Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի |armenpress.am|

Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 120 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը նշել էր՝  կարծում են, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում: Այսպիսով սահմանվել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի անվճար իրավաբանական ծառայություններից կօգտվեն սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:
11:43 - 17 սեպտեմբերի, 2020
Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա |armenpress.am|

Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, պարտադիր է դառնում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: «Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր, որ նախագծով ամրագրվել է հոգեկան առողջության  խնդիր ունեցող 16  տարին լրացած երեխայի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի կողմից իրազեկված համաձայնություն տալու հնարավորությունն այն դեպքում, երբ հոգեկան խանգարման բնույթը թույլ է տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կիրառվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները: Իսկ նշված պայմանների բացակայության դեպքում  16  տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու է դատարանի վճռի հիման վրա: 16  տարին չլրացած երեխայի դեպքում իրազեկված համաձայնությունը տրվելու է նրա օրինական ներկայացուցչի կողմից: Այսպիսով 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
11:30 - 17 սեպտեմբերի, 2020
Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|

Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 121 կողմ ձայն: Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
11:14 - 17 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը |armenpress.am|

ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին: ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ շեշտեց՝ «Բարգավաճ Հայաստան»-ը բացարձակ անհարիր է համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները՝ թե գրառումների, թե մնացած գնահատականների մասով: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավորման նպատակահարմարությունը չենք տեսնում»,-նշեց նա՝ բերելով իրենց հիմնավորումները: «Իմ քայլը»-ից Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որը ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»:  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում պատասխանել էր հենց նախարարը: Հարությունյանը, մասնավորապես, նշել էր,որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:
10:39 - 17 սեպտեմբերի, 2020
ՍԴ նորընտիր դատավորները Ազգային ժողովում երդվեցին լինել արդար եւ անաչառ |armtimes.com|

ՍԴ նորընտիր դատավորները Ազգային ժողովում երդվեցին լինել արդար եւ անաչառ |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների երդմնակալությամբ։ ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երդումից առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունը առաջադրելու և Ազգային ժողովին՝   վստահության քվեն իրեն հանձնելու համար։ «Ես ուզում եմ վստահեցնել իմ ժողովրդին, որ իմ գիտելիքները և իմ դիրքորոշումները կօգտագործեմ ի շահ ժողովրդի, հանուն մեր հայրենիքում արդարության հաստատման»։ Այնուհետեւ նա երդվեց․ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։ Երդումից հետո պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին Վաղարշյանին։ ՍԴ մյուս դատավոր Էդգար Շաթիրյանը մինչ երդմանն անդրադառնալը նույնպես շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Ազգային  ժողովին՝ վստահության քվեն իրեն տալու համար։
10:28 - 17 սեպտեմբերի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

armenpress.am: Գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով ամենօրյա ռեժիմով խմբեր են շրջում խաղող մթերող կազմակերպություններում. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում ավելի ուշադիր է լինելու այս հարցում:  Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկմանը: Պատգամավորը նկատեց, որ խաղողագործներն անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջնի, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ: Բաքոյանը խնդրեց հետևողական լինել այս հարցում: «Մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունենք միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, գրանցումները կատարվեն ժամանակին, կազմակերպություններն աշխատեն բոլոր ժամերին և հերթեր չգոյացնեն: Եվ ունեցել ենք տպավորություն, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, թյուրիմացություն է, չի կարող այդպիսի բան լինել: Այնուամենայնիվ, նախարարությունն ավելի հետևողական է լինելու, ուշադիր, որ նման շահարկումներ չլինեն: «Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքերում մթերումները կատարվում են 150-155 դրամով»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ  առաջիկա օրերին շատ ավելի ուշադիր են լինելու:
21:41 - 16 սեպտեմբերի, 2020
Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից, այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան |tert.am|

Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից, այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որ այս դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ հագուստ ներկրողների խնդրի վերաբերյալ: «Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի  քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև, երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է  առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և ի վերջո ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:56 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, դրանից հետո կրկին ավելացում է արձանագրվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը հիշեցրեց վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, որ այս տարի աշխատատեղները ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13 800 դրամով: Պատգամավորը նշեց, որ մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70 հազար աշխատատեղ կրճատվել է: Նա հետաքրքրվեց, թե իրականում ինչ պատկեր է, ստեղծված աշխատատեղերն ինչ ոլորտներում են: «Մենք մարդկանց հարցնում ենք այս թվերի մասին և քաղաքացիները նման տեղեկատվություն չունեն, որ նոր աշխատատեղ է բացվել կամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց Մարուքյանը: «Այդ վիճակագրությունը պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է: Մարդկանց հարցնելու բան չկա, մարդիկ հաշվետվություններ են ներկայացնում աշխատատեղերի վերաբերյալ և հարկ են վճարում դրա դիմաց: Սա ոչ թե հարցումներից է ձևավորվում, այլ կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են: Եվ այդ հաշվետվությունները չեն կարող օդից լինել, քանի որ ամեն հաշվետվություն այդ հաշվետվությունը ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ 2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկակայան թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց հնարավոր չէ հստակ ասել, թե որն է զրոյից սկսել գործել, որն է, որ ստվերում է գործել, հիմա տեղավորվել է հարկային դաշտ: «70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլ ամսին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները»,-ասաց նա: Վարչապետը հայտնեց, որ ապրիլ ամսին աշխատատեղերի կրճատում է եղել, հետո թիվը վերականգվել է, հետո՝ աճել: Այդ աճը վերաբերվում է 2020 թվականի օգոստոսին՝ 2019-ի համեմատ: «Այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ  6600 աշխատատեղով ավելացել է: Ենթադրվում է, որ այդ փակված հատվածը զուտ թվաբանորեն վերականգնվել է: Հնարավոր է՝ աշխատատեղ կա, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել, հնարավոր է աշխատատեղ, որ փակվել, հետո վերականգնվել է: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը: Այն ընկերություններին, որոնք  աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, գրանտ ենք տալիս: Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալներն ավելի լավն են լինելու, որովհետև օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց Փաշինյանը:
19:43 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ |armenpress.am|

Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, բայց չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով  «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանի հարցին: «Մի վիճակագրություն հստակ կա, որ որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, դժվարություններ, բայց որ նաև չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս, դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր կա: Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ աշխատանքներն ավելի ինտենսիվ ընթանան: Գործադիրը, ըստ Փաշինյանի, աշնանը նոր նախագծեր կիրականացնի, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության մյուս ճյուղերը: Փաշինյանը նկատեց, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել: «Մենք մի շարք բուսական ապրանքների մասով ունեցել ենք արտահանման էական աճ, մանր եղջերավոր անասունների արտահանման աճ, աշխատատեղերի աճ: Եվ մոնիտորինգի հարցը մեր օրակարգի կարևորագույն հարցերից է: Պետք է կողմնորոշվենք, թե ինչ կարգի գործողություններ անենք, որ խթանենք տնտեսական ակտիվությունն աշնանային շրջանում, որ կարողանանք մեր սոցիալական, տնտեսական իրավիճակը կառավարելի պահել»,-ասաց Փաշինյանը:
19:30 - 16 սեպտեմբերի, 2020
Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դեպքին, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնապահ է քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հարցի քննարկմանը։ «Հայաստանը ԵԱՏՄ երկիր է և չունի մեկ ուղղության ու մի կողմի շահեր, սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով։ «Եթե դուք առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով, կարող եք այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- հավելեց վարչապետը։ Փաշինյանն ասաց՝ երբ 2018 թվականի Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխությունը, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան պրոցես և ներհայաստանյան օրակարգ։ «Եվ այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, արտաքին օրակարգ չկա։ Եվ երբ մեզ այն ժամանակ հարց էին տալիս՝ արդյոք մենք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, մենք ասում էինք՝ մեր դիրքորոշումն այն է, որ սա հայաստանյան օրակարգ է։ Մենք չենք պատրաստվում ոչ մի բան ոչ ներմուծել, ոչ էլ արտահանել։ Մինչև հիմա մեզ ոմանք որոշակի համառությամբ կամ այդ փաստարկների բացակայությամբ մեղադրում են, որ մենք ինչ-որ բան ներմուծել ենք։ Ոմանք էլ մեղադրում են, որ ինչ-որ բան արտահանում ենք։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր այդ ուժերը, ովքեր այդպիսի պնդումներ են անում, քաղաքական առումով ներմուծելի և արտահանելի ապրանքներ են»,- ասաց նա։
19:21 - 16 սեպտեմբերի, 2020
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծված է |hetq.am|

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծված է |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ճգնաժամը լուծված է: Այս կարծիքը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին խորհրդարանում իրականացված ՍԴ 3 դատավորների ընտրությանը: «Արդյոք սա նշանակու՞մ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան. ո՛չ, չի նշանակում: Կառավարությունը թեկնածուի ընտրության որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում, քննարկումներ ենք իրականացրել՝ ոչ միայն Կառավարության շրջանակում, և որոշել ենք, որ պետք է առաջադրենք այդ թեկնածուին: Ընդ որում` երկրորդ թեկնածուին, խորհրդարանական խմբակցության դիրքորոշումները հաշվի առնելով»,- ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի` ՍԴ դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ և շրջանակներ, որոնք ուզում են խոսել հեղափոխության արժեքների մասին: «Էնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը ղեկավարած քաղաքական թիմը գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ կրողներ. ո՛չ, այդպես չէ: Ամեն իրավիճակում կան մարդիկ, ուժեր, ովքեր ուզում են իրենց մարդկանց հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ 3 դատավորի է ընտրել` Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթիրյան և Երվանդ Խունդկարյան:
17:41 - 16 սեպտեմբերի, 2020
Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

hetq.am: Պատգամավորներն ու կառավարության անդամները Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոչով սկսեցին սեպտեմբերի 16-ին զոհված պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի հիշատակը հոտնկայս հարգելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց սահմանային իրավիճակից, նախարարը պատասխանեց` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները աշխատանքներ են տանում չեզոքացնելու մեր դիրքապահների գերակայությունն ու առավելությունը, այդ պատճառով տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործում: «Այս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա ռսկերի նվազեցման որևէ մեխանիզմ այսօր չունենք, ցավոք»,-ասաց Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ հուլիսյան մարտական գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: «Հույս ունենք, որ որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նա:
17:25 - 16 սեպտեմբերի, 2020
Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի |armenpress.am|

Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան: Խորհրդարանում Հարությունյանը ներկայացրել է ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման պատասխանը: «Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:
16:45 - 16 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթական համակարգում տեսնում է մի շարք խնդիրներ, կարծում է՝ համակարգում կան հարցեր, որոնք ընթանում են նախկինում ընդունված պրակտիկայով, նախարարը երբեմն միջամտում է բուհական ինքնավարությանը: Այս մասին Աժ ամբիոնից ասաց ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը՝  ներկայացնելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրենց հարցապնդումը: Նա նախ դժգոհեց հարցապնդմանը՝ խորհրդարանի ամբիոնից նախարարի տված պատասխանից: Կոստանյանը հիշեցրեց՝ կառավարության 2019-ի ծրագրի կատարողականի ժամանակ դեռ կարծիք է հայտնել՝ կրթական համակարգը կանգնած է կոլապսի եզրին, այսօր պնդում է իր այդ համոզմունքը: Պատգամավորը փորձեց հիմնավորել այս միտքը: «Այսօր՝ գրեթե կես տարի անց տեսնում ենք, որ հանրային դժգոհությունները՝ կրթական համակարգի քաղաքականությունը վարող պատասխանատուի հանդեպ մեծանում են: Երկու տարվա ընթացքում մի շարք խնդիրներ կրթական համակարգում ընթանում են նախկին ընդունված պրակտիկայով կամ ոչ կոնստրուկտիվ ճանապարհով»,-ասաց Կոստանյանը: Անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ նա կարծիք հայտնեց, թե օրենքի կոպտագույն խախտումներով են կազմակերպվել համալսարանի ռեկտորի ընտրությունները, պատգամավորը կարծում է, որ դա արվել է նրա համար, որ հաղթի նախարարի ֆավորիտ թեկնածուն: Կոստանյանը կարծում է, որ Երևանի պետական համալսարանում կառավարման ճգնաժամային իրավիճակ ստեղծելու հարցում մեծ ներդրում ունի Հարությունյանը: «Ուղիղ նախարարության ազդեցությամբ բուհական ինքնավարության սկզբունքներին միջամտող գործողություններ են տեղի ունենում»,-նշեց նա: Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ պատգամավորը նշեց, որ ողջ ամռանը ծնողների, դպրոցական համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներում հասկացել է, որ դժգոհությունը մեծ է: Կոստանյանը թվեց մի շարք հարցեր, որոնցում խնդիրներ է նկատել: Ըստ պատգամավորի՝ նախարարը նաև անհանդուրժող է հանրության ամենատարբեր շերտերի նկատմամբ: ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»: Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:
16:33 - 16 սեպտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ԼՀԿ-ն ակցիա է կազմակերպել |tert.am|

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ԼՀԿ-ն ակցիա է կազմակերպել |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում քվեարկություն է իրականացվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Մենք, քննարկելով այդ հարցը, համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:Նա նշեց, որ այն, ինչ մարդիկ սպասում էին հեղափոխության արդյունքում, չի իրականացվել: «Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել, որպեսզի ներկայացնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը»:Դավիթ Խաժակյանը դժվարացավ պատասխանել, թե արդյոք այլ ուժեր կմիանան իրենց բողոքին, սակայն վստահ է, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչներ դժգոհ են Հարությունյանի կառավարումից, որն էլ խոսում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահն է եկել:
15:55 - 16 սեպտեմբերի, 2020