Իսրայելի կողմից հաստատվել է հումանիտար հրադադար․ կբացվի Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետը․ Reuters
10:21 - 16 հոկտեմբերի, 2023

Իսրայելի կողմից հաստատվել է հումանիտար հրադադար․ կբացվի Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետը․ Reuters

Գազայի հատվածի հարավում տեղական ժամանակով ժամը 09:00-ից հաստատվել է հումանիտար հրադադար, որպեսզի բացվի Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետը։ 

Reuters-ի աղբյուրների հաղորդմամբ անցակետը բաց կլինի կարճ ժամանակով՝ թույլ տալու հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված, ինչպես նաեւ օտարերկրացիների դուրս գալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել