«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու |armenpress.am|
13:05 - 09 հունիսի, 2021

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր:

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորյար Նորիկյանը:

«ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը:  Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը:

Վերջինս ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել