակ համաներմանը», այսինքն` պետությունը պետք է ուղղակի գործարքի գնա բոլոր անձանց հետ` պայմանով, որ նրանք վերադարձնեն թալանված միջոցները, որոնք կներդրվեն տնտեսության մեջ, բայց խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք «թաթախված չեն եղել արյամբ»։  Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։
12:07 - 18 հունիսի, 2021
«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

Արցախյան հիմնախնդիրը բարդագույններից է ու դեռևս վերջնական լուծում չունի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում համոզում հայտնեց «Արդար Հայաստանն»  կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։ Վերջինս կարծում է, որ պատերազմում պարտվել է քաղաքական միտքը, հիմա առաջնային է համարում Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։  «Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, այնտեղի բնակչության համար նորմալ կենսաապահովման պայմաներ ձևավորելուն ուղղված աշխատանքներ կատարելուն, միաժամանակ պետք է ստեղշվի բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Արցախից տարհանված մեր հազարավոր բնակիչները վերադառնան Արցախ»,- հավելեց Նորիկյանը։  «Արդար Հայաստան» կուսակցության հիմնական նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է։ Քաղաքական ուժն ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը,այն դարձնելով 18 ամիս։ Ըստ Նորիկյանի, առաջիկա տարիներին հասարակության ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնել բանակի վրա։ Անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր Զինված ուժեր։ Մենք գտնում ենք, որ ՀՀ սահմաններում պետք  է մարտական հերթապահություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողները , այլ պրոֆեսյոնալ սահմանապահները, ինչպես նաև ժամանակակից ռոբոտատեխնիկայով պետք է հագեցվի  մեր սահմանների պաշտպանութունը։ Քաղաքական ուժը կարևորում է տնտեսական վիճակի կայունացումը։ ժամանակն է ձևակերպել հանդուգն մեգանախագծեր, խոսքը վերաբերում է Իրան- Հայաստան- Վրաստան նավթամուղի, գազամուղի, ջրամուղի, ջրատարի, նոր ատոմակայանի գործարկման մասին։ Նորիկյանի խոսքով աշխարհի հետ հարաբերվելու լեզուն Հայաստանի պետական ու ազգային շահերով հաղորդակցվելն է, իրենք գալիս են արդար Հայաստան ստեղծելու, վստահ են, որ 2018 թվականին հասարակությանը խաբել են սուտ խոստումներով։ «Հույս ունեմ, որ այս ընտրություններին մեր ժողովուրդը իր վստահության քվեն կտա ոչ թե էմոցիոնալ հարթության տիրույթում, այլ իսկապես ձայնը տալով այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժերի, որոնք թաթախված չեն որևէ ապօրինի գործընթացների մեջ։
12:21 - 16 հունիսի, 2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու |armenpress.am|

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորյար Նորիկյանը: «ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը:  Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը: Վերջինս ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:
13:05 - 09 հունիսի, 2021