ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում իրենք խոստացել էին հայտնի «ԿամԱԶ-ների» գործով նախագիծ ներկայացնել և փարատել հանրության կասկածները և մտահոգությունները: «Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ այդ նվերները գաղտնի են պահվում և կարող է կոռուպցիա դիտարկվել, ապա այս նախագծով արձանագրում են այն փաստը, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավորվում են մեկ շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում։ Իսկ եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք դեռևս կայք չունեն, ապա պետք է փակցնեն համապատասխան ցուցանակներում, որպեսզի նվեր տվող կազմակերպությունն այլևս համայնքից արտոնություն ստանալը անբարո համարի»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ զարմացած է այն տեսակետից, որ սա շատ լավ օրենք է: «Սա շատ վատ օրենք  է, վատ հետևանքներով, փաթեթավորմամբ, վատ տրամաբանությամբ, և ընդհանրապես փիլիսոփայության տրամաբանությունը սխալ ուղղությամբ է գնում: Մենք իրավունք չունենք սահմանափակել նվիրաբերողի գաղտնի մնալու իրավունքը, մենք պետք է բացառենք, որ այդ նվիրատվությունն այլ նպատակների ծառայի»,-ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Գևորգ Պապոյանը նշեց, որ համայնքներին նվիրատվություններ անելու տեղեկացվածության ապահովման հարցն օրերս հաստատած օրինագծերով լուծել են։ «Ավելին ասեմ՝ կարող է լինել իրավիճակ, որ մեկը կուզենա 2 մլն դրամ նվիրատվություն անել, կկապվի ապագանու հետ, իսկ ավագանին ու համայնքի ղեկավարը կլինեն հակասության մեջ, ավագանին դեմ կքվեարկի, ու այդ 2 մլն նվիրաբերությունից համայնքը կզրկվի»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։
14:46 - 12 փետրվարի, 2020
Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին |armenpress.am|

Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին: Այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 12-ի Ազգային ժողովի նիստում: «Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և, եթե որևէ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունը այդ մարդկանց համար տրվի»,- ասաց Զոհրաբյանը: Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:
13:13 - 12 փետրվարի, 2020
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: Վարչապետի որոշման մեջ նշվում է.  1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
12:15 - 12 փետրվարի, 2020
Հողի մասին օրենքի նոր նախագծով առաջարկվում է հողն օտարելուց առաջ կատարվեն հողի հարկի վճարումները |tert.am|

Հողի մասին օրենքի նոր նախագծով առաջարկվում է հողն օտարելուց առաջ կատարվեն հողի հարկի վճարումները |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Հողի հարկի» մասին որոշման նախագիծը: Նա նշեց, որ առաջարկվում է հողը օտարելուց առաջ պարտադիր կատարվեն հողի հարկի վճարումները:«Օրենքով, եթե այն չի կատարվել, փոխանցվում է սեփականատիրոջը և սեփականության իրավունքի փոխանցումից հետո նոր պարզվում է, որ փոխանցվել են հարկերը»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը բացառելուն է ուղղված այս օրենսդրական նախաձեռնությունը:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորեց, որ նոտարում գործարք անելու օրվանից է սկսվում հարկերը հաշվարկվել նոր սեփականատիրոջ վրա: Նա հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կադաստրի կողմից օրինական է պահանջել զրոյական տեղեկանք: «Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, առավելևս 2021 թվականից նոր Հարկային օրենսգրքի դրույթը մտնելու է ուժի մեջ: Երբ Կադաստրը պարտադրում է, որ բերեք զրոյական տեղեկանք, օրինակա՞ն է այդ պահանջը, թե ստեղծագործում է այդ պահանջը»,-ասաց նա:Արտաշես Պետրոսյանը պատասխանեց, որ Ազգային ժողովն է որոշելու Կադաստրի պահանջը օրինական է, թե ոչ:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարևորեց օրենքը, սակայն նկատեց, որ մի շարք հարցեր բաց են մնում, օրինակ՝ ժառանգության, նվիրատվության դեպքերում, ինչո՞ւ պետք է նվիրողը վճարի հարկերը:«Եթե մահվան հետևանքով ժառանգություն է ստացել, ո՞վ պետք վճարի պարտքը, այս խնդիրները չեն կարգավորվում: Կառավարությունն ինչո՞ւ է այս հատվածական օրենքն ընդունում, կրկնակի աշխատանք անելու խնդիր է առաջանում: Եթե ընդդիմությունը ներկայացներ նման նախագիծ, կասեիք, որ Կառավարությունը լիարժեք նախագիծ ունի, հետ տարեք: Կարծում եմ, որ սա արդյունավետ ճանապարհ չէ»,- ասաց նա և նշեց, որ ամբողջական կարգավորվող օրենքի նախագիծը հունվարի 1-ից ունենալու ենք:Ավելին՝ tert.am-ում
16:35 - 11 փետրվարի, 2020
Տիգրան Ուրիխանյանն իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով

Տիգրան Ուրիխանյանն իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԲԿՀ խմբակցությունը։ Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:
14:00 - 11 փետրվարի, 2020
Այս պահին չգիտենք՝ «Այո»–ի, թե «Ոչ»–ի ճամբարում կլինենք․ դեռ պետք է քննարկենք․ Գագիկ Ծառուկյան |tert.am|

Այս պահին չգիտենք՝ «Այո»–ի, թե «Ոչ»–ի ճամբարում կլինենք․ դեռ պետք է քննարկենք․ Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, Միքայել Մելքումյանն էլ ելույթ ունեցավ, հայտնեց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որպեսզի լիարժեք քննարկենք և պահենք իրավական կողմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Նա նշեց, որ իրենք «Իմ քայլից» սպասում էին այս հարցով արձագանքի, որը չեղավ, այդ իսկ պատճառով չմասնակցեցին քվեարկությանը: Հարցին, թե իր կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ քաղաքացիները կողմ կքվեարկեն, թե ոչ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ինչ իմանամ, գնացեք մարդկանց հարցրեք, իրենք իրենց տեսակետը կասեն»։Ի պատասխան հարցի, թե «Այո»-ի ճամբարում կլինեն թե «Ոչ»-ի, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ պատրաստվում են քաղխորհրդի նիստ հրավիրել, քննարկել և կհայտնեն իրենց տեսակետը:«Մենք քաղխորհրդում կքննարկենք և պատասխանը ձեզ կասենք: Ես պետք է բոլորին լսեմ, ու մեծամասնությունը ոնց որոշի՝ էդպես էլ կանենք»:
12:04 - 11 փետրվարի, 2020
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: Այս նախագծի ոդիսականը բավականին հետաքրքրիր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պետք է ներառվեր լիագումար նիստի օրակարգ:«Այս նախագիծը բերվել է գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցությունների կողմից և մերժվել է  բոլոր իշխանությունների կողմից: Վերջին անգամ այս նախագծի մասին այս ամբիոնից հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության շրջանակներում»,-ասաց նա:Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունենք մուտք ու ելք կատարել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն թույլ չի տրվում շփվել կալանավորի հետ:«Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը բացասական է, քանի որ գտել են, որ ձևակերպումների հարց կա նախագծում:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է և քանիցս պատգամավորները իշխանություն-ընդդիմություն տարբեր առճակատումների ժամանակ, երբ տարբեր անձինք են ձերբակալվել Սարի թաղի դեպքերի ժամանակ, փորձել են գնալ ՔԿՀ–ներ, բայց չեն կարողացել հանդիպել կալանավորներին:«Մեզ ասել են, որ այ մտեք շենք, հրավիրել են քրեակատարողական պետի աշխատասենյակ, ասել են կարող եք թեյ խմել, բայց կալանավորին հանդիպել չեք կարող, քանի որ քննչական գործողություններ են, սա անընդունելի է»,-ասաց նա:Շարունակությունը՝ tert.am-ում
11:42 - 11 փետրվարի, 2020
ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկեց կառավարության կողմից ներկայացված` հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընգրկելու մասին հարցը քվեարկության դրվեց ԱԺ փետրվարի 11-ի նիստում: «Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները: Այժմ ՖԱԹՖ-ի հանձնրարականի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականութուն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բոլոր կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկության և հետևողկանության համար»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու նշեց` օրինագծի հիմնական նպատակն այն է, որ այսուհետև բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց  հանձնաժողովի դիրքորոշումը: Հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը` ձեռնպահ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը դեմ է քվեարկել: «Սակայն հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն, որ ՀԿ-ների գործունեությունը պետք է հասանելի ու հաշվետու լինի հանրությանը, առաջարկում ենք, որ կողմ քվեարկեն նախագծին` լիագումար նիստում այն քննարկելու համար»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց` պատրաստակամություն են հայտնել հանդիպելու ՀԿ ներկայացուցիչների հետ, բարձրաձայնված հարցերին պատասխաններ գտնելու համար, սակայն ՊԵԿ-ը նույնպես նրանց հետ քննարկումներ ունեցել է, մեծ հաշվով բողոքներ չեն եղել նախագծի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագիծը օրակարգ մտցնելուն: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կհրավիրեն ՀԿ ներկայացուցիչներին և կքննարկեն նրանց հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը, նախագծում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում տեղ են թողնելու, որ ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի հարցերին: Նա հայտնեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու հարցը օրակարգ մտցնելուն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց` կարծում են, որ ՀԿ-ների շրջանում այս նախագծի վերաբերյալ լայն կոնսենսուս չկա, իրենք ևս դեմ են քվեարկելու: Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 38 պատգամավոր: Որոշումն ընդունվեց:
11:27 - 11 փետրվարի, 2020
Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։  Ինչ է ասում «Իմ քայլը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով «հանրաքվեից ավելի սահմանադրական ճանապարհ որևէ հարցի, խնդրի լուծման համար գոյություն չունի»։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է»։ «ՍԴ-ում առկա ճգնաժամը, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին «բաստիոն», որը մնացել է հին Հայաստանից»,- այս կարծիքն է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը չի հերքում՝ սա քաղաքական որոշում է։ «Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշում է նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը: Նա տարօրինակ է համարում ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու վերաբերյալ քննադատությունները: Ինչ է ասում վարչապետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանն «այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և պետք է հեռանա»։ «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»:  Ինչ է ասում նախագահը ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում նշվում  է՝ հանրաքվեի օր նշանակելով՝ նախագահը «չի արտահայտում իր վերաբերմունքը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»,- ասված է պարզաբանման մեջ: Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է վարչապետին։ «Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։ Ըստ Մարուքյանի՝ անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Պատգամավորը համոզված է՝ սա տարբերակ չէ, և «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում։ «Նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը, իմ կարծիքով, դուք եք անում՝ հրատապ արտահերթ կարգով բերում եք նախագծեր, որոնք խնդրահարույց են և հակաիրավական»,- ասում է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հավելելով՝ սա մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ է ենթադրում։ Հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, ևս սահմանափակումներ ունի և սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, կարծում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Ինչ է ասում «Բարգավաճ Հայաստանը» «Արդյոք մենք կարո՞ղ ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացա՞ծ ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ», - ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Միքայել Մելքումյանը։ Նա դժգոհ չէ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է քաղաքական կամք ցուցաբերել, բայց, ըստ նրա, պետք է շարժվել իրավական անթերի ռեժիմով։ Նա դեմ է իրավական ընթացակարգերի նսեմացմանը։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»: Ինչ է ասում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Հունվարի վերջին 168․am-ին տված հարցազրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ ինքը «չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ․ այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել»։ Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է՝ «ինքը հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով»։ Իր լիազորությունների հնարավոր դադարեցման մասին հարցին Թովմասյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»։ Ինչ են ասում միջազգային կառույցները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:   
16:53 - 10 փետրվարի, 2020
ԲՀԿ-ն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը փոխանցել պետական հատվածին |armenpress.am|

ԲՀԿ-ն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը փոխանցել պետական հատվածին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունները մասնավորից հատվածից փոխանցել պետականին՝ ֆինանսների նախարարության հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայությանը: «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Տարիներ շարունակ թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի շուկաներում տարբեր դիտարկումներ ենք արել: Եվ նկատում ենք, որ հաճախ հարգորոշման և հարգադրոշմման գործընթացում առկա են երևույթներ, որոնք իրականությունը խեղաթյուրում են: Օրինակ՝ այսինչ հարգի թանկարժեք մետաղը ներկայացվում է այլ հարգի և այդպես էլ դրոշմվում է: Մենք կարծում ենք՝ հիմա ժամանակն է, որ այդ գործընթացները որոշ ժամանակով լինեն պետության հսկողության ներքո»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ Ռուսաստանում, Բելառուսում այս պրակտիկան կա: Նա նկատեց՝ այդ ապրանքները թանկ արժեն, և մարդիկ կոնկրետ հարգորոշված ապրանքի համար վճարելով՝ ստանում են ըստ, էության, այլ ապրանք, ինչը, պատգամավորի կարծիքով, անթույլատրելի է: Ոլորտում ներկայում ծանուցման ենթակա գործունեություն է իրականացնում 8 ընկերություն: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց՝ նպատակահարմար չեն համարում առաջարկը, որովհետև լավ զարգացած ոսկերչական շուկաների միջազգային փորձն ասում է, որ դա ավելի լավ է մասնավորն իրականացնի: «Երկրորդ՝ համարում ենք, որ ՀՀ-ում այդ աստիճանի խնդիր չկա, որ պետք է ծայրահեղ գործողության դիմել: Միևնույն ժամանակ, եթե ձեզ հասնում է տեղեկություն, որ խնդիրներ կան, ուրեմն, մենք պետք է ավելի խորն անդրադառնանք, հասկանանք, թե ինչ մեխանիզմով կարելի է այդ խնդիրը լուծել: Մեր կարծիքով, ամենաճիշտ մեխանիզմը կլինի ռեպուտացիոն ռիսկերի բացահայտումն ու ցուցաբերումը շուկայի բոլոր մասնակիցներին»,-ասաց Ավանեսյանը: Հանձնաժողովի նիստում քվեարկությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Սակայն, ինչպես շեշտեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, նախագիծը չընդունվեց, բայց խնդիրն ընդունվեց:
11:45 - 05 փետրվարի, 2020
ԲՀԿ-ական պատգամավորն իր ընկերությանը փորձում է ազատել քրեական պատասխանատվությունից |civilnet.am|

ԲՀԿ-ական պատգամավորն իր ընկերությանը փորձում է ազատել քրեական պատասխանատվությունից |civilnet.am|

civilnet.am: Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգում չզեկուցվող ընթացակարգով հարց է ընդգրկված, որով ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը առաջարկում են փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում։ Սա վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր չվճարելուն։ Պատգամավորները մասնավորապես փորձում են խոշոր չափի հարկային պարտավորություններ չկատարելու շեմը՝ ներկայում գործող 4 միլիոն դրամը, փոխարինել 15 միլիոն դրամով։ Պարզվում է՝ ԲՀԿ-ականների այս նախաձեռնության արդյունքում նրանցից Բագրատյանի հիմնադրմամբ ու մասնակցությամբ ստեղծված ընկերությունը կազատվի քրեական պատասխանատվությունից։ ԲՀԿ-ական պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նշել են՝ տնտեսվարող սուբյեկտները օբյեկտիվորեն դժգոհում են, որ հարկային մարմինները չարաշահում են քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը, իսկ քրեական գործերի հարուցումը վատ է անդրադառնում ներդրումային և բիզնես միջավայրի վրա։ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը ներկայացրել են նաև վիճակագրություն, ըստ որի՝ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերը մեծաասամբ մեղադրական եզրակացությամբ դատարան չեն հասնում։ Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծին։ Եզրակացության հիմնավորումից պարզ է դառնում, որ նախաձեռնության հեղինակ Սերգեյ Բագրատյանի հիմնադրած ընկերությունն անցնում է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով և առանձնապես խոշոր չափի վնասի շեմի փոփոխության դեպքում կազատվի պատասխանատվությունից։ Կառավարության հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Քննչական մարմինների կողմից ներկայացված գրություններից պարզ է դարձել, որ ներկայում քննչական մարմիններից մեկի վարույթում է գտնվում «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից (որի հիմնադիրը Սերգեյ Բագրատյանն է) հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոչոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու (Օրենսգրքի 205-րդ հոդված) դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի հիմնադիր Սերգեյ Պապաշի Բագրատյանի բաժնեմասի չափը ներկայում կազմում է 1,98%:Հիմքում ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխության կատարման դեպքում վերոնշյալ քրեական գործը, ըստ էության, ենթակա կլինի կարճման»: «ԲիԷսԲի» ընկերությունը ըստ Հետքի՝ Եղեգիս գետի վրա ունի հէկ, որը կառուցվել է այն ժամանակ, երբ Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորի մարզպետն էր։ Նույն լրատվամիջոցի հրապարակումների համաձայն՝ հէկի կառուցման շինաշխատանքները սկսվել են առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
05:52 - 12 դեկտեմբերի, 2019
Վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը, նվազեցնել բնապահպանական հարկի չափն ու սահմանել նոր հարկատեսակ՝ ճանապարհներից օգտվելու համար. ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը |tert.am|

Վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը, նվազեցնել բնապահպանական հարկի չափն ու սահմանել նոր հարկատեսակ՝ ճանապարհներից օգտվելու համար. ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Արթուր Գրիգորյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, համաձայն որի պետք է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով: Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար՝ դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակի հետ: Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը և ընդլայնմանը: Նախագծի հեղինակները նշում են, որ պարտադիր տեխզննումն իրենից ենթադրում է 70 կետից բաղկացած ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը:
07:49 - 20 նոյեմբերի, 2019