Եթե պարզենք, որ իրականում նման գործընթաց է լինելու, կոչ կանեմ մեր ազգաբնակչությանը ոտքի կանգնել և թույլ չտալ մեկ մետր անգամ զիջումների գնալ․ ԱԺ պատգամավոր
17:07 - 07 մարտի, 2021

Եթե պարզենք, որ իրականում նման գործընթաց է լինելու, կոչ կանեմ մեր ազգաբնակչությանը ոտքի կանգնել և թույլ չտալ մեկ մետր անգամ զիջումների գնալ․ ԱԺ պատգամավոր

Տավուշի մարզում GPS-ով նոր սահմաններ գծելու մասին տեղեկությունները, ըստ ինձ տված հավաստիացումների, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։
 
«Սիրելի' հայրենակիցներ, Տավուշի մարզում GPS-ով նոր սահմաններ գծելու մասին տեղեկությունները, ըստ ինձ տված հավաստիացումների, չեն համապատասխանում իրականությանը։

Իսկ եթե հանկարծ պարզենք, որ իրականում նման գործընթաց է լինելու, կամ ընթացքի մեջ է, ապա կոչ կանեմ մեր ազգաբնակչությանը ոտքի կանգնել և թույլ չտալ մեկ մետր անգամ զիջումների գնալ։

Այսօր կմեկնեմ հիշատակվող համայնքներ և այնտեղից ավելի ստույգ կտեղեկացնեմ հանրությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել