Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Ալիևի լեզուն երկարել է, որովհետեւ տեսնում է՝ ՀՀ իշխանության և ժողովրդի թիկունքում 5-րդ շարասյուն է գործում․ վարչապետի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ալիևի լեզուն երկարել է, որովհետեւ տեսնում է՝ ՀՀ իշխանության և ժողովրդի թիկունքում 5-րդ շարասյուն է գործում․ վարչապետի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են: Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիեւ՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիեւի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիեւ եւ Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են: Ի դեպ, հիմա Իլհամ Ալիեւի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաեւ ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաեւ օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, եւ ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային եւ որը ապազգային իշխանությունը: Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները եւ ունեցվածքը: Եւ ինչու է նրա եւ նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն: Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին եւ հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ)»։
19:25 - 26 հունիսի, 2020
Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։  Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։  Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը:  Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում: Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։  «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։ Նիկոլ Փաշինյանին ձոնված գրքի մասին «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։  Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.  «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,  Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»։  Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։  Նիկոլ Փաշինյանի «արձանի» մասին «Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը  մի քանի անգամ վնասել են, կոտրել։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։   Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։  Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոցների հաշվին։  Նիկոլ Փաշինյանի գրքի բեմականացման մասին «Երբեք որևէ Հայաստանի ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես իր կենդանության օրոք, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։  2019 թ. սեպտեմբերին կայացավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսի պրեմիերան։ Սակայն ի հակառակ Մինասյանի պնդման, պիեսը բեմադրել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ, այսպես կոչված, «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը, որի անդամ են երիտասարդ ստեղծագործողներ։ Այն ևս պետական նախաձեռնություն չէր, բեմականացվել էր ստեղծագործողների միջոցների հաշվին։ Այն նվիրված չէր Նիկոլ Փաշինյանին, այլ այդ բեմականացումով երիտասարդները բարձրաձայնում էին երկրում առկա տարատեսակ խնդիրների մասին։  Ինչ վերաբերում է Մինասյանի պնդմանը, որ նման բան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում, ապա պետք է նշել, որ ո՛չ Հեյդար Ալիևը և ո՛չ Իլհամ Ալիևը գիրք կամ պիես չեն հեղինակել, որ դրանք բեմականացվեին։ Իրենց կառավարման շրջանում և դրանից առաջ գրքեր չեն հեղինակել նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեհրիբան Ալիևան՝ փոխնախագահ «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան համահավասար համասեփականատեր է Ադրբեջանի»,- հայտարարել է Մինասյանը։  Ինչ վերաբերում է Մինասյանի՝ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի միջև տարած զուգահեռներին, ապա այստեղ ևս համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ: Ալիևան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալացված իշխանություն: 2002 թվականից ի վեր նա զբաղեցրել է միանգամից մի քանի կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, խորհրդարանի անդամ՝ 3 ժամկետով: 2013 թվականից նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է (նախագահն Իլհամ Ալիևն է): 2017 թվականին՝ սահմանադրության փոփոխությունից հետո, որով Ադրբեջանում ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը, Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի հրամանով նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում: Սրան զուգահեռ, Հայաստանում Աննա Հակոբյանը ներկայում ունի նույնքան ազդեցություն, որքան նախկինում ունեին բոլոր առաջին տիկինները: Մասնավորապես, նա երկու՝ «Իմ քայլը» և City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է: Նմանատիպ հիմնադրամների ղեկավարներ են եղել նաև Հայաստանի նախագահների տիկինները: Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը և Մինասյանի կնոջ մայրը՝ Ռիտա Սարգսյանը, եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահը: Այսպիսով, Միքայել Մինասյանի կողմից տարվող զուգահեռները կատարելապես հիմնված են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումների վրա և շահարկվելով էմոցիոնալ արտահայտությունների հետ միասին՝ հետապնդում են հանրությանը մոլորեցնելու պարզունակ, սակայն չարամիտ նպատակ։ Լուսինե Ոսկանյան  Անի Գրիգորյան
16:05 - 24 հունիսի, 2020
Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին |aysor.am|

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ «Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Մերի Հարությունյանը։ Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չմեկնաբանեց՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը հաստատեց նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ մնաց նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:
13:57 - 24 հունիսի, 2020
Ամեն ինչ անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահի հայտարարությանը
 |news.am|

Ամեն ինչ անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահի հայտարարությանը |news.am|

news.am: NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները: Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը: Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել: Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել: Բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան: Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր: Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Սահմանից այնկողմ մեր հակառակորդը պետք է մշտապես համոզված լինի, որ երբեք հայոց բանակի նկատմամբ որևէ առավելություն, քան թվաքանակը, չի ունեցել և չունի, եթե չասեմ` հակառակը: Ապրիլյան քառօրյայի մասին ես խոստացել եմ հանգամանորեն խոսել արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում, խորհրդարանում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որն արդեն ավարտել է աշխատանքը և պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր եզրակացությունը, ուրեմն, ինչի համար են այսօր նման անտեղյակ հայտարարություններ արվում: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»:
21:33 - 20 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը «Հայաստանի Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ – Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում խորհրդարանում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ու փաստեր ունեք՝ նաև որպես ԲՀԿ-ի նախկին պատգամավորության թեկնածու, արդյո՞ք ճշմարտացի են իրավապահների տեղեկությունները։ – Ես 2012 թվականին եղել եմ ընտրությունների օրինականությունը վերահսկող միջկուսակցական Միասնական շտաբի ղեկավար և ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել եմ պատգամավոր, քանի որ եղել են պայմանավորվածություններ Գագիկ Ծառուկյանի հետ թե՛ հետագա գործունեության, թե՛ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Քաղաքագետների միությունը» պետք է հաղորդում ունենար։ Հետագայում այդ պայմանավորվածությունները դրժվեցին։ Ինձանից, ինչպես նաև 13 մյուս պատգամավորներից, որոնք ընտրություններով ընտրվել էին, ճնշումների միջոցով խլեցին մանդատները Սերժ Սարգսյանի հրահանգով։ – Ասում եք՝ ճնշումներ են գործադրվել, որպեսզի մանդատներից հրաժարվեք Դուք և ևս 13 ընտրված թեկնածուներ։ Ի՞նչ իրավիճակում դա տեղի ունեցավ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ պետք է մանդատը վայր դնեք։ – Շատ խորհրդանշական է, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող շտաբի համակարգողից բռնի ուժով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Գագիկ Ծառուկյանը խլում է մանդատը։ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի «կանյաչնիում» պատանդ էր վերցնում պատգամավոր ընտրվածներին և նրանցից մանդատները սպառնալիքների և այլնի միջոցով խլում էր։ Կողքի սենյակում գտնվում էր «Մուկ» մականունով հայտնի, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դուստրը, որը Կենտրոնի նոտարն էր։ Սա չլսված, բանդիտական գործողություն է եղել, այդ պատգամավորներին ստիպում էին հրաժարվել մանդատից և փաստաթուղթը ձեռքին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի միջոցով ձևակերպում էին հենց տեղում։ Ինձ այն ժամանակ հավաստի աղբյուրներից տեղեկացրել էին, որ Սերժ Սարգսյանի մոտ մարդկանցից, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանը, որ ես Ծառուկյանի կազմակերպած վրաերթի եմ ենթարկվելու, այսինքն՝ սպանվելու եմ։ Ես իրավունք չունեի թույլ տալ, որ մայրս կյանքի մայրամուտին դառնություն տեսնի, և ես, ի վերջո, այն ժամանակ սթափ դատողությամբ որոշեցի, որ պետք է ինձ պահպանեմ՝ ժողովրդին ծառայելու համար և այն օրը տեսնելու, որ բոլոր անօրինակությունները ջրի երես կհանվեն և բոլոր բանդիտները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, իրենց արժանին կստանան։Շարունակությունը՝ factor.am-ում։
19:02 - 16 հունիսի, 2020
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

hetq.am: 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այն ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով: Մայիսի 20-ին խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն անդրադարձել էր նաև այլ հարցերի, այդ թվում` ապրիլյան պատերազմին: «Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր վարչապետը, ինչին հետևել էր խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Վաղը` հունիսի 4-ին, լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, ուստի ամփոփենք ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:   Նախորդ տարվա մայիսին 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալեց ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին: «Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին: Հանձնաժողովը հյուրերին ընդունում էր հատուկ հատկացված տարածքում, որտեղից, ըստ հանձնաժողովի նախագահի, ինֆորմացիայի արտահոսք չէր կարող լինել:   Առաջինը հյուրընկալվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա հեռացավ դռնփակ հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման: Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ժամկետը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը խորհրդարանը վեց ամսով երկարաձգեց: Չնայած հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները նախկին պաշտոնյաներն ի սկզբանե կասկածի տակ էին դնում, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն դա չխանգարեց վերջինիս հունվարին հյուրընկալվել հանձնաժողովում: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` քննարկումը որակելով արդյունավետ:   Նախկին նախարարն ընդգծեց` նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ այն լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի: Օհանյանին հյուրընկալելուց շուրջ երկու շաբաթ անց հանձնաժողով հրավիրվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան էր, որ հրաժարվեց գալ հանձնաժողով: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հրապարակային նամակագրություն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ: Սարգսյանի գրասենյակից մեկ նախապայման էին ներկայացրել` հանձնաժողովի տեսաձայնագրությունը պետք է փոխանցվի իրենց: Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, ինչից հետո Սարգսյանը հյուրընկալվեց հանձնաժողովում: Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում ամենաերկար դռնփակ հանդիպումը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի հետ էր. հանդիպումը տևեց հինգ ժամ: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց` իր որոշումը գալ հանձնաժողով արդարացված էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս հանդիպումը արդյունավետ համարեց` ասելով, որ ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք ամբողջական չեն: «Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի այցից հետո խորհրդարան հրավիրվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` ասելով, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:16 - 04 հունիսի, 2020
Գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատմությունն ու պայմանագրից հրաժարվելու հետևանքները |fip.am|

Գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատմությունն ու պայմանագրից հրաժարվելու հետևանքները |fip.am|

fip.am: Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։ Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում է սպառողների համար սահմանել նոր սակագներ։ Պայմանավորվածությունների պատմությունը 2013 թ․ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց 2 փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։ Եվ եթե առաջին համաձայնագրի ժամկետը 5 տարի էր (և արդեն ավարտվել է), ապա երկրորդի գործողության ժամկետը սահմանվեց 30 տարի՝ միջև 2043 թվականը։ Հայկական կողմը պարտավորվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ իրեն պատկանող 20 տոկոս մասնաբաժինը՝ 12,600,000 բաժնետոմսերի փաթեթը հանձնել ռուսական կողմին՝ 63․3 մլրդ դրամ գումարի դիմաց (մոտ 155 մլն դոլար), ինչի հետևանքով «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կազմեցին ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը։ Առանձնացնենք այդ համաձայնագրի մի քանի ուշագրավ կետեր։ Հայկական կողմը համաձայնագրով երաշխավորել է, որ մինչև 2043 թ․ դեկտեմբերի 31-ը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների, ինչպես նաև ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ չի փոփոխի, չեղյալ համարի կամ այլ կերպ ոտնահարի «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքներն ու շահերը։ 2013 թ․ հունվարի 1-ից «Հայռուսգազարդի» շահութահարկը սահմանվեց 20 տոկոս։ Հայկական կողմը «Հայռուսգազարդին» է տվել նաև ապագայում կառուցվելիք «Իրան-Հայաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա արտահանելու առավելությունը։ Փոխարենը, մյուս համաձայնագրով, Հայաստանը ստացավ 5 տարով գազի գնի ստաբիլություն: Այդ ընթացքում այն կարող էր փոփոխվել միայն այն դեպքում, երբ նախորդ կարգավորման ժամանակաշրջանում գազի գնի ինդեքսավորումը փոխվեր  Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը չէր կարող կամայական կերպով որոշել գազի գինը, քանի որ այն հաշվարկվելու էր նախորդ ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ֆիքսված գազի գնի հիման վրա։  Սակայն, ինչպես նշեցինք, այս կարգավորումը գործում էր մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը, և հենց այդ պատճառով է, որ 2018 թվականից սկսած՝ կողմերի միջև սկսվել են գազի գնի վերանայման բանակցություններ, որոնք տևում են առ այսօր։ Երկրորդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց արդեն 2015 թ․ սեպտեմբերի 7-ին։ Այս պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին («Հայռուսգազարդը» վերանվանվել էր «Գազպրոմ Արմենիա») տվեց «Հայաստան-Վրաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվություն՝ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առաքման համար, իսկ փոխարենը՝ գազի գինը մինչև 2015 թ․ դեկտեմբերի 31-ը նվազեց 24 դոլարով՝ դառնալով 165 դոլար 1000 խմ գազի դիմաց։ Այնուհետև այդ պայմանավորվածությունը երկարաձգվեց և գազի գինը Հայաստանի համար մնաց 165 դոլար մինչև 2016 թ․ մարտի 31-ը, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եկամտաբերության ներքին նորման (ԵՆՆ) պետք է կազմեր նվազագույնը 9 տոկոս։ Այսինքն՝ ընկերությունը գազի գնման ու գազաբաշխման հետ կապված ծախսերը հոգալուց հետո պետք է ունենար տարեկան նվազագույնը 9 տոկոս շահութաբերություն: Ամիսներ անց՝ 2016 թ․ ապրիլի 7-ին, պայմանավորվածություն ձեռք բերվեց գազի գինը 15 դոլարով իջեցնելու մասին, և գազի գինը մինչև 2016 թվականի վերջը դարձավ 150 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Այնուհետև այդ պայմանավորվածությունը երկարաձգվեց և գինը մնաց 150 դոլար մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: 2018-2019 թվականների ձմռանը բավական երկար տևած բանակցությունների արդյունքում 2019 թ․ հունվարի 1-ից գազի գինը ավելացավ 15 դոլարով՝ կազմելով 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն իշխանությունները հայտարարեցին, որ ««Գազպրոմ Արմենիայի» ներքին կարգավորումների շնորհիվ» սպառողների համար սակագնի փոփոխություն չի լինի։ Սակայն, ինչպես նշեցինք, արդեն այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀԾԿՀ՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Սահմանին և սպառողների համար գազի գնի պատմությունը մանրամասն նկարագրված է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակման մեջ, որը կգտնեք այստեղ: Այժմ Հայաստանում տարբեր սպառողների համար գազը վաճառվում է 100-139 դրամով՝ 1 խմ-ի համար: Միջինում վերջնական սպառողին հասած 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» ստանում է մոտ 122,400 դրամ կամ 255 դոլար: Այլ կերպ ասած՝ սահմանին և վերջնական սպառողի մոտ 1000 խմ գազի գնի տարբերությունը (մարժան) կազմում է շուրջ 90 դոլար: «Գազպրոմ Արմենիան», սակայն, առաջարկում է բարձրացնել սակագինը և սահմանել միջինում 1000 խմ-ի դիմաց մոտ 135,900 դրամ կամ 283 դոլար: Այս դեպքում 1000 խմ գազի գնի միջին տարբերությունը (մարժան) սպառողի և սահմանի միջև կկազմի 121 դոլար: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև վերլուծել է գազի գնի մարժան ու դրա պատմությունը և եկել այն եզրահանգման, որ խնդիրը ոչ թե «Գազպրոմ Արմենիայի» մարժան է, այլ այն գինը, որով գազը մտնում է Հայաստան: Բանն այն է, որ սահմանի գնին ավելանում են «Գազպրոմ Արմենիայի» այն ծախսերը, որոնք ՀԾԿՀ-ն կհամարի հիմնավոր, ինչպես նաև 9 տոկոս շահութաբերությունը, և ձևավորվում է վերջնական սպառողների համար գազի գինը: Այսինքն, վերջնական գազի գնի հիմնական աղբյուրը սահմանին գազի գնի նվազումն է։ Փաստացի, ներկայում սահմանին գազի գինը շատ ավելի թանկ է, քան աշխարհում առկա շուկայական գները: Ընդ որում, պայմանագրի համաձայն, Հայաստանը պարտավոր է գազի ներքին գնի հաշվարկի հիմքում դնել հենց հայ-վրացական սահմանին գազի գինը և դրան, ինչպես ասվեց, ավելացնել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերն ու 9 տոկոս շահութաբերությունը: Այսինքն՝ եթե Իրանը Հայաստանին ավելի էժան գնով գազ առաջարկի, ապա միևնույնն է՝ սպառողների համար գազի գնի վրա դա չի կարող ազդել: Այստեղ հարկ է նկատել, որ Վրաստանը գազ չի արդյունահանում, այլ ստանում է այն Ռուսաստանից ու Ադրբեջանից, հետևապես՝ հայ-վրացական սահմանից ֆիզիկապես կարող է ներմուծվել միայն ռուսական ու ադրբեջանական գազ: Եվ քանի որ ադրբեջանական գազը, հասկանալի պատճառներով, չի կարող ներմուծվել Հայաստան, հայ-վրացական սահմանին գազի գինն այն գինն է, որով ռուսաստանյան պետական «Գազպրոմը» գազը կմատակարարի Հայաստանին: Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը որոշի խզել պայմանագիրը Համաձայնագրի համաձայն՝ դրա կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են բանակցությունների և ապա արբիտրաժի միջոցով։ Արբիտրաժային դատարանի որոշումները, բնականաբար, պարտադիր են կողմերի համար: Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանված է նաև, որ այն դեպքում, երբ հայկական կողմը չի կատարում համաձայնագրով ամրագրված պայմաններից որևէ մեկը, ապա պարտավորվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին նախկինում փոխանցված բաժնեմասերը հետ գնել 63 միլիարդ դրամ գնով (այս պահի փոխարժեքով մոտ 130 մլն դոլար), ինչպես նաև հատուցել «Գազպրոմ» ԲԲԸ-ի բոլոր վնասները, որոնք կարող են ծագել ընկերության մոտ դրա հետևանքով։ Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ գործը միջազգային արբիտրաժ հասնելու պարագայում Հայաստանը ստիպված է լինելու փոխհատուցել այն բոլոր վնասները, որոնք միջազգային արբիտրաժային դատարանում «Գազպրոմ» ընկերությունը կկարողանա հիմնավորել (ներդրված, բայց հետ չստացած գումարներ, ակնկալվող շահույթ և այլն)։ Դրանց թվին, ըստ էության, կարող է դասվել Հայաստանին թանկ գնով գազ մատակարարելու արդյունքում ստացվելիք ակնկալվող եկամուտը, որը չի ստացվել Հայաստանի կողմից պարտավորությունների խախտման արդյունքում: Բացի դա, կարևոր է նաև հաշվի առնել պարտավորությունների կատարումից հրաժարման դեպքում դրա քաղաքական հետևանքները։  Սևադա Ղազարյան
13:21 - 01 հունիսի, 2020
Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ Մանե Գեւորգյան

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ Մանե Գեւորգյան

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը։ «Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,- գրել է Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ, արձագանքելով Մանե Գեւորգյանի գրառմանը, որտեղ վերջինս հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է, Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից։  Գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով:
21:23 - 28 ապրիլի, 2020
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասաց Քոչարյանը:  Ապրիլի 16-ին շուրջ 5 ժամ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստին, պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող 4 օրերի ընթացքում եւ դրանից հետո կայացված որոշումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:31 - 23 ապրիլի, 2020