Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցի 31, 33, 37 սեփական տներ, Լեո փ. 72 սեփական տուն, Թումանյան փ. 41 շենք, Հյուսիսային պողոտա 6 շենք, Պուշկինի փ. 43 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 2 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ յուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 45, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 143/5, 202, 202/6 սեփական տներ,“Սիլվեր Գլաս” և “Բասնա” ՍՊԸ-ներ, թիվ 121 մսուր- մանկապարտեզ, սոցապ ծառայության տարածքային բաժանմունքի շենք, Նորքի Այգիներ փ. 203 սեփական տուն, Սերո Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 Մուրացանի փ. 35-107 սեփական տներ, Մուրացանի նրբանցքն ամբողջությամբ, Սասունցի Դավթի փ. 42-48 սեփական տներ, Սուվորովի փ. 68-116 սեփական տներ, Սուվորովի նրբանցքն ամբողջությամբ, 11:00-17:00 Լեփսիուսի փ․ 12-19, 21, 23, 25 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 5ա փողոցի սեփական տներ, Բաղրամյան պող․ 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 6, 14 շենքեր, Չեխովի փ․ 34 շենք, Շերամի և Րաֆֆու փողոցներ, Ամառանոցային 2-րդ տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:30-14:30 Բուրաստան գյուղ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Ավշար և Զորակ գյուղեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Այգեձորի փողոց մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ, Եղվարդ համայնք՝ Բոլոր հողեր թաղամաս, Շիրակի և Ծիրանանոց փողոցներ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ և Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, 14:00-16:00 “Ղ-Տելեկոմ”, “Յուքոմ” ընկերություններ, “Նաիրի” ՃՇՇ ԲԲԸ, Նոր Արտամետ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Տիկարբո”, “ՕԶԷՄ”, “ՅՍԷՆԴ” ՍՊԸ-ներ, “Ա․ Մարտիրոսյան”, “Գ․Կարապետյան”, “Ի․Մարտիրոսյան”, “Տ․Դագայան”, “Կլուբնիկայա պոլյանա”, “ԲՄԼ-Արզնի” ՍՊԸ-ներ, “Արզնի” համաբուժարան, “Մ․Վարդազարյան” ընկերություն, “Էլեն” ԱԿ, “Մուշ 95” սերվիս, Նոր Հաճն համայնք մասնակի, Ջուլֆիան թաղամաս, “ՖԲՊ-ՄՍ Գայմոնդ”, “Կ․ Թևոսյան” և “Պրոգրես Ագրո” ՍՊԸ-ներ,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Իվանովի, Կալինինի, Գետափնյա փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի, Սպանդարյան, Մյասնիկյան, Շիրվանզադեի, Ֆիզկուլտուրնիկի, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:46 - 16 մարտի, 2021
Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ
 |news.am|

Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ |news.am|

news.am: Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին, սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է 1 կամ 2 տարի առաջ։ Վստահեցրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Տավուշի սահմանների անվտանգությունն ապահովող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ էր հանդես եկել։ Հարցին, թե հակասություն չկա՞ քաղաքական և ռազմական իշխանությունների մտահոգությունների միջև, դուք սահմանային խնդիրներ չե՞ք տեսնում, մինչդեռ բարձրաստիճան զինվորականները լուրջ տագնապներ ունեն՝ Չոբանյանն ասել է. «Այդ հայտարարությունը նորություն չէր, եթե դիտարկենք ԳՇ-ի հայտարարությունը, որի տակ ստորագրել էր նաև պարոն Խաչատուրովը։ Այդ հայտարարությունները որևէ կապ չունեն մեր սահմանների պաշտպանության և ԶՈՒ-ի կոնկրետ իրականացվող ծառայության հետ։ Որևէ հայտարարություն չի եղել այն կոնտեքստում, որի մասին դուք նշում եք»։ Բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների շարժառիթներին մարզպետը չի ցանկացել անդրադառնալ՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում 3-րդ բանակային կորպուսի պարտավորությունների կատարման առումով։ «Ավելին, բոլոր աշխատանքները իրականացվում են բարձր մակարդակով։ Ես հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ կապված այս օրերի տեղեկատվական աժիոտաժի հետ։ Որևէ մտահոգություն այդ առումով ես չունեմ»,- նշել է նա։ Երբ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը հրապարակվեց, այնտեղ Տավուշի մասին հիշատակում կար, որը կարճ ժամանակ հետո սրբագրվեց, խոսքը հետևյալի մասին է․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Հաշվի առնելով նաև Սյունիքում առկա իրավիճակը, որտեղ, ինչպես իշխանությունն է հայտարարել, «բանավոր պայմանավորվածությամբ» սահմաններ են կարգավորվում, մտավախություն չկա՞, որ նույն իրավիճակի առջև կարող է կանգնել նաև Տավուշը։ Մարզպետը նշել է, որ այդ շրջանում ուսումնասիրություն են կատարել և հասկացել են, որ նման տեղեկատվության աղբյուրը եղել է ադրբեջանական տելեգրամյան ալիքը. «Դա առաջին խայծն էր, որ մենք կուլ տվեցինք ու շրջանառության մեջ դրեցինք այդ հայտարարությունը։ Եթե հասարակությունը տեղեկատվական առումով գրագետ լինի, այս թեմաները ոչ թե շրջանառության մեջ կդնի ու կդարձնի ներքին խժդժությունների առարկա, այլ մեր օրակարգերը առաջ կքաշենք ու թող Ադրբեջանում մտածեն դրանց մասին։ Սխալ է այս ողջ ալիքը, որը ստեղծվում է ադրբեջանահաճո հայտարարությունների հիման վրա։ Նույն ձևով կարող ենք մենք փաստաթուղթ հրապարակել, որն այդ երկրում կդառնա քննարկման առարկա։ Կարիք չկա այս անլուրջ թեմայի շուրջ երկար քննարկումներ ծավալել»։ Կարդալ ավելին՝ news.am-ում։  
12:00 - 14 մարտի, 2021
Լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն․ Ազատամուտի համայնք

Լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն․ Ազատամուտի համայնք

Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։ Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է․   «Հարգելի՛ հայրենակիցներ   Վերջին ժամերի ընթացում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։   Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։   Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո»։        
17:58 - 07 մարտի, 2021
ՊՆ-ն հերքում է, թե Տավուշի գյուղերում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում

ՊՆ-ն հերքում է, թե Տավուշի գյուղերում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում

Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում: «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց», - ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»:
16:06 - 07 մարտի, 2021
Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար
 |tert.am|

Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին այսօր ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը: «Ռուսները եկել են, բայց այն խոսակցությունները, թե ադրբեջանցիներ են եկել, դրոշներ են դրել, նման բան չկա: Զինվորականներից ենք իմացել ռուսների գալու մասին, բայց թե նպատակը որն է, մենք չգիտենք, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան»,- պարզաբանեց նա: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»:
15:18 - 07 մարտի, 2021
Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

2020թ. ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ: Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող, ինչպես նաև դատարանում քննված և ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն  ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված և ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ: 2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերբերյալ: Ապօրինի անտառահատումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ, ըստ որի յուրաքանչյուր հանցավոր դեպքի քննության ընթացքում պարտադիր քննության առարկա է դարձվում նաև դրանցում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածության հնարավորությունը: Այս մոտեցումը նպաստում է իրենց սպասարկման գոտու հանդեպ վերանշյալ կատեգորիայի պաշտոնատար անձանց զգոնության և պատասխանատվության մեծացմանը: 2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար: Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանոր առմամբ 96 մլն ՀՀ դրամի վնաս: Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաև աշխատանքից ազատման տեսքով:   Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում և նրանց են հանձնում թափուկ փայտանյութ ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու և տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում՝ դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանտւսռ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, ընդհուպ աշխատանքից ազատման: 2021թ. ևս ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը շարունակում է մնալ Տավուշի մարզի դատախազության առաջնահերթություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:35 - 05 մարտի, 2021
Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ, ինչպես նաև մեկնարկից հետո համայնքների բնակիչներից հնչող հիմնական մտահոգություններից մեկը հետևյալն էր․ «Խոշորացումից հետո մի թղթի համար պիտի գնանք, հասնենք համայնքային կենտրոն»։ ՀՀ կառավարությունն այս մտահգությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Բացատրությունը հետևյալն է․ բնակիչները փաստաթղթային հարցերի համար կարիք չունեն հասնելու համայնքային կենտրոն, որտեղ համայնքապետարանն է, քանի որ 2015-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, և ներդրվել է բնակավայրերի վարչական ներկայացուցիչների ինստիտուտը։ Ըստ այդմ`  խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, բացի համայնքային կենտրոնից, կարող են ունենալ վարչական ներկայացուցիչներ, և վերջիններս օժտված են գրեթե նույն լիազորություններով, ինչ առաջ համայնքների ղեկավարները։ Այսինքն, վարչական ներկայացուցիչները իրավասություն ունեն բնակիչերին տրամադրելու այն հիմնական փաստաթղթերը, որոնք նախկինում տրամադրում էր համայնքապետարանը, քանի որ վարչական ներկայացուցիչները բնակավայրերում գործում են համայնքի ղեկավարի անունից («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, Հոդված 29․2)։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ բնակիչների այն մտահոգությունը, թե մի փաստաթղթի համար ստիպված են հասնել համայնքային կենտրոն, հիմնավորված չէր:   Ենթակառուցվածքների օպտիմալ բաշխում Չնայած դրան` բնակիչները համայնքային կենտրոն հասնելու այլ պատճառներ ունեն: Միշտ չէ, որ խոշորացված համայնքների բնակավայրերը բոլոր ենթակառուցվածքներով ապահովված են, և  այնտեղ լիարժեք մատուցվում են բնակիչներին անհրաժեշտ հիմնական ծառայությունները։ Խոսելով խոշորացման գործընթացի մասին՝  2011- ին կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում նշվում էր, որ նոր կազմավորվելիք համայնքները հնարավորության սահմաններում պետք է ապահովված լինեն նվազագույն սոցիալական ենթակառուցվածքներով` բնակչությանը համապատասխան ծառայություններ մատուցելու ունակությամբ:  «Համայնքների միացումը պետք է կատարել այնպես, որ նոր ստեղծված համայնքը ի վիճակի լինի մատուցել ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակում գտնվող համայնքային բոլոր ծառայությունները, ընդ որում, այդ ծառայություններից կարողանան օգտվել համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի բնակիչները»,- նշվում էի հայեցակարգում։ 2013-ին նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած աշխատանքային փաստաթղթում կարևորվում էր նաև խոշորացված համայնքների ներսում ենթակառուցվածքների օպտիմալ տեղաբաշխումը։ Սա ենթադրում էր ենթակառուցվածքներն աշխարհագրորեն այնպես տեղակայել, որ հնարավոր լիներ առավելագույնս ապահովել ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը: «Ենթակառուցվածքների օպտիմալ տեղակայման վրա ազդելու են բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ ծառայություն մատուցող ենթակառուցվածքի հզորությունը, ծանրաբեռնվածությունը, սպասարկվող տարածքը, հեռավորությունը և տրանսպորտային մատչելիությունը, ծառայությունից օգտվողների քանակը, ծառայության ինքնարժեքը (մեկ շահառուի հաշվարկով) և այլն»,- ասվում էր տեղեկանքում։ Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը պետք է իրականացվեր հետևյալ տրամաբանությամբ. խոշորացված համայնքի կենտրոնը, որը նա անվանում է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն, պետք է ունենար ենթակառուցվածքներ, որպեսզի այդ ենթակառուցվածքներից կարողանային օգտվել համայնքի մյուս բնակավայրերը։ «Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է և՛ տնտեսապես, և՛ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար»,- նշել է նա մեզ տված հարցազրույցում։ Infocom.am-ն առանձին հոդվածով արդեն անդրադարձել է համայնքնրերում ենթակառուցվածքների և ՏԻՄ-երից մատուցվող ծառայությունների վիճակին։ Մեր ուսումնասիրությունը մի քանի խոշորացված համայնքի օրինակով ցույց էր տվել, որ ծառայությունների մեծ մասը հիմնականում մատուցվում է համայնքային կենտրոններում։ Մյուս բնակավայրերում որոշ ենթակառուցվածքներ խոշորացումից առաջ եղել են, որոշ ենթակառուցվածքներ էլ խոշորացումից հետո են ներդրվել, սակայն դեռ մնում են բնակավայրեր, որտեղ, օրինակ, չկան երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ, գրադարաններ կամ այլ կառույցներ, հետևաբար այդ բնակավայրերում ապրողները տվյալ ծառայություններից օգտվելու համար պետք է հասնեն այն բնակավայրեր, որտեղ դրանք առկա են (հիմնականում՝ համայնքային կենտրոններ)։ Եթե հաշվի առնենք, որ այդ բնակավայրերից համայնքային կենտրոն տանող ճանապահրները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, իսկ միջբնակավայրային հանրային տրանսպորտ ոչ բոլոր խոշորացված համայնքներում է գործում, բնակիչներն իրենց մոտ բացակայող ծառայություններից օգտվելու համար կարող են հանդիպել լրացուցիչ դժվարությունների։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ոչ բոլոր խոշորացված համայնքների կենտրոններն են մնացած բնակավայրերի համար հասանելի գոնե կես ժամանոց տիրույթում, ինչպես առաջարկում էր Սարգիս Թովմասյանը: Համայնքային կենտրոնից մեծ հեռավորությունը ևս կարող է որոշ դժվարություններ առաջացնել: Infocom.am-ը փորձել է Տավուշի և Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ինչքան է X համայնքի համայնքային կենտրոնում չապրող բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոնից, և որքան գումար կպահանջվի նրանից հանրային տրանսպորտով կամ տաքսիով այնտեղ հասնելու համար։ Այն բնակավայրերը, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, այլ բնակավայրերում գործող տրանսպորտի վարձավճարի օրինակով կատարվել է գնի մոտավոր հաշվարկ։ Բնակչի միջին հեռավորությունը հաշվարկելիս հաշվի են առնվել բնակիչների թիվը, համայնքային կենտրոնից հեռավորությունը։   Կողբ Կողբ խոշորացված համայնքի բնակավայրերն են Կողբը և Զորականը։ Համայնքային կենտրոն Կողբում գործում են գրադարան և երաժշտական դպրոց։ Զորականում նման կառույցներ չկան։ Կողբի և Զորականի ներհամայնքային ճանապարհները խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ եղել են վատ վիճակում։ Խոշորացումից հետո՝ 2016-ին, Կողբում ասֆալտապատվել է 3․5 կմ ճանապարհ, Զորականում՝ 1 կմ (հաշվի առնենք, որ Կողբը Զորականից տարածքով ավելի մեծ է)։ Զորականից Կողբ հանրային տրանսպորստ համայնքում չի գործում։  Կողբի դեպքում բնակչի միջին հեռավորություն հաշվելու կարիք չի եղել։ Զորականից համայնքային կենտրոն Կողբ հեռավորությունը 10 կմ է։ Եթե Զորականիից Կողբ հանրային տրանսպորտ գործեր, վճարը կլիներ 200 դրամ, տաքսիով հասնելու դեպքում անհրաժեշտ կլինի 1000 դրամ։   Այրում Այրումի համայնքային կենտրոնում գործում են գրադարան, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։ Մյուս բնակավայրերում այս կառույցները կամ կառույցների մի մասը բացակայում են։ Խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ նախկին համայնքների ճանապարհների վիճակը եղել է անմխիթար։ Խոշորացումից հետո Այրում համայնքի միջբնակավայրային և ներբնակավայրային ճանապարհների 80%-ը խճապատվել է։ Համայնքում միջբնակավայրային տրանսպորտ չի գործում։ Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Այրումից 10,8 կմ է։ Հանրային տրանսպորտ լինելու դեպքում բնակիչը կվճարեր միջինում 216 դրամ, տաքսիով հասնելու համար անհրաժեշտ կլինի միջինում 1080 դրամ։   Նոյեմբերյան Նոյեմբերյանի համայնքային կենտրոնում գործում են մանկապարտեզ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, գրադարան։ Մնացած 8 բնակայրերում այս կառույցնրը, որոշ դեպքերում՝ դրանցից մեկը կամ երկուսը բացակայում են։ Խոշորացումից առաջ նախկին համայնքներից Կոթիի ճանապարհները եղել են բավարար վիճակում, Բարեկամավանի դեպքում բավարար վիճակում են եղել միայն միջհամայնքային ճանապարհները, իսկ ներհամայնքային ճանապարհները` անմխիթար վիճակում, Բաղանիսի և՛ ներհամայնքային, և՛ միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, Ջուջևանի միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, ներհամայնքայինը՝ բավարար, Բերդավանի միջհամայնքային ճանապարհները եղել են մասամբ վերանորոգված, իսկ ներհամայնքայինը՝ անբարեկարգ վիճակում, Ոսկեվանի ճանապարհները եղել են խճապատ, Ոսկեպարի ճանապարհները եղել են բարվոք վիճակում, Դովեղի դեպքում միջհամայնքայինը՝ լավ, ներհամայնքայինը՝ բավարար վիճակում։ Նոյեմբերյանում խոշորացումից հետո կատարվել են ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման և խճապատման աշխատանքներ։ Կոթիի ներբնակավայրային  և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են, խոշորացումից հետո իրականացվել է ընթացիկ նորոգում: Դեպի համայնքային կենտրոն Նոյեմբերյան Կոթիից գործում է հանրային տրանսպորտ` շաբաթական 6 օր, օրական 1 անգամ հաճախականությամբ, ուղեվարձը 500 դրամ է։ Տրանսպորտը գործել է նաև խոշորացումից առաջ։ Բարեկամավանի միջբնակավայրային ճանապարհները հիմա բարվոք վիճակում են ներբնակավայրայինը՝ վատ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։ Բաղանիսի ճանապարհներն այժմ էլ են լավ վիճակում, դեպի համայնքային կենտրոն, սակայն, հանրային տրանսպորտ չի գործում։  Ջուջևանի ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Դեպի Նոյեմբերյան-Կոթի երթուղով հանրային տրանսպորտ է գործում օրը մեկ անգամ հաճախականությամբ: Տրանսպորտը նույն երթուղով գործել է նաև խոշորացումից առաջ։  Բերդավանում խոշորացումից հետո միջբնակավայրային ճանապարհներն ասֆալտապատվել են, իսկ ներբնակավայրային ճանապարհներից 2.1 կմ աֆալտապատվում է։ Մնացած հատվածներում  կատարվել են հարթեցումներ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։  Ոսկեվանում խոշորացումից հետո կատարվել է ներհամայնքային ճանապարհների խճապատում-բարելավում: Հանրային տրանսպորտ չի գործում։  Ոսկեպարի ճանապարհները հիմա էլ են բարվոք վիճակում, խոշորացումից հետո իրականացվել է ներբնակավայրային ճանապարների վերանորոգում: Հանրային տրանսպորտ չի գործում։ Դովեղում ներհամայնքային ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Տրանսպորտ չի գործում։ Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Նոյեմբերյանից 13,6 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում Նոյեմբերյան հասնելու համար բնակիչը կվճարի միջինում 272 դրամ, տաքսիով գնալու դեպքում՝ միջինում 1360 դրամ։ Գորայք Գորայքի համայնքային կենտրոնում գործում է մանկապարտեզ։ Բնակավայրերից երկուսում այդ կառույցը չկա։ Համայնքի բնակավայրերն իրար կապված են մայրուղով։ Մինչ 2019թ․ համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները եղել են անմխիթար վիճակում։ 2019 թվականից համայնքային կենտրոն Գորայքի փողոցները ասֆալտապատվել են  և փոսալցվել, փոսալցվել են նաև մյուս երեք բնակավայրերի ճանապարհները, ասֆալտապատվել են միայն այդ բնակավայրեր տանող գլխավոր ճանապարհները: Գորայք խոշորացված համայնքում միջբնակավայրային հանրային տրանսպորտ  չի գործում : Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Գորայքից 13,5 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում համայքնային կենտրոն հասնելու համար բնակիչը միջինում կվճարեր 270 դրամ, տասքիով հասնելու դեպքում կվճարի 1350 դրամ։   Սիսիան Սիսիանի համայնքային կենտրոնում գործում են երաժշտական դպրոց, մարզադպրոցներ, մանկապարտեզներ։ Այս կառույցների մի մասը մնացած բնակավայրերում չկա։ Խոշորացումից առաջ ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները եղել են բավարար վիճակում: 2018 թվականի վերանորոգվել է Մ2 Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի Շամբ-Շենաթաղ ճանապարհահատվածը, իսկ որոշ ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհներում ժամանակ առ ժամանակ իրականացվում են հարթեցման և փոսալցման աշխատանքներ: Համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են:  Դեպի համայնքի կենտրոն գործում է տրանսպորտ 3 երթուղիով՝ շաբաթական 7 օր հաճախականությամբ, 50-500 դրամ ուղևորավարձով (կախված բնակավայրի հեռավորությունից): Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Սիսիանից 14,1 կմ է։ դեպի Սիսիսան բնակավայրերից հանրային տրանսպորտ գործում է, որի համար բնակիչը միջինում վճարում է 275 դրամ։ Տասքիսով համայնքային կենտրոն հասնելու համար պետք կլինի վճարել միջինում 1410 դրամ։ Նկար 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների բնակիչների միջին հեռավորությունը համայքնային կենտրոնից, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ գումարի չափերը։    Նկար 1   Աննա Սահակյան, Կատյա Մամյան
11:30 - 03 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1, Արշակունյաց պող․ 42, Չեխովի փ․ 15 շենքեր, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:00-14:00 Սայաթ-Նովա և Սիփանիկ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի, 10:00-16:00 Արարատ քաղաք՝ Խանջյան և Ղուկասյան փողոցներ մասնակի, 10:30-16:00 Վարդաշեն գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 11:00-14:00 Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր, “Վեոն Արմենիա”, “Վիվասել ՄՏՍ” ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 09:20-11:20 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 17, 19, 21 շենքեր:
09:49 - 02 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, “Վ.Մկրտչյան” բաժանորդը, “Պանարամա” ՍՊԸ (Հովսեփյան փողոց 24/3) , թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4, Գայի պող. 26 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1-42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Արցախի փ.1, 1բ շենքեր, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր,   Կոտայքի մարզում՝   10։00-14։00 Աբովյան քաղաքի 4-րդ մասնաշենք մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝   11։00–13։00 Աստղաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 1, 2 փողոցներ մասնակի, Կադաստրի շենք և հարակից սեփական տներ, Խարբերդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-16:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Կամարինի, Մյասնիկյան փողոցներ մասնակի:
09:51 - 26 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 6 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1–42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 5, 6, 7, 8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ, թիվ 163 դպրոց, “Ալգորիթմ” վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 39 շենք, Մամիկոնյանց փ. 36/8 շենք, Կիևյան փ. 10 շենք, Ռուբինյանց փ. 2 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Ադոնցի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2, 6, 6/1-6/3, 8ա, 26ա շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենք, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։30 Եղվարդ համայնք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղին մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզում՝ 12:00-16:00 Արթիկ քաղաք` Տուֆագործների, Շահումյան և Բաղրամյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և Արթիկի ծննդատուն:
09:38 - 24 փետրվարի, 2021