Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|
18:15 - 14 հոկտեմբերի, 2023

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին:

Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով:

Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ:

«Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին:

Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել