Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր, Կորյունի փ. 2 շենք, Հերացի փ. 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքեր, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Գայի պող. 8, 10 շենքեր, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց, թիվ 98 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 37փ. 3/2 շենք, Ռուբինյանց փ. 2/1, 4 շենքեր, Կոմիտասի պող. 30, 39 շենքեր, Շովրոյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ՝ 7-14; 12-23; 24-26; 23-26; 24-31 փողոցներ, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Արշակունյաց պող․ 53/33, Գարեգին Նժդեհի փ․ 35 շենքեր, Բագրատունյաց պող․ 43, 47 շենքեր, ՙՙԳոռ Նան՚՚ ՍՊԸ, քաղ. Բ. Կառնազյան, քաղ. Մ. Սարգսյան, ջրային կառույցներ, արագաչափ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ, Գոռավան և Սիսավան գյուղեր մասնակի, 10:30-13:00 Մխչյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Կանաչուտ և Արևշատ գյուղեր մասնակի, 11:00-12:00 Սուրենավան գյուղ և Զինմաս, 11:00-17:00 Այնթափ գյուղ մասնակի, 12:00-15:00 Լուսառատ գյուղ մասնակի, 12:00-16:00 Դաշտաքար գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 10։00-14։00 Մալիշկա գյուղ,   Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանուցներ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Գառնի, Գողթ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ և Գեղարդ գյուղեր,   Գեղարքունիքի մարզում՝ 10։30-11։30 Սևան քաղաք՝ Նաիրյան, Մյասնիկյան, Հրազդան, Ազնավուր, Շիրազի, Լճափնյա, Չարենցի, Արա Գեղեցիկ, Շահումյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Պռոշյան, Օրբելի, Աշոտ Երկաթի փողոցներ, Ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, “Մեծեփասար”, “Էս Քոմպանի”, “Գոլդ Մաստեր” ՍՊԸ-ներ, “Հ.Ասատրյան”, “Հ. Սանեյան” ԱՁ-ներ, “Սևանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ, Ազգային Պարկ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հայրավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղեր, “ԱԼԻՔ” ՍՊԸ, Գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, “Յուքոմ” ընկերության բջջային կայան, “Աքվատիք” ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից “Պալունի Հայրապետյան” գազալցակայան և “Օնիկ Գասպարյան” ԱՁ,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Մարքսի, Մադան, Էնգելսի և Փիրուզյան թաղամասեր,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան համայնք՝ Հովք գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր, Ախուրյան գյուղ՝ Ջրաշինարարների և Ճանշին բանավաններ, Նոր Ախուրյան թաղամաս, Ախուրյան գյուղի հարավային մաս, “Ճանշին”, “Մերձմոսկովյան”, “ԱՐԳԻԳ”, Ախուրյանի հացի գործարան “ՅՈՒՄՍ”, Ախուրյանի գազալցակայան, Ախուրյանի նավթաբազա, Ախուրյանի բենզալցակայան ձեռնարկություններ, “Ախուրյանի մոր և մանկան” կենտրոն, Ախուրյանի առողջության կենտրոն, ոստիկանության Ախուրյանի բաժին,   Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Գորիս քաղաք` 6-րդ թաղամաս, 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի:
09:15 - 13 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ներկայացրել Տավուշի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել Տավուշի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:   Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:    Հանդիպմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:   Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի  և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում  սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների  լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։ Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման  ոլորտում ստանձնած աշխատանքներում։   ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամականերում պետական կառավարման բոլոր օղակների  համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։ «Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ  ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։   Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում  կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին  ծառայությունը ծառայություն է սահմանում»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ: ԲՏԱ նախարար  Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ:   Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։ 
16:55 - 09 ապրիլի, 2021
Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը
 |armtimes.com|

Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ: Էդգար Ճաղարյանի հետ զրույցը ստորեւ. - Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում: - Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը: - Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք: - Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում: - Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում: - Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում:Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից:
21:20 - 31 մարտի, 2021
Հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում. Տավուշի մարզպետ

Հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.   «Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին, իբր ես եմ հայտարարել այդ մասին։   ՀԻՇԵՔ` Մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։   Խնդրում եմ հետևեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝   1. Փնտրեք սկզբնաղբյուրը Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:   2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:   3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:   4. ԵՐԲԵՔ մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:   5. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե   Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե:   Կամ կարող եք լսել Samvel Martirosyan-ի տեսանյութը»: 
15:35 - 28 մարտի, 2021
Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է, դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին. մարզպետ |tert.am|

Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է, դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին. մարզպետ |tert.am|

tert.am: Այս պահին ունենք ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը Տավուշից տարածքներ հանձնելու ապատեղեկատվության հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց, ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը: Դիմել ենք դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն», - ասաց Հայկ Չոբանյանը։ Նա պարզաբանեց, որ դատարան են դիմել նախակին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության հետ կապված, դրան հաջորդել էին նաև տարբեր հայտարարություններ:
14:00 - 26 մարտի, 2021
Եթե Տավուշի սահմաններին որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ. մարզպետ |1lurer.am|

Եթե Տավուշի սահմաններին որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ. մարզպետ |1lurer.am|

1lurer.am: Տավուշի սահմաններին հանգիստ է, որևէ սահմանային փոփոխություն չկա, չկա նաև դրա վերաբերյալ որևէ քննարկում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:   «Բացառում եմ Տավուշի մարզից տարածք հանձնելու որևէ գործընթաց, քանի դեռ ես ապրում եմ այնտեղ, և ես եմ այդ մարզի պատասխանատուն, և եթե որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ: Հայ ժողովրդի համար այս թեման պետք է փակ լինի, պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել»,- ընդգծեց մարզպետը:  Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների ներկայությանը մարզում, Չոբանյանն ասաց, որ դա կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների և պարտականությունների կատարման հետ: Նա հորդորեց այդ հարցով դիմել ՊՆ-ին և ԳՇ-ին:  «Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, թող պատասխանատու գերատեսչությունը որոշի՝ տեղեկություն տալ թե ոչ»,- ասաց մարզպետը:
13:17 - 26 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացի փ. 18-45 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Արցախի փ. 1,1բ շենքեր, Արեշ 25փ. 1-21, 10-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. 34 – 84; 36փ. 27-58 սեփական տներ, Առինջ գյուղ` Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ․ 33/19 շենք, Կիևյան փ․ 12 շենք, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 13ա, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 10։00-14։00 Ուջան գյուղ, 11:00-17:00 Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Օշական և Սասունիկ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան, 26 Կոմիսարների, Իսահակյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Ցեմենտագործների, Կոլխոզնիկների փողոցներ մասնակի, 10։00-16։00 Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, 10։30-16։00 Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ, Բարձրաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Շատին գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ համայնքի Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամաս մասնակի, 11։00-15։00 Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, 11։00-16։00 Գետամեջ գյուղ և հարակից բնակիչ-բաժանորդներ, “Վեոլիա Ջուր” ընկերություն, Աղի կոմբինատ, “Երազ” այգեգործական ընկերություն, Թռչնաֆաբրիկա, Մրգաշեն գյուղ, Նոր Արտամետ գյուղի Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետամեջի թռչնաֆաբրիկան, “Ղ․Տելեկոմ” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Նոր Արտամետի Պոմպակայան,   Գեղարքունիքի մարզ 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, “Յունիբանկ” ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 12:00-15:00 Կաթնառատ գյուղ,   Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռ կայարանի, Լեռնուտ, Մեծ Սարիար և Կրաշեն գյուղեր:
08:50 - 25 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Լեո փ. 50-103 սեփական տներ, Ս․Երևանցու փ. 5-48 սեփական տներ, Կոնդ թաղամասի 91-253 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Զաքյան փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 51 շենք, Նորք Մարաշ՝ Նորք թաղամասի սեփական տներ, Նորքի 1, 4, 5, 11 փողոցների սեփական տներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցներ 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տներ, Գյուրջյան փողոցի հարակից տարածքների սեփական տներ, “Էլեկտրոն” պանսիոնատ, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արցախի փ. 1, 1բ շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք,Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 9, 11, 47 շենքեր, Մազմանյան փ. 5/1, 5/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Նոր Խարբերդի ամառանոցներ մասնակի, Նոր Կյուրի և Գեղանիստ գյուղեր մասնակի, 10։30-14։30 Արևշատ գյուղ մասնակի, 10։00-16։00 Արարատ գյուղ մասնակի, 10։30-16։00 Բարձրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փ. 6, 14, 16, 18, 23 շենքեր և Ջերմուկի խճուղի 14, 15, 16, 18 շենքեր,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Կոտայք, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 12։00-16։00 Պռոշյան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ համայնք՝ “Թամարա և Անի” ՍՊԸ, “Բյուրեղ” Ա/Կ, “Ս․ Պողոսյան”, “Նախշին”, “Գագիկ Պողոսյան” ՍՊԸ-ներ, “Բերիիություն” ԲԲԸ, “Երամար” ՍՊԸ, “Գ․ Փլավչյան”, “Գնդասար ՀԷԿ”, “Սեմուր ընդ Կո” ՍՊԸ-ներ, Զին/մաս, “Կարալանս”, “Վիստա Պլյուս”, “Էլիտա”, “Մ․Կարապետյան” ՍՊԸ-ներ, Կոոպ․ Թորոս և հարակից արտադրական ձեռնարկություններ,   Լոռու մարզում՝ 09:00-15:00 Մարց և Քարինջ գյուղեր,   Տավուշի մարզում՝ 10:00-11:00 Դիլիջան քաղաք` Կամարինի փողոց, Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Մյասնիկյան փողոց մասնակի,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 11:00-14:30 Գորիս քաղաքի 6-րդ, Ավանգարդ 5-րդ, Շորին ձոր, Պղնձաքերծ, Վանքի տափ թաղամասեր, Արցախյան, Երևանյան խճուղիներ, Գալստյան, Մաշտոցի, Մալինցովի փողոցներ, Վերիշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան, Մյասնիկյան, Ադոնցի, Աբովյան, Լալայան, Արցախի, Շիրվանզադե, Գրիգոր Լուսավորիչ, Մաքսիմ Գորկու փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Շիրակի նրբանցք, Ախթալա գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
09:34 - 19 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցի 31, 33, 37 սեփական տներ, Լեո փ. 72 սեփական տուն, Թումանյան փ. 41 շենք, Հյուսիսային պողոտա 6 շենք, Պուշկինի փ. 43 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 2 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ յուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 45, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 143/5, 202, 202/6 սեփական տներ,“Սիլվեր Գլաս” և “Բասնա” ՍՊԸ-ներ, թիվ 121 մսուր- մանկապարտեզ, սոցապ ծառայության տարածքային բաժանմունքի շենք, Նորքի Այգիներ փ. 203 սեփական տուն, Սերո Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 Մուրացանի փ. 35-107 սեփական տներ, Մուրացանի նրբանցքն ամբողջությամբ, Սասունցի Դավթի փ. 42-48 սեփական տներ, Սուվորովի փ. 68-116 սեփական տներ, Սուվորովի նրբանցքն ամբողջությամբ, 11:00-17:00 Լեփսիուսի փ․ 12-19, 21, 23, 25 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 5ա փողոցի սեփական տներ, Բաղրամյան պող․ 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 6, 14 շենքեր, Չեխովի փ․ 34 շենք, Շերամի և Րաֆֆու փողոցներ, Ամառանոցային 2-րդ տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:30-14:30 Բուրաստան գյուղ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Ավշար և Զորակ գյուղեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Այգեձորի փողոց մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ, Եղվարդ համայնք՝ Բոլոր հողեր թաղամաս, Շիրակի և Ծիրանանոց փողոցներ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ և Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, 14:00-16:00 “Ղ-Տելեկոմ”, “Յուքոմ” ընկերություններ, “Նաիրի” ՃՇՇ ԲԲԸ, Նոր Արտամետ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Տիկարբո”, “ՕԶԷՄ”, “ՅՍԷՆԴ” ՍՊԸ-ներ, “Ա․ Մարտիրոսյան”, “Գ․Կարապետյան”, “Ի․Մարտիրոսյան”, “Տ․Դագայան”, “Կլուբնիկայա պոլյանա”, “ԲՄԼ-Արզնի” ՍՊԸ-ներ, “Արզնի” համաբուժարան, “Մ․Վարդազարյան” ընկերություն, “Էլեն” ԱԿ, “Մուշ 95” սերվիս, Նոր Հաճն համայնք մասնակի, Ջուլֆիան թաղամաս, “ՖԲՊ-ՄՍ Գայմոնդ”, “Կ․ Թևոսյան” և “Պրոգրես Ագրո” ՍՊԸ-ներ,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Իվանովի, Կալինինի, Գետափնյա փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի, Սպանդարյան, Մյասնիկյան, Շիրվանզադեի, Ֆիզկուլտուրնիկի, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:46 - 16 մարտի, 2021
Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ
 |news.am|

Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ |news.am|

news.am: Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին, սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է 1 կամ 2 տարի առաջ։ Վստահեցրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Տավուշի սահմանների անվտանգությունն ապահովող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ էր հանդես եկել։ Հարցին, թե հակասություն չկա՞ քաղաքական և ռազմական իշխանությունների մտահոգությունների միջև, դուք սահմանային խնդիրներ չե՞ք տեսնում, մինչդեռ բարձրաստիճան զինվորականները լուրջ տագնապներ ունեն՝ Չոբանյանն ասել է. «Այդ հայտարարությունը նորություն չէր, եթե դիտարկենք ԳՇ-ի հայտարարությունը, որի տակ ստորագրել էր նաև պարոն Խաչատուրովը։ Այդ հայտարարությունները որևէ կապ չունեն մեր սահմանների պաշտպանության և ԶՈՒ-ի կոնկրետ իրականացվող ծառայության հետ։ Որևէ հայտարարություն չի եղել այն կոնտեքստում, որի մասին դուք նշում եք»։ Բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների շարժառիթներին մարզպետը չի ցանկացել անդրադառնալ՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում 3-րդ բանակային կորպուսի պարտավորությունների կատարման առումով։ «Ավելին, բոլոր աշխատանքները իրականացվում են բարձր մակարդակով։ Ես հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ կապված այս օրերի տեղեկատվական աժիոտաժի հետ։ Որևէ մտահոգություն այդ առումով ես չունեմ»,- նշել է նա։ Երբ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը հրապարակվեց, այնտեղ Տավուշի մասին հիշատակում կար, որը կարճ ժամանակ հետո սրբագրվեց, խոսքը հետևյալի մասին է․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Հաշվի առնելով նաև Սյունիքում առկա իրավիճակը, որտեղ, ինչպես իշխանությունն է հայտարարել, «բանավոր պայմանավորվածությամբ» սահմաններ են կարգավորվում, մտավախություն չկա՞, որ նույն իրավիճակի առջև կարող է կանգնել նաև Տավուշը։ Մարզպետը նշել է, որ այդ շրջանում ուսումնասիրություն են կատարել և հասկացել են, որ նման տեղեկատվության աղբյուրը եղել է ադրբեջանական տելեգրամյան ալիքը. «Դա առաջին խայծն էր, որ մենք կուլ տվեցինք ու շրջանառության մեջ դրեցինք այդ հայտարարությունը։ Եթե հասարակությունը տեղեկատվական առումով գրագետ լինի, այս թեմաները ոչ թե շրջանառության մեջ կդնի ու կդարձնի ներքին խժդժությունների առարկա, այլ մեր օրակարգերը առաջ կքաշենք ու թող Ադրբեջանում մտածեն դրանց մասին։ Սխալ է այս ողջ ալիքը, որը ստեղծվում է ադրբեջանահաճո հայտարարությունների հիման վրա։ Նույն ձևով կարող ենք մենք փաստաթուղթ հրապարակել, որն այդ երկրում կդառնա քննարկման առարկա։ Կարիք չկա այս անլուրջ թեմայի շուրջ երկար քննարկումներ ծավալել»։ Կարդալ ավելին՝ news.am-ում։  
12:00 - 14 մարտի, 2021
Լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն․ Ազատամուտի համայնք

Լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն․ Ազատամուտի համայնք

Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։ Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է․   «Հարգելի՛ հայրենակիցներ   Վերջին ժամերի ընթացում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։   Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։   Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո»։        
17:58 - 07 մարտի, 2021