Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Սուրբ Պորֆիրիոսի հույն ուղղափառ եկեղեցուն |news.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Սուրբ Պորֆիրիոսի հույն ուղղափառ եկեղեցուն |news.am|

news.am: Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին հինգշաբթի երեկոյան վնասվել է Իսրայելի ավիահարվածի հետեւանքով։ «Եկեղեցիների և դրանց հաստատությունների, ինչպես նաև այն ապաստարանների վրա հարձակումը, որոնք նրանք տրամադրում են՝ պաշտպանելու անմեղ խաղաղ բնակիչներին, հատկապես երեխաներին և կանանց, որոնք վերջին տասներեք օրերի ընթացքում բնակելի թաղամասերի վրա Իսրայելի օդային հարվածների պատճառով կորցրել են իրենց տները, ռազմական հանցագործություն է, որը չի կարելի անտեսել»,- ասվում է Երուսաղեմի պատրիարքարանի հայտարարության մեջ։ Գազայի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքի կենտրոնում հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող շենքերից մեկը փլուզվել է։ Նշվում է, որ շենքում պատսպարված բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։ Իսրայելի Պաշտպանության բանակը ուրբաթ օրը խոստովանել է, որ «Տարածքում գտնվող եկեղեցու պատը վնասվել է» Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից։ «Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին պատկանող հրամանատարական կենտրոնին, որը մասնակցել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ականանետների արձակմանը», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Մենք տեղյակ ենք, որ կան վիրավորներ: Միջադեպը հետաքննվում է»,- ասված է հաղորդագրությունում։ «ՀԱՄԱՍ»-ը միտումնավոր տեղավորում է իր ակտիվները բնակելի թաղամասերում և օգտագործում Գազայի հատվածի բնակիչներին որպես կենդանի վահան», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
09:23 - 20 հոկտեմբերի, 2023
Եգիպտոսը հայտարարում է միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար |azatutyun.am|

Եգիպտոսը հայտարարում է միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտարարեց Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Ռաֆահ տերմինալի միջոցով Գազայի հատված կայուն մարդասիրական օգնության մատակարարման շուրջ», - հայտարարել է Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին։ Նա չի հստակեցրել, թե երբ կսկսվեն մատակարարումները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ նախագահ Սիսին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է մինչև 20 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնություն ունեցող բեռնատարները, ամենայն հավանականությամբ, Ռաֆահի սահմանային անցակետով կանցնեն ուրբաթից ոչ շուտ։  
09:50 - 19 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ «Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի, այդ թվում՝ ավելի քան 352 հազար մարդ այժմ ապաստան է գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դպրոցներում<..>: Մոտ 55 հազար մարդ էլ բնակվում է 51 այլ ապաստարաններում»,- նշվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ «Գազայի հատվածում մնացել է հիմնական սննդամթերքի միայն երկու շաբաթվա պաշար, իսկ մթերային խանութներում՝ընդամենը չորսից հինգ օրվա»։  Ավելի վաղ, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը փակել է դեպի Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։
13:45 - 18 հոկտեմբերի, 2023
Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:   «Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։   Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:   Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հայտարարել Մերձավոր Արևելքում։
10:58 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին |armenpress.am|

Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին |armenpress.am|

armenpress.am: Գազայի հիվանդանոցներից մեկում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել։ Հիվանդանոցում գտնվում էին ինչպես բազմաթիվ վիրավորներ, այնպես էլ տեղահանված պաղեստինցիներ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։ ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մեղադրել է «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությանը, որը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ ԻՊԲ-ին նշել է, որ ջիհադի զինյալները հրթիռներ են արձակել հիվանդանոցի մերձակայքում, և որ տվյալ կազմակերպության պատասխանատվությունը հաստատել են «տարբեր աղբյուրների հետախուզական տվյալները»։ Իսրայելական կողմը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր զինյալ խմբերի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 450 հրթիռ ընկել է հենց Գազայի տարածքում։ «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ը հերքել է այս հայտարարությունները՝ Իսրայելին մեղադրելով այն բանում, որ երկիրը «փորձում է խուսափել իր կողմից իրականացված դաժան կոտորածի պատասխանատվությունից»։ Կազմակերպությունը մատնանշել է այն փաստը, որ Իսրայելը կարգադրել էր տարհանել մարդկանց ալ-Ահլի հիվանդանոցից։ Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։
10:40 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի: Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը: Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:
10:18 - 18 հոկտեմբերի, 2023
Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով: Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ: «Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին: Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
18:15 - 14 հոկտեմբերի, 2023