armtimes.com: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների երդմնակալությամբ։
ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երդումից առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունը առաջադրելու և Ազգային ժողովին՝ վստահության քվեն իրեն հանձնելու համար։ «Ես ուզում եմ վստահեցնել իմ ժողովրդին, որ իմ գիտելիքները և իմ դիրքորոշումները կօգտագործեմ ի շահ ժողովրդի, հանուն մեր հայրենիքում արդարության հաստատման»։
Այնուհետեւ նա երդվեց․ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։
Երդումից հետո պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին Վաղարշյանին։
ՍԴ մյուս դատավոր Էդգար Շաթիրյանը մինչ երդմանն անդրադառնալը նույնպես շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Ազգային ժողովին՝ վստահության քվեն իրեն տալու համար։
comment.count (0)