էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Հրադադարից հետո անձանց առեւանգման դեպքերը ոչ թե հայտնի փաստաթղթի կետերի, այլ միջազգային կոնվենցիաների խախտումներ են. Լիպարիտ Դրմեյան

Հրադադարից հետո անձանց առեւանգման դեպքերը ոչ թե հայտնի փաստաթղթի կետերի, այլ միջազգային կոնվենցիաների խախտումներ են. Լիպարիտ Դրմեյան

Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը: Այս մասին հայտնում է գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Ռազմագերիների եւ առեւանգված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ կառավարությունը եւ իրավապաշտպանները դիմումներ են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ ռազմագերիների վերաբերյալ Կառավարության ներկայացրած դիմումներից բավարարվել է 9-ը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանի եւ Սիրանուշ Սահակյանի ներկայացրած դիմումներից` 29:  Չնայած պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ դեռ ժամկետներ չեն նշվել, հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո էլ են լինում գերեվարման դեպքեր: Հրադադարից հետո անձանց առեւանգումների դեպքերն, ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, եռակողմ հայտարարության կետերի խախտում է, ըստ այդմ՝ հայկական կողմը կարող է դիտարկել, օրինակ, Լաչինի միջանցքը չազատելու հարցը: Այս կարծիքին են նաեւ քաղաքական այլ գործիչներ։ Գերեվարված եվ առեւանգված անձանց շահերի պաշտպանության, եռակողմ հայտարարության նորմերի խախտումների ու դրա հետեւանքների մասին infocom-ը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ փաստաթղթում արձանագրված է գերիների եւ առեւանգվածների փոխանակումը, այլ ոչ թե նման դեպքերի հետագա բացառումը, ուստի այդ դեպքերն արդեն դիտարկվում են որպես միջազգային բարձր փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների եվրոպական եւ Ժնեւյան կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունների  խախտումներ։ Ինչպես նկատեց Դրմեյանը՝ զինծառայողները համարվում են գերիներ, իսկ քաղաքացիական անձինք` առեւանգվածներ․ վերջիններս չունեն ռազմագերու կարգավիճակ. «9 ռազմագերիներն Ադրբեջանում են հայտնվել մինչեւ հրադադարի մասին հայտարարությունը: Ադրբեջանում հայտնված  քաղաքացիական անձանցից դեռեւս միայն 10-ին ենք նույնականացրել, նրանց վերաբերյալ տվյալները հստակ են, մենք կապ ենք հաստատել տասը քաղաքացիների հարազատների հետ, հանդիպումներ ունեցել։ Բայց չեմ բացառում, որ այլ քաղաքացիներ էլ լինեն: Մնացած անձանց վերաբերյալ, որոնց մասնակցությամբ լուսանկարներ կամ տեսանյութեր կան, կատարվում են նույնականացման աշխատանքներ, քանի որ ՄԻԵԴ դիմելուց առաջ պետք է հստակ ֆիքսել անձի ինքնությունը»,-  ասաց Դրմեյանը` կարեւոր հանգամանք համարելով այն, որ առեւանգվածների մասին տարածվող տեսանյութերն ու նկարները կարող են արված լինել ավելի վաղ` մինչեւ հրադադարը, սակայն ի հայտ գան միայն հիմա:  ՀՀ կառավարությունը տասը քաղաքացիական անձանց վերաբերյալ նույնպես դիմել է ՄԻԵԴ` ճշտելու նրանց գտնվելու վայրը, որպիսությունը, եւ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ապահովվի նրանց կյանքն ու առողջությունը: Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 27-ը եւ 30-ը ժամանակ է տրվել` ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ հայտնելու համար: Ինչ վերաբերում է գերիների ու առեւանգվածների փոխանակմանը՝ Դրմեյանն ասաց, որ այդ գործընթացը կարող է բավականին երկար տեւել.  «Ճիշտ է` պարտավորություններ են դրվում Ադրբեջանի վրա, բայց ժամկետներ են նշվում, եւ Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է պատասխան ներկայացնել Դատարանին, թե ինչ քայլեր է ձեռնարկել այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Այստեղ կարեւոր աշխատանք ունի կատարելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը համագործակցում է ԿԽՄԿ-ի՝ Բաքվի իր գործընկերների հետ, քանի որ փաստացի փոխանակման գործընթացը տեղի է ունենալու այդ կազմակերպության օգնությամբ»: Անդրադառնալով Ադրբեջանում հայտնված այն անձանց վերաբերյալ դիմումներին, որոնց արդեն սպանել են, Դրմեյանը նշեց, որ մարդկանց կյանքի իրավունքից զրկելու կամ մահացած անձանց դիակների հանդեպ ոտնձգությունները ներառվում են միջպետական գանգատի մեջ կամ ներկայացվում են անհատական գանգատների ձեւով: Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ Եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին որոշում էր կայացրել, որ Ադրբեջանի նկատմամբ դեռեւս սեպտեմբերի 29-ին իր կիրառած միջոցները, որոնք բացառապես քաղաքացիական անձանց էին վերաբերում, տարածվում են նաեւ բոլոր ռազմագերիների եւ Ադրբեջանի տարածքում հայտնված ցանկացած անձի վրա, սակայն, այս պետությունը չի էլ ցանկանում պահպանել այդ որոշման պայմանները, որը, Դրմեյանի համոզմամբ, իրավական հետեւանք ունենալու է Ադրբեջանի համար: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ գերիների ու առեւանգվածների վերաբերյալ անխտիր բոլոր ապացույցներն ուղարկվում են Դատարան, եւ ոչ միայն միջպետական գանգատի տեսքով են ներկայացվելու, այլ նաեւ անհատական գանգատների՝ ըստ անհրաժեշտության: Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանը Արդրբեջանի, ապա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու հրատապ քայլեր ձեռնարկելուն պարտավորեցնելու դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան, 2 դիմումներն էլ բավարարվել են: Լիպարիտ Դրմեյանի պնդմամբ՝ կարեւոր է, որ Դատարանի՝ ուժի մեջ գտնվող այդ որոշումներ արձանագրվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում, եւ այստեղ անելիք ունեն նաեւ իշխանության մյուս ճյուղերը։  Լուսանկարը` Հետք-ի Զարա Խաչարյան
18:44 - 25 նոյեմբերի, 2020
Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու նպատակով դիմել եմ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի նախագահին և փոխնախագահներին․ Է․ Մարուքյան

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու նպատակով դիմել եմ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի նախագահին և փոխնախագահներին․ Է․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»։
14:12 - 25 նոյեմբերի, 2020
Եթե տարհանված հայերը պետք է վերադառնան Արցախ, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 գյուղերի բնակիչները. Էդմոն Մարուքյան

Եթե տարհանված հայերը պետք է վերադառնան Արցախ, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 գյուղերի բնակիչները. Էդմոն Մարուքյան

Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները եւ ոչ միայն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ»: Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է եւ' Հայկական, եւ' Ադրբեջանական կողմերին։ Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները եւ ոչ միայն։ Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ եւ խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում: Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար»,- գրել է Մարուքյանը։
16:56 - 22 նոյեմբերի, 2020
Այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով․ Էդմոն Մարուքյան

Այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանաիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները: Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ: Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով»:
16:36 - 20 նոյեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնանժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները |armenpress.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնանժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ հանձնաժողով, որի ղեկավարը կրկին կլիներ իշխանությունից: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ դրա շրջանակներում ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, և իմանանք, թե ինչ է կատարվել:
11:42 - 19 նոյեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով 

 |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով:  Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը:  Նրա խոսքով՝ հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:
11:18 - 19 նոյեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հարցը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները

Էդմոն Մարուքյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հարցը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները

Էդմոն Մարուքյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հարցը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները․ «Այսօր հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։   Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։   Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվելու են»,- Ֆեյսբուք իր էջում գրառել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։    
16:53 - 18 նոյեմբերի, 2020
Իշխանության քարոզչամեքենան զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Իշխանության քարոզչամեքենան զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Հենց հիմա իշխանությունը և իշխանության քարոզչամեքենան, ամբողջ գործերը թողած, զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու, գույքը ջարդելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբ տեսել եմ կառավարության դիմացի ցույցը շարժվում է Ազգային ժողով, ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ կատարել և հայտարարել եմ, որ գնում եմ ԱԺ և կոչ եմ արել մեր պատգամավորներին, անձնակազմին գալ: Նրանք պահել են դահլիճը, ինչպես տեսնում եք, ԱԺ դահլիճը ջարդած չէ, ինչպես կառավարության դահլիճը»,-ասաց նա և նկատեց, որ դրան ի հակառակ՝ այդ տեսանյութերից կտորներ են առանձնացնում և այլ կերպ ներկայացնում: «Դադարեցրեք այս անբարոյականությունը: Մարդուն վերագրել մի բան, որ չի արել, անբարոյականություն է, մի արեք, մեծ մարդիկ եք: Ապշած եմ ուղղակի, դուք չեք եկել այս շենքը պահել, մենք եկել ենք, ու հիմա էլ այդ մարդկանց նկարները կտրում, գցում եք, հո մանկապարտեզ չէ»,-ասաց նա և նշեց, որ լուրջ խնդիրներ կան լուծելու:
14:00 - 17 նոյեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով |armenpress.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով: Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «18:30 հրավիրում ենք արտահերթ նիստ, այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն: Ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար: Մոբիլիզացիան ավարտվել է: Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելու համար կողմ քվեարկել»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկեց միասին նախագիծ կազմել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հետ կապված ու մեկ այլ արտահերթ նիստում քննարկել նաև այդ հայտարարության հարցը:
12:25 - 17 նոյեմբերի, 2020
Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը
 |1lurer.am|

Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը: Օրակարգում երկու հարց է՝ 2021 թվականի բյուջեի նախագիծը և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:  Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախի համար զոհված զինծառայողների հիշատակը:  Մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց արտահերթ նիստ գումարելու հարցը՝ եռակողմ հայտարարությունը քննարկելու վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, քվորում չի եղել, հետևապես, ըստ նրա, այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը:   «Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել»,- հարցրեց Մարուքյանը: «Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր՝ ի՛նչ պետք է քննարկվեր, եթե պատգամավորները բացակա էին, դա անգործություն և պատահականություն չէր, դա դիրքորոշում էր, հիմա բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- նշեց Նազարյանը:  Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի «Իմ քայլը» նախագահի ուղերձի մասին: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Իմ քայլի» պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի Լիլիթ Մակունցը: Նաիրա Զոհրաբյանը ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում պետք է քննարկվեն միայն ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը, այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: «Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հեռացնել նրան իշխանությունից, ՌԴ-ի հետ քննարկել և փորձել փրկել հայտարարության տակ թաքնված ականները: Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքից հասցված ամենամեծ հարվածն էր»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:  
10:34 - 17 նոյեմբերի, 2020
Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ուղիղ եթերով ներկայացրեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իրենց ճանապարհային քարտեզը։ Նախքան քայլերին անցնելը՝ Մարուքյանը նշեց, որ քաղաքական ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել, Փաշինյանի հեռանալուց հետո ինչ պետք է լինի։ Նրա խոսքով՝ հիմա սկսվել է մի մեծ քարոզաչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, կլինի քաոս։ Մարուքյանի համոզմամբ, սակայն, մենք արդեն ունենք քաոս։  Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ի պատկերացրած առաջին քայլը եւս վարչապետի հրաժարականն է։ Մնացյալը՝ ստորեւ․ - պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն,- ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ, - ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով,- Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ՄԽ համանախագահների ձեւաչափով բանակցությունների վերականգնում,- Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբում,- ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի բացառում, ատելության խոսքի բացառում, - պետական ինստիտուտների վերականգնում, - իրավապահ մարմիններ աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգ ու կանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով,- զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների պատշաճ ապահովում, - արցախահայության, այդ թվում՝ փախստականների սոցիալական կարիքների անհապաղ լուծում, կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում,- կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում,- միջազգային դոնորների համաժողովի հրավիրում, Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն մեկ միլիարդ դոլար միջոցների ներգրավում,- հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ,- Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում,- տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում՝ կայուն զարգացման ապահովման նպատակով,- անցումային վարչապետը իր անցումային կառավարությամբ ապահովում է ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
14:54 - 14 նոյեմբերի, 2020
«Իմ քայլ»-ի պատգամավորները դրժում են տրված երդումը՝ խորացնելով երկրում տիրող լարված իրադրությունը․ Էդմոն Մարուքյան

«Իմ քայլ»-ի պատգամավորները դրժում են տրված երդումը՝ խորացնելով երկրում տիրող լարված իրադրությունը․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ր էջում գրում է․ «Ինչպես մենք, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտոնն ստանձնելիս երդվել են անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության պահպանման համար։ Մենք մեր ուժերի ներածին չափով ամեն բան արել և անում ենք՝ քաղաքացիական համերաշխության խաթարում թույլ չտալու համար։ Սակայն այս օրերին, խուսափելով ներկայանալ Ազգային ժողով և չկատարելով պատգամավորական մանդատի շրջանակներում ստանձնված պարտականությունները, «Իմ քայլի» պատգամավորները դրժում են տրված երդումը՝ խորացնելով և լարելով երկրում տիրող առանց այդ էլ չափազանց լարված իրադրությունը, քանի որ պրոցեսներն այսպիսով գնում են ոչ թե իրավաքաղաքական, այլ քաղաքացիական անհնազանդությունների միջոցով։ Հարգելի՛ գործընկերներ, Մեկ անգամ ևս կոչ ենք անում ձեզ ներկայանալ աշխատանքի և դուրս գալ երկխոսության մյուս քաղաքական ուժերի հետ, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ։ Հիշեցնում եմ ձեր իսկ տված պատգամավորական երդումը՝ Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» իշխող կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։
11:27 - 12 նոյեմբերի, 2020